«Անահիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ուղղագրական
Տող 43.
[[Նավասարդ]]ի սկզբին (օգոստոսի 11-ին) մեծ շուքով նշվում էր Անահիտի գլխավոր տոնը՝ կապված բերքի հասունացման հետ։ Տոնախմբությունները վերածվում էին պտղաբերության տոնի, որի ժամանակ բազմաթիվ ուխտավորներ էին հավաքվում Անահիտին նվիրված մեհյանների շուրջը։ Ծիսակատարությունները ուղեկցվում էին աղոթքներով, երգերով, խնջույքներով։ Քրիստոնեության հաստատումից հետո Անահիտի պաշտամունքը վերածվում է [[Մարիամ Աստվածածին|Մարիամ Աստվածածնի]] պաշտամունքի։ Նրա անունով էր կոչվում հայկական հեթանոսական տոմարի ամիսների 19-րդ օրը։
Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայաստանում առաջացել է անհիշելի ժամանակներից և սերտորեն կապված է եղել մայր ծնողի հանդեպ հարգանքին։ Վաղ շրջանում եղել է նաև հայկական դիցարանի ռազմի աստվածուհին։ Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն։ Անահիտը համարվել է խոհեմության ու պարկեշտության մայրը, մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող աստվածուհի։ Անահիտի գլխավոր տաճարը գտնվել է [[Բարձր Հայք]]ի [[Եկեղյաց գավառ]]ի Երիզա ավանում, որտեղ նրա պաշտամունքն այնքան էր տարածված, որ ամբողջ գավառը կոչվել է նաև Անահիտական։ Մ.թ.ա. 34 թ․-ին [[Հռոմեական կայսրություն|հռոմեացի]] զորավար [[Մարկոս Անտոնիոս]]ն պարթևական արշավանքի ժամանակ թալանել է տաճարի հարստությունը։ Նրա զինվորները ջարդել են Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը, բաժանել իրար մեջ ու տարել Հռոմ։ Լուրեր են տարածվել, թե Անահիտի արձանի վրա հարձակված առաջին զինվորը կուրացել, այնուհետև խելագարվել ու մահացել է։ Անահիտի տաճարներ կային հին Հայաստանի տարբեր վայրերում, հատկապես Տարոնում ու Վասպուրականում, որտեղ դրվել են աստվածուհու ոսկե, արծաթե, պղնձե, քարե արձանները։
 
Անահիտը Արամազդի և Վահագնի հետ հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։ <ref name="a">«Հայ հին վիպաշխարհը», Սարգիս Հարությունյան, ք. Երևան, 2004թ., 47-րդ էջ</ref>
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անահիտ» էջից