«Անժելա Աթաբեկյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ քանոնահարուհի, երաժշտագետ, արվեստագետ
Content deleted Content added
Նոր էջ «'''Անժելա Աթաբեկյան''' (Երևան, ապրիլի 11, 1938), հայ ականավոր քանոնահարուհի, երաժշտագետ, արվեստագ...»:
(Տարբերություն չկա)

10:57, 22 փետրվարի 2015-ի տարբերակ

Անժելա Աթաբեկյան (Երևան, ապրիլի 11, 1938), հայ ականավոր քանոնահարուհի, երաժշտագետ, արվեստագետ, Երևանի Պետական Կոնսերվատորիաի պրոֆեսոր:

Կենսագրություն

Ծագում է Ջրաբերդ գավառի տիրակալների՝ Աթաբեկյանների իշխանական տոհմից: 1955թ. ավարտել է Երևանի Մելիքյանի անվան երաժշտակն ուսումնարանը: 1983թ. ավարտել է Երևանի Պետական Կոնսերվատորիան:

1956-1993թթ.՝ ՀՀ Հեռուստառադիոյի Ա. Մերաևգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար: 1959 -2000թթ.` դասավանդել է Ռ. Սելիքյանի անվան ուսումնարանում: 1983թ. ի վեր դասավնդում է Երևանի Պետական Կոնսերվատորիայում:

Ձեռքբերումներ

  • 1968թ.` ՀՀ ժողովրդական արտիստ :
  • 2003թ.` պրոֆեսոր:
  • 1957թ.` 1-ին հանրապետական (ոսկե մեդալ, 1957), համամիութենական (1-ին կարգի դիպլոմ, 1957) երիտասարդ, փառատոների, էստրադայի արտիստների համամիության մրցույթի (1958) դափնեկիր:
  • Կազմել և խմբագրել է 2 ժողովրդական մեթոդ, ձեռնարկներ ևն:
  • 1972թ.-ից գործում է Աթաբեկյանի հիմնադրած «Աթաբեկյան քույրեր» վոկալ-գործիքային անսամբլը:
  • 2012թ. Մէլիքաց Միություն հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ:

Գրականություն

  • Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով), ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան,2005: