«Գուգարքի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: Ռելյեֆ → Ռելիեֆ oգտվելով ԱՎԲ
չ ուղղագրական
Տող 101.
Գուգարքի շրջանի տարածքը զբաղեցնում է [[Փամբակ (գետ, Լոռու մարզ)|Փամբակ]] գետի միջին ու ստորին և [[Աղստև (գետ)|Աղստև]] գետի վերին հոսանքների ավազանները։ Ունի լեռնային մակերևույթ։ Հյուսիսում ձգվում է [[Բազումի լեռնաշղթա|Բազումի]] լեռնաշղթայի արևելյան, հարավում՝ [[Փամբակի լեռնաշղթա|Փամբակի]] լեռնաշղթայի միջին, բարձրադիր մասը (3101 մ, [[Թեժլեռ|Թեժ]] լեռ)։ Տարածքի միջին և հյուսիսարևելյան մասն զբաղեցնում է Փամբակի հովիտը՝ շրջանի ցածրադիր մասը։ Բարձունքային գոտիականությունն արտահայտված է լեռնատափաստանային, լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտներով։ Կան պղնձի, շինանյութերի (բազալտ, սև տուֆ, գրանիտ) հանքավայրեր։ Բազումի և Բովաքարի լեռնաշղթաները կառուցվածքային միասնություն են կազմում (կամարահորսաային բարձրացում են), իսկ լեռնագրորեն իրարից բաժանված են [[Գայլաձոր]] անտեցեդենա կիրճով։ Գուգարքի շրջանի ցածրադիր մասը [[Փամբակի գոգավորություն|Փամբակի գոգհովիտ]]ն է՝ միջլեռնային, նեղ երկարավուն գրաբենսինկլինալային իջվածքը, որոնք տեղ-տեղ առաջացնում են [[դարավանդ]]ներ և խոշոր արտածման կոներ։ Լեռները հիմնականում կազմված են էոցենի հրաբխածին նստվածքային շերտախմբերից, գրանիտոիդային խոշոր ներժայթուկներով։
 
Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -6 °C-ից մինչև - 12 °C, հուլիսինը՝ 10-18 °C, տարեկան տեղումները՝ 550-700 մմ, վեգետացիայի շրջանը 60-160 օր է։ Խոշոր գետը [[Փամբակ (գետ, Լոռու մարզ)|Փամբակն]] է։ Շրջանի տարածքից է սկիզբ առնում [[Աղստև (գետ)|Աղստևը]], Ձորագյուղից հյուսիս, Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից կազմվում է Դեբեդը։ Գործում են 6 ջրանցք (Գուգարքի, Լեռնապատի վերին, Լեռնապատի ներքին, Բազումի վերին, Բազումի ներքին, Դարպասի), 7 ջրհան կայան։
 
Հողաբուսակաև ծածկույթը համնկնում է ուղղաձիգ գոտիականությանը։ Մինչն 1600 մ բարձրությունները գերակշռում են լեռնատափաստանային սնահողերն ու սևահողանման [[հող]]երը՝ տարախոտային բուսականությամբ, 1600-2100 մ բարձրություններում և հյուսիսային դիրքադրմաև թույլ թեքության լանջերում գորշ լեռնաանտառայիև հողերն են՝ [[հաճարենի|հաճարենու]], [[կաղնի|կաղնու]], [[լորենի|լորենու]], հացենու սաղարթավոր [[անտառ]]ներով, ավելի վեր (մինչն 3000 մ և ավելի)՝ ալպյան մարգագետնային և լեռնամարգագևտնային [[հող]]երն ու բուսականությունը։ Փշատերն ծառատեսակներից հանդիպում է սովորական [[սոճի]]ն։ Անտառները հարուստ են վայրի պտղատու ծառերով ([[տանձենի]], [[խնձորենի]], [[սալորենի]], [[տխլենի]], [[հոնենի]])։ Կենդանական աշխարհին բնորոշ են այծյամը, [[նապաստակ]]ը, [[գորշուկ]]ը, [[կզաքիս]]ը։ Տանդիպում են [[արջ]], [[գայլ]], [[աղվես]], [[անտառակատու]]։ Թռչուններից կան շիկահավեր, սև [[երաշտահավ]]եր, [[կեռնեխ]]ներ, [[փայտփոր]]ներ, անտառակտցարներ են։