«Ակ-Կոյունլուների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական, փոխարինվեց: : → ։
Տող 67.
[[Հայկական լեռնաշխարհ]]ում ակ-Կոյունլուների իշխանությունը հաստատվել է Ջհանշահի մահից հետո՝ [[1468]] թվականին։ Ջհանշահի գահակալման տարիներին շարունակում էին ինքնավար մնալ [[Գեղարքունիք (գավառ)|Գեղամա երկրի]], [[Վայոց ձոր]]ի, [[Սյունիք (նահանգ)|Սյունյաց]], [[Արցախ (նահանգ)|Արցախի]] [[Գուգարք]]ի և մասամբ [[Վասպուրական]]ի հայ իշխանական տները։ Սյունյաց իշխան [[Բեշքեն Օրբելյան]]ի որդին՝ «վեհանձնյա ամիր և իշխան», «Նորին կայսերական մեծության մտերիմ» տիտղոսներով հայտնի [[Ռուստամ Օրբելյան]]ը, նշանակվեց «Այրարատյան երկրի» ([[Երևանի կուսակալություն]]) կառավարիչ՝ նստավայր ունենալով [[Երևան]]ը։ Նա Էջմիածնի վանքին նվիրեց յոթ հայկական գյուղ՝ ձևակերպելով որպես առք ու վաճառք։
 
Կարա-կոյունլուները հայության համակրանքը շահելու նպատակով բարենպաստ քաղաքականություն որդեգրեցին Հայոց եկեղեցու նկատմամբ։ 1441 թվականին կաթողիկոսական աթոռը հազարամյա դեգերումներից հետո վերահաստատտվեց Էջմիածնում:Էջմիածնում։ Նշանակալից դեր սկսեցին խաղալ [[Աղթամարի կաթողիկոսություն|Աղթամարի]] Զաքարիա և Ստեփանոս կաթողիկոսները` ներկայանալով որպես [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] սերունդ։ Նրանք ունեին իրենց զինական ուժերը, որոնցով հաջողությամբ պաշտպանում էին Աղթամարի վանքի տիրույթները։ Զաքարիա կաթողիկոսը վայելում էր Ջհանշահի ու նրա տիկնոջ հովանավորությունը, երբեմն էլ հանդես գալիս միմյանց դեմ կռվող իսլամադավան իշխողներին հաշտեցնողի դերում։ Արևմտյան Հայաստանում շարունակում էին գոյատևել [[Համշեն]]ի, [[Սասուն]]ի, [[Խութ]]ի, [[Տուրուբերան|Տարոնի]], [[Մոկս]]ի, [[Շատախ]]ի և մի քանի այլ հայկական իշխանություններ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/21/330/333 Երևանը Արևելյան Հայաստանի վարչական կենտրոն։ Հայ իշխանական դասի կացությունը]</ref>։
 
== Պետության հիմնում ==
Տող 75.
Ուզուն-Հասանը հովանավորում էր հայ հոգևորականությանը, սիրաշահում հայ իշխանական տներին։ Անցկացվեց աշխարհագիր (մարդահամար)՝ կարգավորելու հարկերն ու տուրքերը։ Հարկման ենթակա էին 15-60 տարեկան տղամարդիկ։ Ճշգրտվեց հարկերի չափը։ Հարկահավաքման տեղական պաշտոնները վստահվեցին հիմնականում հայերին։ Սակայն Ուզուն-Հասանից հետո վիճակը ծանրացավ։ Ներքին հակասությունների մեջ գտնվող ակ-Կոյունլուների պետությունն ընկավ՝ իր տեղը զիջելով Սեֆյան Պարսկաստանին։
 
Թուրքմենական ցեղերի շուրջ 100-ամյա տիրապետության ընթացքում հայ ժողովրդի նշանակալից հատվածներ գերվեցին ու ստրկության վաճառվեցին Արևելքի շուկաներում։ Շատերը բռնեցին արտագաղթի ճանապարհը՝ [[Եվրոպայի հայկական միջնադարյան գաղթավայրերը|Եվրոպայում]] և [[Ասիայի հայկական միջնադարյան գաղթավայրերը|Ասիայում]] հիմնելով հայկական գաղութներ։ Անկում ապրեցին երբեմնի ծաղկուն քաղաքները, խոպանի ու արոտավայրերի վերածվեցին մշակելի հողերն ու այգիները։ Ծայրահեղ աղքատության մատնվեցին ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլև իշխանավորները։ Անկում ապրեցին արհեստն ու առևտուրը։
 
Հայաստանում հաստատված քոչվոր ցեղերին իրենց ոչխարների հոտերի համար անհրաժեշտ էին ընդարձակ արոտավայրեր, դրա համար էլ նրանք քիչ էին ուշադրություն դարձնում տնտեսության զարգացմանը։ Սակայն, ժամանակի ընթացքում, ազդվելով հայերից և մյուս նստակյաց ժողովուրդներից, նրանք սկսեցին աստիճանաբար անցնել նստակյաց կյանքի։ Քոչվորները հայ բնակչությանը դուրս էին մղում հարթավայրային շրջաններից, որի արդյունքում հայերը հիմնականում կենտրոնացան նախալեռնային և լեռնային շրջաններում<ref>[http://www.findarmenia.com/arm/history/21/330/334 Հայաստանի քաղաքական և տնտեսական դրությունը XV դ. երկրոդ կեսին]</ref>։