«Փանոս Թերլեմեզյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
Տող 23.
Ծնվել է [[Վան]] քաղաքի [[Այգեստան]] արվարձանում [[1865]] թվականին։ Սովորել է տեղի տարրական դպրոցում ([[1870]]), որտեղ էլ առաջին անգամ սեր է արթնանում նրա մեջ դեպի նկարչությունը։ 1881-86 թվականներին սովորել է Վանի կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներին հարել է [[Արմենական կազմակերպություն|Արմենական կազմակերպությանը]]։ <ref>[http://www.armenakan.am/History/Eraxtavorner/%D5%93%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D4%B9%D5%A5%D6%80%D5%AC%D5%A5%D5%B4%D5%A5%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6.aspx Փանոս Թերլեմեզյանի մասին Արմենական ռամկավար ազատական կուսակցության կայքում]</ref>
 
[[1889]] թ. Հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է և [[1890]] թ. Թուրքական իշխանությունների կողմից հեռակա դատվում է։
 
[[1893]] թ. փախչում է [[Իրան]], ապա մեկնում [[Թիֆլիս]] աշխատանք որոնելու։ [[1894]] թ. Թիֆլիսում աշխատում է նախ տպարանում, ապա «Մշակ» թերթի խմբագրատանը, իսկ [[1895]] թ. մեկնում է [[Պետերբուրգ]] և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։ [[1897]] թվականի ամռանը ընկերների հետ մեկնում է [[Էստոնիա]] ստեղծագործելու։ Այնտեղ էլ Թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է, ապա ուղարկվում [[Թիֆլիս]]ի [[Մետեխի բանտ]], հետո՝ Երևան, իսկ այստեղից աքսորվում Իրան, որտեղից [[1898]] թ. գաղտնի մեկնում է [[Փարիզ]] և [[1899]] թ. ընդունվում է Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան։
 
[[1904]] թ. Փանոս Թերլեմեզյանն ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքների համար արժանանում է առաջին մրցանակի։ Նույն թվականին, վերջացնելով ուսումը, վերադառնում է Հայաստան, [[1905]] թ. շրջագայում է հայրենի բնաշխարհում նկարում «Լոռեցի հովիվը», «Սանահինի վանքի գավիթը» և այլ նկարներ։
Թերլեմեզյանն [[1908]]-[[1910]] թթ. ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Նկարում է [[Շիրվանզադե]]ի դիմանկարը։ [[1910]] թ. մեկնում է Պոլիս։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն հաստատում [[Կոմիտաս]]ի, [[Դանիել Վարուժան]]ի, [[Սիամանթո]]յի, [[Երվանդ Օտյան]]ի և ուրիշների հետ։
 
[[1912]] թվականին Փանոս Թերլեմեզյանը [[Կոմիտաս]]ի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ [[Կուտինա]], որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը:դիմանկարը։ [[1914]] թվականին նա ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց», «Վանա լիճը» բնանկարները։
 
[[1915]]-[[1917]] թթ. Թերլեմեզյանը Թիֆլիսում և Ռոստովում կազմակերպում է [[Հայ արվեստագետների միություն]], իսկ [[1919]] թվականին վերադառնում է Կ. Պոլիս։
 
Փանոս Թերլեմեզյանը [[1920]]-[[1922]] թթ. ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Կ. Պոլիս, նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Ա. Շահմուրադյանի դիմանկարը։
 
[[1923]] թ. նա ուղևորվում է Ամերիկա։ [[Նյու-Յորք]]ում նկարում է դերասաններ [[Հովհաննես Աբելյան|Հ. Աբելյան]]ի, [[Հովհաննես Զարիֆյանի|Հ. Զարիֆյան]]ի դիմանկարները։ Կազմակերպում անհատական ցուցահանդեսներ Նյու-Յորքում, [[Ֆրեզնո]]յում։
 
[[1924]] թ. Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրելով Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո ի կատար է ածվել։
 
[[1928]] թ. Փերլեմեզյանը վերադառնում է Հայաստան, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև իր կյանքի վերջը։ Երևանում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը։ [[1928]]-[[1930]] թթ. ստեղծագործական շրջագայություն է կատարում [[Գորիս]], [[Ղափան]], [[Տաթև]], [[Ալավերդի]], Ձորագես, նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ բնանկարներ։ Ստեղծում է [[Ռոմանոս Մելիքյան]]ի, [[Ավետիք Իսահակյան]]ի, [[Հրաչյա Աճառյան]]ի, [[Ակսել Բակունց]]ի և այլոց դիմանկարները։
 
Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է [[1941]] թ. Երևանում։ Թաղված է [[Կոմիտասի անվան պանթեոն|Կոմիտասի անվան այգու Պանթեոն]]ում։ Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։