«Ավարայրի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ուղղագրական
Տող 28.
}}
 
'''Ավարայրի ճակատամարտ''', [[Ավարայր]] գյուղի մոտ [[451]] թվականի [[մայիսի 26]]-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտը։ Ավարայրի ճակատամարտը [[Սասանյան Պարսկաստան]]ի դեմ հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի բարձրակետն էր։
 
Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց [[Այրարատ]]ում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն [[Մուշկան Նյուսալավուրտ]]ի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր [[Հեր (գավառ)|Հեր]] ու [[Զարևանդ (գավառ)|Զարևանդ]] գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով։ Պարսիկները շուտով մտան [[Վասպուրական]]ի [[Արտազ|Արտազ գավառ]] և բանակ դրեցին [[Տղմուտ (գետ)|Տղմուտ գետ]]ի աջ ափին՝ [[Ավարայր]]ի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը [[Փայտակարան]]ից շարժվելով, սահմանամերձ [[Հեր (գավառ)|Հեր]] և [[Զարևանդ (գավառ)|Զարևանդ]] գավառներով մտնում է [[Մարզպանական Հայաստան]]։ Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն [[Արտաշատ]]ը։
 
[[Մայիսի 25]]-ին հայկական բանակը մոտենում է հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առնում գետի ձախ ափին։ [[Մայիսի 26]]-ին շաբաթ առավոտյան [[Ավարայր]]ի դաշտում հակառակորդներն ընդունում են մարտական դրություն։ Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանեց երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակեց փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն։ Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր [[Համազասպ Մամիկոնյան]]ի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը։ Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր [[Մատյան գունդ]]ը։ [[Վարդան Մամիկոնյան]]ը, [[Հովսեփ Վայոցձորեցի]]ն և [[Ղևոնդ Երեց]]ը քաջալերեցին հայոց զորքին ՝ արիաբար մարտնչելու թշնամու դեմ։
 
{{քաղվածք|Չերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից, իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք|[[Վարդան Մամիկոնյան]]}}
[[Պատկեր:Battle of Avarayr.gif|մինի|ձախից]]
 
Ճակատամարտը սկսում է նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով։ Հասնելով գետին՝ պարսիկները կանգ են առնում, իսկ հայերը անցնում այն և ամբողջ ճակատով մարտի բռնվում։ Հայերի ճնշմամբ թշնամու բանակի ձախ թևն ու կենտրոնը նահանջում են։ Վարդան Մամիկոնյանը պահեստազորի մի մասը նետում է կենտրոն՝ այնտեղ ճնշումը ուժեղացնելու համար, մնացած մասով օգնության է շտապում ձախ թևին և ետ շպրտում թշնամուն։ Բայց հակառակորդի պահեստազորը՝ վերադասավորվելով, շրջապատում են իրենց թիկունքը թափանցած հայկական հեծելագնդին։
 
{{քաղվածք|Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն|Վարդանանց նշանաբան}}
Անհավասար մարտում հերոսաբար զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանը։ Ճակատամարտը շարունակվում է մինչև օրվա վերջը։ Հայկական զորքերը երեկոյան քաշվում են [[Տղմուտ (գետ)|Տղմուտի]] ձախ ափը և նահանջում երկրի խորքը՝ պայքարը շարունակելու նպատակով։ Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը։ Զոհվել էր սպարապետը, հայերը զգալի կորուստներ էին տվել։ Հայերի զոհերի թիվը հասնում էր 1036 հոգու, մարտի դաշտում ընկել էին ինը նախարարներ։ Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ։ Բացի այդ՝ թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին։ Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ։
 
Ճակատամարտում հայերից սպանվում է 1036, իսկ պարսիկներից՝ ավելի քան 3500 մարդ։ Ավարայրի ճակատամարտը կանխորոշեց հայ ժողովրդի պայքարի ելքը։ Պարսկական արքունիքը ստիպված եղավ Մարզպանական Հայաստանից շուտով ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճանաչել նրանց ներքին ինքնավարությունը<ref>[http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=974 Ավարայրի ճակատամարտ]</ref>։
 
{{քաղվածք|Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին|[[Եղիշե]]}}