«Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ կետադրական, փոխարինվեց: → (32)
Տող 46.
}}
 
'''Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն''' ({{lang-de|''Bundesrepublik Deutschland''}}), գերմանական երկու պետություններից մեկը, որոնք [[20-րդ դար]]ում [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո գտնվում էին ժամանակակից [[Գերմանիա]]յի տարածքում։ Տարածված ոչ պաշտոնական անվանումը՝ '''Արևմտյան Գերմանիա''' էր։
 
Գոյություն է ունեցել [[1949]] թվականի [[մայիսի 23]]-ից մինչև [[1990]] թվականի [[հոկտեմբերի 3]]-ը՝ երբ [[Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն]]ը և [[Արևմտյան Բեռլին]]ը մտան ԳՖՀ-ի կազմի մեջ։
 
== Պատմություն==
=== Ստեղծումը ===
ԳՖՀ ստեղծվել է [[Գերմանիա|Գերմանիայի]]յի անվերապահ կապիտուլյացումից ([[1945]]) հետո, նրա տերիտորիայում կազմավորված [[ԱՄՆ]]-ի, [[Անգլիա|Անգլիայի]]յի և [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]]յի օկուպացիոն գոտիների սահմաններում։ Դա արդյունքն էր գերմանական ազգը պառակտելու, Պոտսդամի համաձայնագիրը ձախողելու և արևմտյան գոտիներն անջատելու [[Քաղաքականություն|քաղաքականության]], որ վարում էին արևմտյան երեք տերությունները' հենվելով Արևմտյան Գերմանիայի մոնոպոլիստական շրջանների վրա։ ԳՖՀ ստեղծելու որոշումն ընդունվեց ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, [[Բելգիա|Բելգիայի]]յի, [[Նիդերլանդներ|Նիդերլանդների]]ի և [[Լյուքսեմբուրգ]]ի [[Լոնդոն|Լոնդոնյան]]յան խորհրդակցություններում ([[1948 թվական|1948 թվականի]]ի մարտ-հունիս)։ 1948 թվականի հունիսի 20-ին անջատ դրամական ռեֆորմ անցկացվեց [[Արևմտյան Գերմանիա|Արևմտյան Գերմանիայում]]։ յում։
 
=== Սահմանադրությունը ===
 
[[1949 թվական]]ի [[մայիսի 23]]-ին ուժի մեջ մտավ սահմանադրությունը, իսկ սեպտեմբերի 7-ին Բոննում գումարվեց առաջին Բունդեստագը, որն ընտրեց կոալիցիոն կառավարություն Կ․Ադենաուերի' [[1945 թվական|1945 թվականին]]։ին։ Սեպտեմբերի 12-ին երկրի պրեզիդենտ ընտրվեց Թ․Տոյսը (1948 թվականին կազմավորված Ազատ դեմոկրատական կուսակցության՝ ԱԴԿ հիմնադիրներից մեկը)։ ԳՖՀ-ում սկսեց արագորեն վերածնվել գերմանական մոնոպոլիաների իշխանությունը։ [[1950 թվական]]ի վերջին տնտեսությունը հասավ նախապատերազմյան մակարդակին։ Իսկ [[1965 թվական]]ին արդ․ արտադրանքի ծավալը հասավ Ֆրանսիայի, [[Իտալիա]]յի, Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի արդյունաբերական արտադրանքի ծավալին՝ միասին վերցրած։ ԳՖՏ վարում Էր ռևանշի, [[1937 թվական]]ի սահմաններում Գերմանիայի վերածնման, ԳՖՀ-ի բռնի կլանման քաղաքականություն։ 1950-ին ոստիկանական կազմավորումների անվան տակ ԳՖՀ-ին թույլատրվեց սեփական բանակ ստեղծել։ 1950-ին ԳՖՀ դարձավ Եվրոպական խորհրդի, 1951 թվականին՝ Ածխի ու պողպատի եվրոպական միավորման (ԱՊԵՄ) անդամ։ 1955 թվականի մայիսի 5-֊ին ուժի մեջ մտան փարիզյան համաձայնագրերը, որոնք հռչակեցին ԳՖՀ-ի սուվերենությունը։ Սակայն արևմտյան տերություններն իրենց վերապահեցին նրա քաղաքականությանը վերահսկելու առանձնաշնորհը, ներառյալ «արտակարգ դրություն» հայտարարելու իրավունքը, որի դեպքում իշխանությունն ամբողջովին անցնում է իրենց ձեռքը։
 
