«Միջազգային օդային իրավունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Միջազգային օդային իրավունքը''', միջազգային իրավունքի ճյուղ է, որի նորմերը կարգավորում են օդ...»:

No edit summary
Տող 6.
# օդանավի ապօրինի զավթումների դեմ պայքարի մասին 1970 թվականի Հաագայի կոնվենցիան:

Միջազգային պայմանագրերի հետ միաժամանակ օդային իրավունքի աղբյուր են միջազգային իրավական սովորույթները:

'''Միջազգային օդային իրավունքի սկզբունքները – իրենց օդային տարածության նկատմամբ պետությունների բացառիկ և լրիվ ինքնիշխանության սկզբունքը''' ամրագրվել է միջազգային համաձայնագրերում տարբեր երկրների օրենսդրությամբ: Սրա հիմնական բովանդակությունը այն է, որ պետությունները իրականացնելով իրենց օդային տարածության նկատմամբ բացառիկ և լիակատար իշխանություն, ինքնուրույն են սահմանում իրենց օդային տարածությունների օգտագործման իրավական ռեժիմը: Յուրաքանչյուր օդանավ որևէ այլ պետության տարածքում թռիչքի և գտնվելու ընթացքում պարտավոր է խստիվ պահպանել այդ պետությունում գործող օդային հաղորդակցություններին վերաբերող օրենքները և կանոնները : Օտարերկրյա օդանավերի վրա տարածվում է անձնագրային, մաքսային, սանիտարական և այլ կանոններով գույքի ներմուծման և արտահանման կանոնները:

'''Բաց օդային տարածությունում թռիչքների ազատության սկզբունքը''' - Բաց կամ միջազգային օդային տարածությունը ափամերձ պետությունների տարածքային ջրերից դուրս գտնվող օդային տարածությունն է: Միջազգային օդային տարածությունը գտնվում է բաց ծովի, միջազգային նողուցների, արշիպելագային ջրերի, ինչպես նաև Անտարկտիդայի վրա: Բաց ծովի ազատության սկզբունքը ուղղակիորեն կապված է դրանցից վեր բաց օդային տարածության ազատության սկզբունքի հետ: Բոլոր պետությունները անկախ այն բանից ափամերձ են թե ոչ, իրավունք ունեն ազատ, այն է՝ առանց որևէ մեկի թույլտվությամբ իրականացնել օդանավագնացություն [[բաց ծով]]ի վրա: Սակայն այդ ազատությունը պետությունների կողմից իրականացվում է միջազգային օդային իրավունքի նորմերի հաշվառմամբ և ենթադրում է մի շարք կանոնների գործողություն: Պետությունները պարտավոր են հոգ տանել, որ իրենց իրավասության տակ գտնվող օդանավերը սպառնալիք չստեղծեն այլ պետություններ օդանավերի թռիչքների համար:

'''Միջազգային քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման սկզբունքին''' համապատասխան պետությունները պարտավոր են՝

# միջոցներ ձեռնարկել ավիացիոն տեխնիկայի, օդանավակայանների, օժանդակ ծառայությունների և օդային ուղեգծերի տեխնիկական հուսալիության ապահովման ուղղությամբ,

# պայքարել քաղաքացիական ավիացիայի գործունեության ապօրինի միջամտության դեմ: