«Կարքեմիշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 61.
| կայք =
}}
'''Կարքեմիշ''' ([[խեթերեն]]՝ Kargamiš, [[հունարեն]]՝ Εὔρωπος, [[լատիներեն]]՝ Europus), հնագույն քաղաք Հյուսիսային [[Ասորիք]]ում (մ.թ.ա. 2400-600), [[Եփրատ]]ի աջ ափին, այժմյան [[Սիրիա]]յի և [[Թուրքիա]]յի սահմանին։ Ամենահին հիշատակությունը վերաբերում է մ.թ.ա. 18-րդ դարին։ Մ.թ.ա. 15-րդ դարում վասալական կախման մեջ է եղել [[Հին Եգիպտոս|Եգիպտոսից]], ավելի ուշ՝ մինչև մ.թ.ա. 12–րդ դարը՝ [[Խեթական պետություն]]ից։
 
Մ.թ.ա. 12 – 8 դարերում եղել է ինքնուրույն թագավորության մայրաքաղաք։ Մ.թ.ա. 717 թվականին Կարքեմիշը նվաճել է Սարգոն II-ը։ Մ.թ.ա. 605 թվականին նրա մոտ [[Բաբելոն]]ի թագավոր [[Նաբուգոդոնոսոր II]], [[Մարաստան]]ի դաշնակցությամբ, պարտության է մատնել Եգիպտոսի փարավոն [[Նեխո II]]-ի և [[Ասորեստան]]ի թագավոր [[Աշշուրուբալլիտ II]]–ի զորքերին։ Այս ճակատամարտից հետո Ասորեստանը դադարել է գոյություն ունենալ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կարքեմիշ» էջից