«Պամփիլիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պամփիլիա''' , Պամփյուլիա ( {{lang-el|Παμφνλία}}), պատմական մարզ Փոքր Ասիայի Հարավ-ում (այժմ՝ Թուրք...»:
(Տարբերություն չկա)

13:02, 21 փետրվարի 2015-ի տարբերակ

Պամփիլիա , Պամփյուլիա ( հուն․՝ Παμφνλία), պատմական մարզ Փոքր Ասիայի Հարավ-ում (այժմ՝ Թուրքիայի Անթալիա վիլայեթում)։ Արևելքում սահմանակից էր Կիլիկիային, հյուսիսարևելքում՝ Իսավրիային, հյուսիսում՝ Պիսիդիային, արևմտքում՝ Լիկիա- յին։ Ըստ անտիկ ավանդության, Պամփիլիաում հնագույն ժամանակներում հաստատվել են Հունաստանից ելած գաղթականները և խառնվել տեղական բնակչության հետ։ Պամփիլիա հայտնի էր իբրև զարգացած գյուղա տնտեսության երկիր։ Մ․ թ․ ա․ 6 -րդ դարից գտնվել է Աքեմենյանների, մ․ թ․ ա․ 6-րդ դարի 2-րդ կեսին՝ Ալեքսանդր Մակեդոնացու, մ․ թ․ ա․ 3—2-րդ դարերից՝ Պտղոմեյանների, Սելևկյանների, Պերգամոնի պետության կազմում։ Մ․ թ․ ա․ 133-ից Պերգամոնի հետ դարձել է հռոմ․ տիրույթ, իսկ մ․ թ․ 43-ից Լիկիայի հետ կազմել առանձին պրովինցիա։ 395-ից գտնվել է Բյուզանդիա յի կազմում։ XII դարից Պ-ի արլ․ մասը մտել է Կիլիկիայի հայկ․ պետության կազ մի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։