«Սիցիլիա (մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
Տող 2.
[[Պատկեր:Sicily topo.png|մինի|Սիցիլիա կղզին]]
[[Պատկեր:Sicilian Flag.svg|մինի|Սիցիլիայի դրոշը]]
'''Սիցիլիա''' (Sicilia), ինքնավար մարզ Իտալիայում։ Ընդգրկում է Սիցիլիա կղզին և նրան հարող Լիպարյան, էգադի, Պանտելերիա, Պելագյան կղզիները։ Վարչականորեն բաժանվում է 8 պրովինցիաների։ Տարածքը 25,7 հազար կմ2 է բն․՝ 4884,2 հազար ([[1978]])։ Գլխավոր քաղաքը, տրանսպորտային հանգույցը և վարչական կենտրոնը՝ [[Պալերմո]] (բնության մասին տես` [[Սիցիլիա կղզի]] հոդվածում)։ Սիցիլիան տնտեսապես թույլ զարգացած մարզ է։ Զբաղվում են այգեգործությամբ, ցիտրուսայինների, ձիթենու, ցորենի մշակությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ։ Աճեցնում են նաև ընդավորներ, կարտոֆիլ, կանգկուր, բանջարանոցային կուլտուրաներ:կուլտուրաներ։
 
== Տնտեսության գլխավոր ճյուղեր ==
Տնտեսության գլխավոր ճյուղերն են [[Ծծումբ|ծծմբի]], շինարարական քարերի, ծովային և կալիումական աղերի, [[Նավթ|նավթինավթ]]ի, [[Գազ|գազիգազ]]ի արդյունահանումը, սննդի, փայտամշակման, կարի, քիիական․, ցեմենտի, էլեկտրա-տեխնիկական և ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, նավաշինությունը, նավթավերամշակումը։ [[Ապենինյան թերակղզի|Ապենինյան թերակղզու]] հետ միացած է լաստանավով։ Սիցիլիա կղզու հնագույն բնակիչները սիկաններն (նրանց անունով կղզին սկզբում կոչվել է Սիկանիա) ու սիկուլներն էին, որոնք հետագայում հելլենականացվել են։ Մ․ թ․ ա․ VIII դ․ կղզին դարձել է փյունիկիական և հունական գաղութացման օբյեկտ։
Մ․ թ․ ա․ V դարից Կարթագենը ձգտել է տիրել կղզուն։ Կարթագենի էքսպանսիայի դեմ պայքարն ուժեղացել է Սիրակուզեի տիրանոսներ Դիոնիսիոս I Ավագի և Ագաթոկլեսի ժամանակ (մ․ թ․ ա․ V դ․ վերջ —IX դ․)։ Կարթագենացիները վերջնականապես կղզուց դուրս են մղվել հռոմեացիներից Պունիկյան առաջին պատերազմի (մ․ թ․ ա․ 264—241) հետևանքով։ Սիցիլան դարձել է (մ․ թ․ ա․ 241-ից) Հռոմի առաջին պրովինցիան, հանդիսացել նրա շտեմարանը։ Սիցիլիայի ստրուկների խոշոր ապստամբությունների օջախ էր (տես [[Սիցիլիական ապստամբություններ]])։ Վաղ միջնադարում գտնվել է վանդալների (V դ․), օստգոթերի (VI դ․), [[Բյուզանդիա]]յի ([[535]]-ից), արաբների (IX դ․) տիրապետության տակ։ XI դ․ Սիցիլիան նվաճել են նորմանները։
Շնորհիվ իր հարմար դիրքի Սիցիլիան խաչակրաց արշավանքների ժամանակ ապրել է տնտեսական վերելք։ XII—XIII դդ․ կազմել է Աիցիլիական թագավորության մաս։ 1282—1302-ին կղզում հաստատվել են Արագոնի թագավորները։ Ուտրեխտի հաշտությամբ (1713) Սիցիլիան անցել է Աավոյայի դքսությանը, [[1720]]-ի Լոնդոնի պայմանագրով՝ տրվել է Ավստրիային։
 
1735—1860-ին Սիցիլիան կառավարել են Նեապոլի [[Բուրբոններ]]ը։ XIX դ․ Սիցիլիա կղզին Իտալիայի հեղափոխական շարժման կարևոր կենտրոններից էր, բուրժոական հեղափոխությունների ([[1820]], [[1848]]) ասպարեզ։ [[1860]]-ին կղզում բռնկած ապստամբությանը աջակցել է Ջ․ Գարիբալդին․ կղզին ազատագրվել է Բուրբոնների տիրապետությունից և 1861-ին մտել միացյալ Իտալական թագավորության կազմի մեջ։ XIX դ․ վերջին կղզում տեղի են ունեցել գյուղատնտեսական պրոլետարիատի և գյուղ, չքավորության խոշոր ապստամբություններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—45) ժամանակ Սիցիլիան դարձել է դաշնակցային զորքերի հարձակման հենակետ Ապենինյան թերակղզում։ Սիցիլայի տնտեսությունը պահպանում է իր հետամնաց ագրարային բնույթը՝ ֆեոդ, մնացուկներով։ Դրանով է զգալիորեն պայմանավորված կղզում մաֆիայի գոյությունը։ 1947-ին Սիցիլիան ստացել է մարզային ինքնավարություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սիցիլիայում ուժեղացել է գյուղացիական, բանվորական և համադեմոկրատ․ շարժումը, աճում է կոմկուսի ազդեցությունը։
 
