«Ծխախոտ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բույսի նկարագիրը տեղափոխվում է Ծխախոտ (բույսի) հոդված
չ (կետադրական, փոխարինվեց: : → ։ (15))
չ (Բույսի նկարագիրը տեղափոխվում է Ծխախոտ (բույսի) հոդված)
Ծխախոտը մորմազգիների ընտանիքի միամյա, երբեմն բազմամյա խոտաբույս է։ Աճում է հիմնականում [[Ամերիկա]]յում և [[Ավստրալիա]]յում։
Հայտնի է ծխախոտի ավելի քան 65 տեսակ, մշակության մեջ՝ 2 տեսակ՝ գլանակային կամ իսկական և մախորկա։ [[Հայաստանի Հանրապետություն]]ում ծխախոտը մշակվում է [[Արագածոտն]]ի, [[Կոտայք]]ի, [[Տավուշ]]ի, [[Գեղարքունիք]]ի, [[Արարատ]]ի, [[Վայոց ձոր]]ի մարզերում։
 
== Բույսի նկարագիր ==
Ծխախոտի արմատային համակարգը հզոր է, առանցքային։ Ցողունը կանգուն է, կլորավուն, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 120– 150 սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, կլորավուն, ձվաձև, էլիպսաձև, նշտարաձև և այլն։ Ծաղկաբույլը գնդաձև, վահանաձև, փռված, հակադարձ բրգաձև հուրան է, ծաղիկը՝ երկսեռ, վարդագույն կամ կարմիր։ Պտուղը բազմասերմ, երկբուն, ձվաձև տուփիկ է։ Սերմերը մանր են, հարթ, մուգ շագանակագույն։
 
===== Ծխախոտի հատկությունները =====
Ծխախոտը ջերմասեր բույս է, աճում է տաք, խոնավ և անձրևոտ վայրերում։ Տերևները համապատասխան մշակումից հետո օգտագործվում են գլանակներ, սիգար, [[սիգար]]ետներ, ծխամորճի համար թելավոր (կտրտված) ծխախոտ պատրաստելու համար։ Տերևները պարունակում են [[ածխաջրեր|ածխաջրեր,]] [[նիկոտին]], [[սպիտակուց]]ներ, օրգանական թթուներ, եթերայուղեր, բուրավետ նյութեր, սերմերը՝ 36–39% յուղ, որն օգտագործում են տեխնիկական նպատակներով։
Հայաստանում բավական զարգացած է ծխախոտի արտադրությունը։ Բայց միշտ պետք է հիշել, որ ծխելը վնասակար է առողջությանը։
 
== Աղբյուրներ ==
*Հայկական Հանրագիտարան
 
== Արտաքին հղումներ ==
25 961

edits