«Աշխեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ուղղագրական
Տող 1.
'''Աշխեն''' (նաև՝ ''սուրբ Աշխեն'', ծ. և մ. թթ. անհտ), 4-րդ դարի վկա, [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցու]] տոնելի սուրբ, Հայոց թագուհի։ [[Տրդատ Գ Մեծ]] թագավորը նրան կնության է առել թագավորական տոհմից (Աշխենը դուստրն էր ալանների թագավոր Աշխադարի) և հռչակել Արշակունի։
 
Աշխենը արքայաքրոջ՝ [[Սուրբ Խոսրովիդուխտ|Խոսրովիդուխտի]] հետ, [[Գրիգոր Ա Լուսավորիչ|Գրիգոր Ա Լուսավորչի]] քարոզչությամբ ընդունել է [[քրիստոնեություն]], վարել առաքինազարդ կյանք։ Արքայի, մեծ օրիորդ [[Խոսրովիդուխտ]]ի, ամենանայն մեծամեծների և զորաբանակի հետ թագուհին էլ է մկրտվել [[Եփրատ]] գետում [[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ|Սուրբ Գրիգոր Լուսավորչի]] ձեռքով։ Հայսմավուրքների վկայությամբ, կյանքի վերջին տարիներին, հետևելով ամուսնու օրինակին, հրաժարվել է արքունական ճոխ կյանքից, առանձնացել ու ճգնել։
 
Ըստ [[Ագաթանգեղոս]]ի՝ Աշխեն թագուհին, լինելով հավատարիմ ու ամուսնուն նվիրված կին, մասնակցել է Հռիփսիմյանց կույսերի նշխարները հավաքելու և գերեզմաններում ամփոփելու գործին։ Աշխենը, Խոսրովիդուխտը և այլ նվիրյալ [[հայ]]ուհիներ կույսերի վկայարանների համար անուշահոտ խունկ ու յուղեր են բերել, որկերիզ կերպասե հանդերձներ, ծիրանի և ոսկեհուռ դիպակներ։ Թագուհին և Խոսրովիդուխտը 302-303 թթ-ին օժանդակել են [[Էջմիածնի Մայր Տաճար]]ի կառուցմանը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աշխեն» էջից