Սիցիլիան հին [[հունական]], արվեստի խոշորագույն կենտրոններից է։ Առավել նշանակալից են Ագրիջենտոյի (մ․ թ․ ա․ VI—V դդ․), Սեգեստայի (մ․ թ․ ա․ V դ․ 2-րդ կես), Սելինունտի (մ․ թ․ ա․ VI—V դդ․) խստաշունչ վեհությամբ տոգորված դորիական տաճարների ավերակները։ Հին հռոմեական արվեստի հուշարձաններից աչքի են ընկնում հռոմ․ Պյացցա-Արմերինայի վիլլայում գտնված IV դ․ խճանկարները։ XII դ․ բյուզ․ և տեղական վարպետների ստեղծագործությամբ կազմավորվել է ինքնատիպ գեղարվեստական դպրոց, որի խճանկարազարդ կառույցներում ներդաշնակված էին ռոմանական, բյուզանդական և մավրիտանական արվեստներին բնորոշ գծեր [Չեֆա- լուի (1131-ից), Մոնրեալեի (1174—89) տաճարները, Պալերմոյի Պալացցո Ռեա- լեն Պալատինյան մատուռով (XI —XII դդ․) և Մարտորանա եկեղեցին ([[1143]])]։ Կվատրոչենտոյի ժամանակաշրջանում Սիցիլիայում է ստեղծագործել Անտոնվչո դա Մեսինան։ Բարոկկոյի ճարտարապետական հուշարձաններից են՝ Դ․ Դվարինիի կառույցները (XVII դ․) Մեսինայում, բազմաթիվ ճիզվիտական եկեղեցիներ (XVIII դ․)։ XIX—XX դդ․ Սիցիլիայի արվեստը զարգանում է Իտալիայի գեղարվեստական մշակույթի ընդհանուր հունով։ Սիցիլիայում հայերի գտնվելու փաստը հավաստիորեն հիշվում է VI դարից, երբ Սիցիլիայի կուսակալն էր Հովհաննես Արշակունին։ [[668]]-ին, երբ Սիրակուզե քաղաքում սպանվել է Կոստանդ Բ կայսրը, տեղի զորքերը կայսր են հռչակել հայազգի Մժեժ զորավարիկին, ինչը փաստում է բանակում հայերի գերակշռության մասին։ Երբ [[793]]-ին հայկական բանակաթեմի զինվորները ապստամբել են Իրեհե կայսրուհու դեմ, և ապստամբությունը ճնշվել է, Կոստանդին VI կայսրը Կ․ Պոլսում բռնված շուրջ հազար զինվորականների (յուրաքանչյուրի ճակատին դրոշմել տալով «դավաճան հայ») [[794]]-ին աքսորել է Սիցիլիա։ Սիցիլիա են աքսորվել նաև մեծ թվով հայ պավլիկյաններ։ Սիցիլիայի կառավարիչ է եղել հայ Ալեքս-Մուշեղ Մամիկոնյանը, որը հաջողությամբ է կազմակերպել կղզու պաշտպանությունը արաբ, հարձակումներից և արժանացել է «պատրիկ», «պրոկոնսուլ», «մագիստրոս» ևն բարձր տիտղոսների։ X—XI դդ․ Սիցիլիաում քիչ թվով հայեր են հիշվում։ Հայերի հարաբերությունները Սիցիլիայի հետ աշխուժացել են XIII դ․։
 
1278—83-ին Կիլիկիայից երեք պաշտոնական պատվիրակություններ են ուղարկվել Սիցիլիա։ Կիլիկիայի թագավորներ Օշինը և Լևոն Դ ամուսնացել են սիցիլիացի իշխանուհիների հետ։ Հաջորդ դարերում հայերը հիշվում են գլխավորապես Մեսինայում, XVII դ․ Պալերմոյում․ [[1753]]-ին քաղաքի պաշտպան է հռչակվել Ս․ Գրիգոր Լուսավորիչը։ Ղ․ Ալիշանը ենթադրում է, որ հայեր եղել են նաև [[Կատանիա|Կատանիայում]]յում և Տրապանիում։
 
{{Իտալիայի վարչական բաժանում}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Իտալիայի վարչական բաժանում]]