«Սան Ստեֆանոյի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական, փոխարինվեց: ։Ա → ։ Ա
չ (Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|bg}})
չ (կետադրական, փոխարինվեց: ։Ա → ։ Ա)
Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել արևմտյան Հայաստանում։ Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուս, զորքերի կողմից ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին։ 1877-ի վերջին Կ. Պոլսի հայոց ազգային ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթան, իրադեն (հրամանագիր), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ։
 
1878-ի հունվարին Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը ազգային ժողովին ներկայացրեց մի տեղեկագիր, որտեղ շարադրված էր Հայաստանի ինքնավարության ծրագիրը՝ Լիբանանի օրինակով (1864-ի կանոնադրությամբ Լիբանանը կառավարում էր քրիստոնյա ընդհանուր նահանգապետը)։ Ծրագիրը, որ ամենայն հավանա կանությամբ թելադրված էր թուրք, կառավարութան և Անգլիայի կողմից (որոնք հարցի նման լուծումը գերադասում էին արևմտյան Հայաստանի ռուս, գրավումից), մերժվեց։ Կ. Պոլսի և Անդրկովկասի հայ քաղաքական շրջանների (որոնք արևմտահայության ազատագրության հարցը կապում էին Ռուսաստանի հետ) ճնշման տակ Կ. Պոլսի պատրիարքն իր ներկայացուցչի՝ Ադրիանուպոլսի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Ռուսչուգլյանի միջոցով (որին միացան Ստեփան Ասլանյանը և Հովհաննես Նուրյանը), իսկ ավելի ուշ նաև անձամբ շփման մեջ մտավ ռուս, հրամանատարության (Մեծ իշխան Նիկոլայ. Նիկոլաևիչ) և դիվանագիտական ներկայացուցիչների (Իգնատև, Նելիդով) հետ ու խնդրագիր հղեց Ալեքսանդր II կայսրին։ Նույն ժամանակ, Գրիգոր Արծրունու նախաձեռնությամբ, խընդրագիր ներկայացվեց Կովկասի փոխարքային։ Ռուսական կառավարությունը համաձայնեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս-թուրքական պայմանագրում։Այսպայմանագրում։ Այս հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին։ Հոդվածի այդպիսի չափավորությունը բացատրվում էր Ռուսաստանի վրա Անգլիայի դիվանագիտական ճնշումով, որը վտանգված էր տեսնում իր շահերն Ասիայում, ինչպես նաև Հնդկաստան տանող ճանապարհներին։
 
Նոր պատմության շրջանում առաջին անգամ [[Հայաստան]] անվանումը և հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում<ref>[http://www.noravank.am/upload/pdf/33_ru.pdf Կիրակոսյան Ա.Ջ. Հայկական հարցը եվ հայերի ցեղասպանությունը (պատմաիրավական եռալեզու տեղեկանք). - Եր.։ «Նորավանք» ԳԿՀ, 2006. - 103 էջ:]</ref>։ Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` [[Թուրքիա]]յին վերադարձվելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»<ref>http://historyarmenia.org/3885.html/2</ref>։ Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում [[Կարս]]ը, [[Արդահան]]ը, [[Բայազետ]]ը, [[Բաթում]]ը, [[Օլթի]]ն, [[Արտանուջ]]ը, [[Արդվին]]ը, [[Ալաշկերտ]]ը, [[Կաղզվան]]ը և [[Խումար]]ը։
281 469

edits