«Միրեյ Մատյո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
 
== Կենսագրություն ==
Միրեյ Մատյոն ծնվել է 1946 թվականին ֆրանսիական Ավինյոն քաղաքում: Ընտանիքի 14 երեխանից առաջինն էր, ամենափոքր եղբայրը ծնվեց, երբ նա արդեն տեղափոխվել էր Փարիզ: Հայրը` Ռոջերը, բնիկ Ավինյոնից էր, մայրը` Մարսել-Սոֆին (ծնված Պուարերում), Դունկիրկից էր և Ավինյոն էր եկել որպես [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի փախստական` 1944 թվականին տատիկի մահից և մոր անհետանալուց հետո: Ռոջերը հոր հետ աշխատում էր Սան Վերան գերեզմանատան մուտքի մոտ տեղակայված քարի արհեստանոցում: Մատյո ընտանիքի 5 երունդներսերունդներ եղել են որմնադիրներ: Այսօր այդ խանութը կոչվում է « La Marbrerie Mathieu-Mardoyan» և շարունակում է պատկանել ընտանիքին: Մատյո ընտանիքն ապրում էր աղքատության մեջ, մինչև 1954 թվականին տեղափոխվում են գերեզմանատան շրջակայքի Մալպեյնե բնակավայրը: 1961 թվականին տեղափոխվում են քաղաքի հարավ-արևելյան հատվածի Croix des Oiseaux –ի ավելի մեծ բնակարան:
 
Ռոջերը երազում էր երգիչ դառնալ, սակայն հայրը` Արկադը, դեմ էր և որդուն հորդորում էր իր երեխաներից մեկին եկեղեցում իր հետ երգել սովորեցնի: Միրեյը իր օպերային կատարումն ընդգրկել է1968 թվականին Սուրբ Ծննդյան ալբոմում: Միրեյը առաջին անգամ հադիսատեսի դիմաց վճարովի հանդես է եկել Սուրբ Ծննդյան գիշերը 1950 թվականին` որպես մրցանակ ստանալով սառնաշաքար: Վճռորոշ պահ էր, երբ տեսավ Էդիտ Պիաֆին հեռուստացույցով երգելիս<ref>[http://www.francebleu.fr/evenements/musique/mireille-joue-domicile-1898140 Mireille Mathieu fête son demi siècle de chanson par deux récitals dans sa ville natale.]</ref>:
Տող 29.
Դիսլեքսիայի պատճառով դպրոցում լավ չէր սովորում և լրացուցիչ մեկ տարի ևս պահանջվեց այն ավարտելու համար: Ի ծնե ձախլիկ էր, և ուսուցիչները հաճախ քանոնով հանդիմանում էին, երբ նկատում էին, որ ձախով է գրում: Միրեյը դարձավ աջլիկ, չնայած ձախ ձեռքը բավականի շարժուն է նույնիսկ երգելիս: Ունի բացառիկ հիշողություն և երբեք չի օգտվում հուշարարից: 1960 թվականին` 14 տարեկանում թողեց ուսումը և սկսեց աշխատել արվարձանի հարավ-արևելյան հատվածի տեղական գործարաններից մեկում` միաժամանակ օգնելով ընտանիքին և վճարելով իր երգերի դասերի դիմաց: Աշխատավայրում հայտնի էր դարձել ընդմիջումներին կամ աշխատանքի ընթացքում երգելով: Ծնողների նման նա ցածրահասակ է` 1.52 սմ: Քույրը` Մոնիկան, (ծնված 1947) նրա հետ աշխատում էր գործարանում: Գործարանի փակվելուց հետո քույրերի` Մոնիկայի և Քրիստինայի հետ Միրեյը ամառային ճամբարում աշխատում էր որպես երիտասարդների խորհրդատու, մինչև իր փառքին հասնելը: Հենց այս ճամբարում էր, որ գնչուն գուըշակեց նրա ճակատագիրը:
 
Միրիեյը կաթոլիկ է, նրա բարեխոսը Սուրբ Ռիտան է: Նա երկյուղում էր բեմից և հաճախ կարելի էր տեսնել` ինչպես է խաչակնքվում նախքան բեմ դուրս գալը:
 
== Դեբյուտ (1962–1965) ==