=== Բանակն ու տնտեսությունը ===
[[Փարիզ|Փարիզի]]ի համաձայնագրերի հիման վրա ԳՖՀ ընդգրկվեց [[ՆԱՏՕ]]-ի մեջ և 12 դիվիզիա կազմավորելու պարտավորություն ստանձնեց։ 1966 թվականին Բունդեսվերն արդեն 468 հազար զինվոր ուներ և արևմտագերմանական արդյունաբերությունը 65% ֊ով ապահովում Էր նրա սպառազինման պահանջները։ Երկրում կառուցվում և գործում Էր 34 ատոմային ռեակտոր։ ԳՖՀ առաջատար դիրք գրավեց Եվրոպական տնտեսական համագործակցության (ԵՏՀ, հիմնվել է 1957-1958 թվկանների) մեջ։
 
=== Քաղաքականությունը ===
[[Պատկեր:07.08.21.Bundeskanzleramt.jpg|500px|մինի|աջից]]
ԳՖՀ-ի կառավարող վերնախավի քաղաքականությունը հանդիպում Էր երկրի դեմոկրատական ուժերի դիմադրությանը։ 1951-1958 թվականներին արգելվեց 200-ից ավելի դեմոկրատական կազմակերպությունների և միությունների գործունեությունը։ 1956 թվականին արգելվեց Գերմանիայի կոմկուսը (ԳԿԿ)։ Ամբողջ երկրում տեղի Էին ունենում գործադուլներ և ցույցեր, որոնք ավարտվում Էին ոստիկանության հետ արյունալի ընդհարումներով։ [[1955 թվական|1955 թվականին]]ին ԽՍՀՄ-ի և ԳՖՀ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին։ Սակայն շեշտը դնելով սպառազինման և «ուժի քաղաքականության» իրագործման վրա՝ ԳՖՀ-ի կառավարությունը մերժում Էր գերմանական հարցի դեմոկրատական լուծման վերաբերյալ ԳԴՀ-֊ի և Սովետական Միության առաջարկները։ Լ․Էրհարդի ([[1963]]) և Կ․ Գ․ Կիզինգերի ([[1966]]) կառավարությունները շարունակեցին նախկին քաղաքականությունը՝ նրա էությունը քողարկելով «խաղաղասիրական» հայտարարություններով։ 1964 թվականին ԳՖՀ-ում սկսեց լեգալ գործել նեոֆաշիստական Նացիոնալ-դեմոկրատական կուսակցությունը, որի ներկայացուցիչները շուտով թափանցեցին արևմտագերմանական որոշ լանդտագներ։ Միաժամանակ ուժեղանում էին երկրի իսկական շահերը հաշվի առնող ռեալիստական քաղաքականություն վարելու միտումները։ [[1969 թվական|1969 թվականին]]ին ԳՖՀ-ում հիմնադրվեց և իր գործունեությունն սկսեց գերմանական կոմունիստական կուսակցությունը։ Բունդեստագի 1969 թվականի ընտրություևներից հետո ՔԴՄ-ՔՍՄ կոալիցիաև հեռացվեց իշխանությունից։ [[ԳՍԴԿ]] (որպես արևմտագերմանահան կուսակցություն հիմնադրվել է [[1946 թվական|1946 թվականի]]ի մայիսին) և ԱԴԿ-ի ղեկավարության միջև կնքված համաձայնագրի հետևանքով կազմվեց Վ․Բրանդի (ԳՍԴԿ) կոալիցիոն կառավարությունը։ Դրանից առաջ ԳՖՀ-ի պրեզիդենտ էր ընտրվել սոցիալդեմոկրատ Գ․Տայնեմանը՝ հրաժարական տված ՔԴՄ անդամ Գ․ Լյուբկեի փոխարեն (պրեզիդենտն էր 1959 թվականից)։ ԳՖՀ-ում որոշակի տեղաշարժեր կատարվեցին ուժերի տեղաբաշխման մեջ։ [[1969]]-ին ԳՖՀ ստորագրեց միջուկային զենքը չտարածելու պայմանագիրը։ ԳՖՏ-ի կառավարությունը ուժի գործադրումից հրաժարվելու հարցերի շուրջը բանակցությունների մեջ մտավ [[ԽՍՀՄ]]-ի և ԼԺՏ-ի հետ։ [[1970 թվական|1970 թվականի]]ի [[օգոստոսի 12|օգոստոսի 12-ին]], [[Մոսկվա]]յում, ՍՍՏՄ-ի և ԳՖՏ-ի միջև կնքվեց պայմանագիր, որով կողմերը պարտավորվեցին անշեղորեն պահպանել Եվրոպայի բոլոր պետությունների տերիտորիալ ամբողջությունը, այժմ և ապագայում անխախտելի համարել սահմանները Եվրոպայում՝ ներառյալ Օդեր Նայսե և ԳԴՏ-ի ու ԳՖՏ-ի սահմանները։
 
