«Ավատատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
[[Ասիա]]յի և [[Աֆրիկա]]յի գրեթե բոլոր երկրներում ֆեոդալիզմն որպես անցյալի մնացուկ, փոխակերպված ձևով պահպանվել է մինչև [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ը։
 
== Ֆեոդալիզմը նախկին ԽՍՀՄ-ում ==
[[ԽՍՀՄ]] տարածքում ֆեոդալական հարաբերություններն անցել են զարգացման երկարատև ուղի։ [[Անդրկովկաս]]ում ֆեոդալիզմի ձևավորումն սկսվել է մ.թ. I հազարամյակի սկզբին, [[Միջին Ասիա]]յում՝ V-VIII դդ., արևելյան սլավոնների մոտ՝ VI-VIII դդ., [[Մերձբալթիկա]]յում՝ IX—XI դդ.։ Անդրկովկասի և Միջին Ասիայի ժողովուրդները ֆեոդալիզմին անցել են ստրկատիրական հարաբերությունների քայքայման և ստրկատիրական պետությունների անկման հետևանքով։ Այդ անցումն ուղեկցվել է օտարերկրյա նվաճողների ([[Իրան]], [[Հին Հռոմ]], [[Բյուզանդիա]], [[Արաբական խալիֆայություն]] և այլն) դեմ տեղի ժողովուրդների ազատագրական պայքարով։ Նոր հասարակարգի գաղափարախոսության հիմնավորմանն են ծառայել քրիստոնեությունը և իսլամը։