«Ֆեթհիյե Չեթին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 33.
 
== Կենսագրություն ==
Ֆեթհիյե Չեթինը ծնվել է Մադենում: Տարրական, միջնակարգ կրթություն ստացել է Մահմուդիյեում, Մադենում և Էլյազիգում: Ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Եղել է Ստամբուլի փաստաբանների կոլեգիայի, Մարդու իրավունքների պաշտպանության գործադիր կոմիտեի անդամ և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի խոսնակը:
 
Չեթինը ունի հաջող իրավաբանական պրակտիկա [[Ստամբուլ]]ում և մյուսների թվում, պաշտպանն է եղել [[301 հոդված]]ով մեղադրվող [[Հրանտ Դինք]]ի դատավարությանը։
 
Լայն ճանաչում Չեթինը գտավ իր ինքնակենսագրական վիպակի [[2004|2004 թ.]] հրատարակումից հետո՝ [[Մեծ մայրս (հուշագրական վիպակ)|«Մեծ Մայրս»]] ([[թուրքերեն|թուրք.]]՝ ''Anneannem'') անվանմամբ։<ref name="Amazon">[http://www.amazon.com/My-Grandmother-Memoir-Fethiye-Cetin/dp/1844671690 ''Amazon.com: My Grandmother: A Memoir'']{{ref-en}}</ref> Վիպակը պատմում է Ֆեթհիյեի մայրական տատիկ Հրանուշի մասին, որը մազապուրծ լինելով [[Մեծ Եղեռն|1915 թվականի եղերնից]], իր փրկումն է գտնում մի թուրք զինվորականի տանը որպես խորթ դուստր՝ ստանալով ''Սեհեր'' անունը, սակայն և արժանանում է աղախինի վերաբերմունքի խորթ մոր կողմից։ Հետագայում թուրք ամուսնու կնության գնալով և դառնալով իսլամադավան ընտանիքի հարգված մայր, Հրանուշը երբեք չի մոռանում իր հայ արմատները և կյանքի վերջին տարիներին իր ով լինելու գաղտնիքն է բացում թոռանը՝ Ֆեթհիյեին, խնդրելով գտնել [[ԱՄՆ|Միացյալ Նահանգներում]] բնակվող իր հարազատներին՝ փրկված եղբորն ու եղերնից հետո ծնված քրոջը, որոնց Չեթինը հանդիպում է [[Նյու Ջերսի]]ում տատիկի մահից հետո:
 
Վիպակը առաջին գրական գործերից է, որը լուսաբանում է Մեծ Եղեռնի տարիներին թուրքացված հայազգի նախնիներից սերած ժամանակակից թուրքերի գոյության փաստը, որոնց թիվը տարբեր գնահատումներով հասնում է գրեթե երկու միլիոն անձի արդի Թուրքիայում։