«Քիմիական զենք»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական, փոխարինվեց: : → ։ (8)
չ (կետադրական, փոխարինվեց: : → ։ (8))
[[Պատկեր:Soldiers at MOPP level 4.jpg|thumb|ԱՄՆ զինվորների հանդերձանքը, որը պաշտպանում է քիմիական զենքից]]
'''Քիմիական զենք''', զանգվածային խոցման զենք` հիմնված քիմիական նյութերի թունավոր հատկությունների վրա։ [[Զենք]]ի հիմնական բաղադրամասերն են մարտական թունավոր նյութերը, դրանց տեղափոխման, կիրառման և կառավարման սարքերը։ Քիմիական [[զինամթերք]]ի տարատեսակ է նաև երկակի (բինար) զինամթերքը։ Այն լիցքավորում է երկու ոչ թունավոր բաղադրամասերով, որոնք զինամթերքն օգտագործելիս միախառնվում են, առաջացնում մարտական թունավոր նյութ։ Երկակի զինամթերքի ստեղծումը հնարավորություն է տալիս ապահովել քիմիական զինամթերքի անվտանգ լիցքավորումը, փոխադրումը մեծ հեռավորությունների վրա և պաշարների ստեղծմանը։
 
Տարածքը, որի սահմաններում թունավոր նյութերի ազդեցության տակ տեղի են ունեցել մարդկանց և գյուղատնտեսական կենդանիների զանգվածային ախտահարումներ, կոչվում է քիմիական վարակման օջախ։ Քիմիական վարակման օջախը և այն տարածքը, որի վրա նստել է ախտահարող խտությամբ վարակված օդի ամպը, կոչվում է քիմիական վարակման գոտի։
 
Քիմիական զենքի թվին են պատկանում նաև հատուկ թունավոր նյութերը ([[հերբիցիդներ]] և [[դեֆոլիանտներ]]), որոնք նախատեսված են բույսերը ոչնչացնելու համար:համար։ Քիմիական զենքը լայնորեն կիրառվել է առաջին աշխարհամարտի ժամանակ (1914-1918):։
 
== Տեսակներ ==
* Հոգեքիմիական ազդեցություն
 
Թունավոր նյութերը, ըստ կայունության աստիճանի, բաժանում են 2 խմբի՝ կայուն թունավոր նյութեր, որոնց թունավորող հատկությունը պահպանվում է մի քանի ժամից մինչև մի քանի օր, և անկայուն թունավոր նյութեր՝ մի քանի րոպեից մինչև 1-2 ժամ։ Թունավոր նյութերն օգտագործում են կաթիլահեղուկային, [[գոլորշի]] (գազային) վիճակում, [[աերոզոլ]]ի ([[մառախուղ]], [[անձրև]]) ձևով:ձևով։ Առավել արդյունավետ է աերոզոլային եղանակը, որովհետև այդ դեպքում ապահովվում է մանրագույն մասնիկների առավելագույն կոնցենտրացիա մթնոլորտի մերձգետնյա շերտում, և կաթիլները կարող են թափանցել շենքեր, ոչ հերմետիկ կառույցներ և այլն:այլն։ Թունավոր նյութերն օրգանիզմ կարող են թափանցել չպաշտպանված շնչառական օրգաններով, [[լորձաթաղանթ]]ով, [[մաշկ]]ով՝ մաշկի վրա թունավոր նյութի կաթիլ ընկնելիս կամ թունավորված առարկաների հետ շփվելիս, [[ստամոքսաղիքային համակարգ]]ով (թունավորված ջրով, սննդամթերքով):։ Թունավորումը կարող է առաջանալ կամ կարճ ժամանակում կամ գաղտնի շրջանից հետո:հետո։
 
Լուրջ վտանգ են ներկայացնում այն թունավոր նյութերն ու հերբիցիդները, որոնք մարդու և [[շրջակա միջավայր]]ի վրա ներգործում են դանդաղ, տևականորեն և որոշ դեպքերում առաջացնում Են գենետիկական ապարատի վնասում, որը հանգեցնում է վերարտադրության խանգարման, բուսական և կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների այլասերման:այլասերման։ Այդպիսի հետևանքներ հստակորեն դրսևորվել են [[Վիետնամ]]ում, [[ԱՄՆ]]-ի կողմից քիմիական զենքի կիրառման հետևանքով, մասնավորապես՝ նարնջագույն նյութ («էյնջենտ օրանժ») կոչվող հերբիցիդից:հերբիցիդից։
 
=== Նյարդակաթվածային ազդեցություն ===
* Նախնական զինվորական պատրաստություն, 10-րդ դասարանի դասագիրք։
{{ՀԲՀ}}
 
[[Կատեգորիա:Զինամթերք]]
[[Կատեգորիա:Քիմիական զենք]]
285 440

edits