«Գագիկ Ա Արծրունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ուղղագրական, փոխարինվեց: : → ։
Տող 42.
Գագիկ Արծրունին այս շրջանում ավարտում է նաև Վանի ժայռաբերդում իր հոր սկսած պալատի շինությունը, որն ուներ պերճաշուք հորինվածքով ոսկեզօծ սրահներ։ Շքեղազարդ էր նաև ճուաշ-ռոտ գավառի Գետն ավանում կառուցված խրախճատեղին, որը, փաստորեն, Արծրունիների ամառային հանգստավայրն էր։ Արծրունիների ձմեռոց Մարական ավանում, որը գտնվում էր Արաքսի վտակ Կարմիր գետի ափին, կառուցվում է ամուր միջնաբերդ՝ շքեղ ապարանքով, մերձակա զբոսատեղիներով։ Ռշտունիքի Մահռաշտ գյուղում, Ադամակերտում կառուցվում են վանքեր, իսկ Օձ կոչվող ձորի գլխին հիմնվում է Գագկակերտ ձեռակերտը, ուր տեղափոխվում են ամբողջ գյուղեր՝ իրենց բնակիչներով։ Քաղաքի միջնաբերդը վերաշինելով վերածվում Է թագավորական դղյակի։
[[Պատկեր:Lim Island.png|մինի|[[Լիմ անապատ]]]]
Ծավալուն շինարարական աշխատանքներ են կատարվում [[Աղթամար]]ում։ Կղզում Արծրունի թագավորը հիմնադրում է նույնանուն քաղաք-նավահանգիստը։ Կառուցվում են քաղաքացիական բնույթի այլ շինություններ, որոնցից ամենանշանավորը արքայական պալատն Էր։ Պալատն ուներ մի շարք օժանդակ շինություններ՝ ամրապարիսպ, շտեմարան, համբարանոց, զինապահեստ, հանգստի տեղեր։ Իր նոր գահանիստին Էլ ավելի մեծ կշիռ հաղորդելու համար, Գագիկ Արծրունին քաղաքացիական շինություններն հիմնականում ավարտելուց հետո, [[919]] - [[921]] թվականներին կառուցել Է տալիս [[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի|Աղթամարի հոյակերտ տաճարը]], շքեղորեն զարդարելով բազմազան քանդակներով։ [[927]] թվականին [[Կարս]]ից Աղթամար է հրավիրվում Հայոց կաթողիկոս [[Հովհաննես Դրախստանակերտցի]]ն, և կաթողիկոսական աթոռը [[Աղթամար]]ում մնում է 20 տարի՝ մինչև [[947]] թվականը ([[Ստեփանոս Բ Ռշտունի|Ստեփանոս]], [[Թեոդորոս Ա|Թեոդորոս]], [[Եղիշե Ա Ռշտունի|Եղիշե]] կաթողիկոսներ), երբ [[Անանիա Մոկացի]]ն կրկին կաթողիկոսական աթոռը տեսափոխում է հյուսիս:հյուսիս։
 
Վասպուրականի թագավորությունը [[Հայաստան]]ի գավառական թագավորությունների շարքում ամենախոշորն էր։ Գագիկ Արծրունու օրոք նրա տարածքը ձգվում Էր հյուսիսից հարավ՝ [[Արաքս]]ից մինչև [[Կորդվաց լեռներ]]ը և արևմուտքից արևելք՝ [[Վանա լիճ|Վանա լճից]] մինչև [[Կապուտան|Կապուտան (Ուրմիո) լիճ]]ը։ Հարավում նրա սահմանային գավառներն Էին Մոկաց աշխարհի հարավային շրջանները, [[Կորճայք]]ի [[Ճահուկ (Կորճայքի գավառ)|Ճահուկ]] գավառի հարավային սահմանը կազմող Մեծ Զավ գետը, արևելքից՝ [[Պարսկահայք]]ի արևմտյան մի քանի շրջանները՝ Կարմիր գետի ավազանով։ Այնուհետև Կարմիր գետի և Արաքսի միախառնման կետից սահմանը Արաքսով ձգվում Էր մինչև Արտաշատի մոտերքը, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք՝ Աղիովիտ գավառի արևմտյան մասով հասնում Վանա լճին։ Թագա-վորության հիմնական մասն Էր Վասպուրականը, որը [[Մեծ Հայք]]ի խոշորագույն նահանգն Էր և ուներ 35 գավառ։