«Ջրափի»–ի խմբագրումների տարբերություն

}}
 
'''Ջրափի''', Գյուղգյուղ Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 16կմ16 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 32կմ32 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Չըռփլի, Չորթուլի, Ջրարփի, Քյորփիլու, Կեկաչ, Դեղաճ անվանումները։ Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով Ջրափի գյուղը ստեղծվել է 1974 թ-ին Ներքին և Վերին Ջրափի գյուղերի ապաբնակեցվելուց հետո։ Ջրափի է վերանվանվել 1947 թ-ին։ Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա սարահարթում` ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա։
 
== Կլիմա ==
Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700մմ։700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են։
 
== Բնակչություն ==
Բնակչության նախնիները գաղթել են [[Արևմտյան Հայաստան]]ի [[Ալաշկերտ]]ի, Բուլանղի, [[Մուշ]]ի, [[Էրզրում]]ի շրջաններից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը [[2013]] թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 847 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 51%, կանայք` 49%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 33%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 15%։ Ունի 91 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Ջրափիի ազգաբնակչության փոփոխությունը.<ref name=hay_gyux>{{cite web|url=http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf |title=Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 171|date= |accessdate=2014 Մայիսի 8}}</ref>
Ջրափիի ազգաբնակչության փոփոխությունը.<ref name=hay_gyux>{{cite web|url=http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf |title=Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 171|date= |accessdate=2014 Մայիսի 8}}</ref>
 
{| class="wikitable"
|}
 
== Տնտեսություն ==
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 645հա։645 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 189 և 1006 հեկտար։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են 1988 թվականի երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։<ref name="">http://shirak.gov.am/about-communities/673/</ref>
 
== Հիմնախնդիրներ ==
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։
 
== Պատմամշակութային կառույցներ ==
Գյուղի շրջակայքում կան Սուրբ Սարգիս, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին եկեղեցիները։
* [[Չփլուի կամուրջ (Ջրափի)]]
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
{{Շիրակի մարզ}}
 
[[Կատեգորիա:Շիրակի մարզի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Մարալիկի(Անիի) տարածաշրջանի բնակավայրեր]]
[[Կատեգորիա:Շիրակի մարզի գյուղեր]]
167 965

edits