=== Արտաքին կապեր ===
[[Պատկեր:Dmitry Medvedev with Angela Merkel-1.jpg|400px|մինի|աջից]]
1970 թվականի դեկտեմբերի 7-ին Վարշավայում ԼԺՀ-ի և ԳՖՏ-ի միջև պայմանագիր ստորագրվեց նրանց փոխադարձ հարաբերությունների կանոնավորման հիմունքների մասին։ Երկու պայմանագրերն էլ կարևոր ավանդ են Եվրոպայում իրադրության առողջացման գործում։ ՔԴՄ-ՔՍՄ բլոկի շուրջը խմբված հետադիմական շրջանները Մոսկվայի ու Վարշավայի պայմանագրերի վավերացմանը խանգարելու բազմաթիվ փորձեր արեցին։ Սակայն ակներև էր ԳՖՏ անցյալի քաղաքականության հունը վերադարձնելու նրանց փորձերի անհեռանկարայնությունը։ [[1971 թվական|1971 թվականի]]ի սեպտեմբերի 3-ին [[ԽՍՀՄ]]-ի, ԱՄՆ-֊ի, Ֆրանսիայի և [[Մեծ Բրիտանիա]]յի միջև համաձայնագիր ստորագրվեց Արևմտյան Բեռլինի դրությունը կանոնավորելու ևետ կապված հարցերի շուրջը։ Համաձայնագիրը փաստեց, որ այդ քաղաքը ԳՖՏ-ի բաղկացուցիչ մասը չէ և այսուհետ չի կառավարվելու նրա կողմից։ Միաժամանակ փոխադարձաբար ընդունելի ձհով կարգավորվեցին Արևմտյան Բեռլինի կողմից արտաքին աշխարհի հետ կապ պահ–պանելու հարցերը։ Դրա վերաբերյալ [[1971 թվական|1971 թվականի]]ի դեկտեմբերին համապատասխան համաձայնագրեր կնքվեցին [[ԳԴՀ]]-ի և ԳՖՀ-ի միջև, ԳԴՀ-֊ի և Արևմտյան Բեռլինի սենատի միջև։ 1971 թվականի [[սեպտեմբերի 16]][[18|-18]]-ը Ղրիմում տեղի ունեցավ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լ․ Ի․ Բրեժնևի հանդիպումը ԳՖՀ-ի ֆեդերալ կանցլեր Վ․ Բրանդի հետ։ Տանդիպման ընթացքում փոխըմբռնում ձեռք բերվեց սովետա֊արևմտագերմանական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացման շուրջը։ 1972 թվականի մայիսի 18-ին ԳՖՀ-ի բունդեստագը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց Սովետական Միության և Լեհաստանի հետ ԳՖՀ-ի կնքած պայմանագրերին։ 1972 թվականի հունիսի 3-ին պայմանագրերը ուժի մեջ մտան։ 1972 թվականի դեկտեմբերի 21-ին Բեռլինում ստորագրվեց ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի հարաբերությունների հիմունքների վերաբերյալ պայմանագիրը, որը նշանավորում է արմատակաև շրջադարձ գերմանական երկու պետությունների փոխհարաբերություններում և ամուր հիմք է ստեղծում եվրոպական խաղաղության ու անվտանգության համար։ 1973 թվականի մայիսի 18-23-ը այցով ԳՖՀ-ում եղավ Լ․Ի․ Բրեժնևը։ ԽՍՀՄ-ի և ԳՖՀ-ի միջև ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, որոնք ամրապնդեցին կարևոր ոլորտներում սովետաարևմտագերմանական հարաբերությունները և երկարաժամկետ հիմք հանդիսացան բազմակողմանի համագործակցության զարգացման համար։ 1973 թվականի սեպտեմբերի 18-ին ԳՖՀ ընդունվեց ՄԱԿ։ 1974 թվակնաի մայիսի 6-ին Վ․ Բրանդը հեռացավ ֆեդերալ կաևցլերի պաշտոնից։ Մայիսի 16-ին կազմվեց նոր կառավարություն՝ [[ԳՍԴԿ]]֊-ի նախագահի տեղակալ և ֆինանսների նախկիև մինիստր Տելմուտ Շմիդի գլխավորոթյամբ։ Տաևդես գալով կառավարական հայտարարությամբ, Տ․Շմիդը ընդգծեց, որ կառավարական ներկա կոալիցիայի քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինի։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Գերմանիայի պատմություն]]
[[Կատեգորիա:Եվրոպայի պատմական երկրներ]]