«Գոյական անուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
Տող 5.
== Գոյականի իմաստային–քերականական խմբերը ==
Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝
* [[հասարակ և հատուկ գոյականներ]],
 
Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ։ Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն։
* [[Թանձրացական և վերացական գոյականներ]]
 
Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ, իսկ վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս հատկանիշներ, երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։
Տող 46.
[[Առկայացման քերականական կարգ|Առկայացման կարգը]] ձևավորվում է '''ս''', '''դ''', '''ն''', '''ը''' հոդերի միջոցով, որոնք, դրվելով գոյականների կամ գոյականաբար գործածված բառերի վրա, նրանց բառային իմաստը քերականորեն տարորշում են տարբեր մասնավորումներով կամ պարզապես որոշյալության միջոցով։ Հմմտ. ''Նա երգ է լսում'' // ''Նա լսեց իր սիրած երգը:'' ''Գրիչ տուր'' // ''Գրիչդ տուր''։ ''Ժամացույց եմ գնել'' // ''Ժամացույցս չկա''։
 
Չնայած իմաստային տարբերություններին՝ բոլոր հոդերի համար ընդհանուր է բառերի առարկայական վերաբերության տարորշումը։ Գոյականի ցույց տված առարկան հոդով տարբերում, որոշակի ենք դարձնում՝ ի տարբերություն բառերի անհոդ գործածության։
 
Հիմնականում դրվելով գոյականների վրա՝ հոդերը ձևավորում են գոյականի քերականական կարգ։ Այդ կարգի ընդհանուր առումը որոշյալությունն է, քանի որ ''ս'', ''դ'' հոդերը իրենց արտահայտած ստացականությամբ, ցուցականությամբ կամ դիմորոշմամբ որոշյալություն են հաղորդում բառին, իսկ ը հոդի որոշյալությունն ինքնին հասկանալի է։ Սակայն որոշյալությունը պատմականորեն կիրառվում է ''ը'' հոդի արժեքը բնորոշելու համար, իսկ ընդհանուր կարգը կոչվում է առկայացման կարգ։
Տող 55.
Որոշյալության կարգը ձևավորվում է '''ը''', '''ն''' հոդերով և արտահայտում է առարկայի ծանոթ լինելը խոսողին։ Առարկայի անունը խոսքի մեջ մեկ անգամ գործածելուց հետո կարելի է լինում գործածել որոշյալ առումով։ ''Ն'', ''ը'' հոդերը քերականական դերով նույնարժեք են և ունեն դիրքային տարբերություններ։
 
Որոշիչ հոդ ստանում են [[Ուղղական հոլով|ուղղական]], [[Տրական հոլով|տրական]], [[Հայցական հոլով|հայցական]] հոլովները։ Ընդ որում՝ սրանց որոշ կիրառությունների էլ հոդը հատուկ չէ (օրինակ՝ [[կոչական]]ը, [[որոշիչ]]ը, մի քանի կապական կապակցություններ՝ ''առանց Արամի'', ''գնաց գյուղ'')։ Անորոշ առումը ձևավորվում է առնց ձևական միջոցի՝ 0 վերջավորությամբ։ Անորոշ առումով գործածված բառի հետ երբեմն գործածվում է ''մի'' բառը։
 
Որոշիչ հոդը գործածվում է ոչ միայն գոյականների, այլև առարկայի հատկանիշ ցույց տվող բառերի հետ՝ սրանց գոյականական գործածության դեպքում՝ ''կարմիրը'', ''առաջինը''։
Տող 88.
== Գրականություն ==
 
*Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002:2002։
 
[[Կատեգորիա:Խոսքի մասեր]]