«Արփա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 20.
}}
 
'''Արփա''' (Արևելյան Արփա), [[Հայաստան]]ի գետերից է։ Այն սկիզբ է առնում [[Զանգեզուրի լեռնաշղթա|Զանգեզուր]]ի և [[Վարդենիսի լեռնաշղթա|Վարդենիս]]ի հորդաբուխ աղբյուրներից։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած [[Ջերմուկ (քաղաք)|Ջերմուկ]] առողջարան՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև [[Արենի]] գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ [[Արաքս]]ի մեջ է թփվում [[Նախիջևան]]ի Հանրապետության տարածքում։
 
Ունի 126 կմ երկարություն, 36 կմ չափով հոսում է [[Շարուրդաշտ|Շարուր գավառի]] տարածքով և թափվում Արաքս գետը։ Արաքսի այս ձախափնյա վտակի ջրով էլ հիմնականում ոռոգվում են [[Շարուրի դաշտ]]ի գյուղատնտեսական տարածքները։ 1979-83 թթ. այս գետի վրա՝ Գյումուշլու բանավանի մոտ, կառուցվել է մոտ 180 միլիոն ջրատարողունակությամբ ջրամբար։ Նախիջևանի տարածքներում Արփան սնում էն նրա Ջաղազուր, Յայջի և Ախուրա ոչ մեծ գետակները։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արփա» էջից