«Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (կետադրություն, փոխարինվեց: : → ։)
Առաջին անգամ Գյոթեին հայերեն է թարգմանել [[Խաչատուր Աբովյան]]ը։
 
Եվրոպական գրականության խոշորագույն տեսաբան, դանիացի գրականագետ Գեորգ Բրանդեսը, որին հայերս պարտական ենք 1894-96-ին Օսմանյան Թուրքիայում իրագործված հայկական կոտորածները հրապարակավ դատապրատելու, ինչպես և հայ գրականության հին ու նոր մեծերի՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Ա. Լաստիվերցու, Մխիթար Սեբաստացու, Մ. Նալբանդյանի, Գ. Սունդուկյանի, ՌաֆֆուՐաֆֆու և այլոց մասին հայտնած բարձր դրվատանքի համար (Գեորգ Բրանդես, Հայաստանը և Եվրոպան, Ժնև, 1907), 18-րդ դարի գերմանական գրականության մեջ էր տեսնում եվրոպական բարձր իդեալների մարմնավորումը և այդ առիթով գրում է. «Այնտեղ է Վերթերը՝ «Շտուրմ ունդ Դրանգ»-ի շրջանի իդեալը, այսինքն՝ բնության և կրքերի պայքարն ընդդեմ հին հասարակական կարգերի, ապա Ֆաուստը, որ մարմնավորում է նոր ժամանակի և նրա հասկացությունների ոգին.... Այնուհետև այնտեղ է Վիլհելմ Մայստերը - մարդկային զարգացման այդ տիպարը, որը կյանքի դպրոցն անցնելով՝ աշակերտից դառնում է ուսուցիչ...., որ գաղափարը գտնում է իրականության մեջ և ի մի է ձուլում այդ երկու հասկացությունները։ Այնտեղ է Գյոթեի գրչի տակից ելած Պրոմեթևսը, որը ժայռին գամված՝ ոգեշունչ և վերամբարձ տողերով քարոզում էր Սպինոզայի փիլիսոփայությունը։ Վերջապես, այնտեղ էր մարկիզ Պոզան - հեղափոխության այդ իսկական մարմնացումը, ազատության առաքյալն ու մարգարեն»։ Այստեղ նշված բոլոր գեղարվեստական կերպարները, բացի շիլլերյան մարկիզ Պոզայից, որոնցով Բրանդեսը բնութագրում է գրական դարաշրջանը, պատկանում են մեծ Գյոթեի բազմաբեղուն գրչին և արտացոլում գեղարվեստական այն արտասովոր երևույթը, որ անվանում են Գյոթե. «Ես նախանձում եմ նրա աստվածային անվանը», - ասում էր գերմանացի մեծ բանաստեղծ Հայնրիխ Հայնեն՝ սրամտորեն ակնարկելով գերմաներեն GOTT (Աստված) և Գյոթե նմանաձայնությունը։
 
Ավելի քան 170 տարի է բաժանում մեզ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի կյանքի վերջին օրից (22 մարտի 1832 թ.)։ 170 տարի, որ միաժամանակ և՛ գերմանացի մեծ բանաստեղծ-մտածողի գրական ժառանգության յուրացման, և՛ վերաիմաստավորման, հետևաբար նաև անընդհատ նորացման ժամանակաշրջան եղավ։ Ինչո՞վ էր բնորոշ Գյոթե ապրած դարաշրջանը հասարակական կյանքում - Գերմանիայի քաղաքական-պետական մասնատվածություն՝ 36 գաճաճ պետություններով և դասային պատնեշներով։ Վերթերի անունով հրապարակած «Շվեյցարական նամակներում» Գյոթեն, Շվեյցարիայի ու շվեյցարացիների անվան տակ ակնարկելով Գերմանիան ու գերմանացիներին, այսպես էր ծաղրում այդ քաղաքական վիճակը. «Նրանք (շվեյցարացիները) մի ժամանակ ազատագրվեցին բռնատիրությունից և մի ակնթարթ իրենց երևակայեցին ազատներ։ Բայց ահա արևը բռնապետի լեշից տարօրինակ վերասերման միջոցով ստեղծեց մանր բռնակալների մի ամբողջ ոհմակ»։
Անանուն մասնակից