«Քուրդ Բ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  6 տարի առաջ
չ
կետադրություն, փոխարինվեց: : → ։ (4)
չ (կետադրություն, փոխարինվեց: : → ։ (4))
'''Քուրդ Բ Ամբերդեցի''' (ծննդյան թվականն անհայտ - [[1340]]/[[1350]]-ական թթ-ին), հայ ռազմական և պետական գործիչ, Արարատյան կողմնակալության հրամանատար-կողմնակալ, [[իշխանաց-իշխան]]:։
 
==Գործունեությունը==
 
Արարատյան կողմնակալության հիմնադիր [[Վաչե Ա]]-ի որդու` [[Քուրդ Ա]]-ի թոռն է, Տայիրի որդին և կողմնակալության գահին հաջորդել է հորեղբորը` Դավիթ Վաչուտյանին։ [[1316]]-[[1335]] թվականների միջև գրված մի ձեռագրի հիշատակարանում նշված է, որ նա գահակալել է մոնղոլ Ղազան խանի /գահակալել է [[1295]]-[[1304]] թթ-ին/, Խուդաբանդ խանի /գահակալել է [[1304]]-[[1316]] թթ-ին/, Աբու Սայիդ խանի /գահակալել է [[1316]]-[[1335]] թթ-ին/ օրոք` 13-րդ դարավերջից մինչև [[134]]0-ական թվականները։
 
Այս խաների հետ ունեցած հարաբերությունների շնորհիվ` ընդունվել է նրանց կողմից և իր տարածքներում ինքնիշխան գործելու հրամանագիր /ֆարման/ է ստացել։ Հենց այդ շրջանում մոնղոլական լծի թուլացմանը զուգահեռ ավելանում էր առանձին հայ իշխանավորների հզորությունը։ Քուրդ Բ-ն [[Շահնշահ Գ]]-ի, [[Բուրթել Օրբելյան]]ի, [[Գրիգոր Դոփյան]]ի (Խաչենցու) հետ 14-րդ դարի առաջին կեսի ամենահայտնի քաղաքական-ռազմական դեմքերից մեկն էր։ Նա վերականգնել էր ռազմական հզորությունը` [[Ամբերդ]]ի, [[Կարբի]]ի և այլ բերդեր, ուներ հզոր հեծելազոր և իր զորաբանակներով պաշտպանում էր ոչ միայն հայրենի տիրույթները, այլև ,,...այլոց գաւառակցացն բազում կարեկից և օգնական լինէր,,:։ Արժանահիշատակ են նաև նրա բարեկամական կապերը։ Նրա կինն էր [[Իվանե Ա]] Զաքարյանի տոհմից Ամիրբեկի դուստր [[Խուանդ խաթուն]]ը։
 
Դստերը՝ [[Թաթուն]]ին կնության էր տվել [[Խաչեն]]ի [[Ծար]]ա ճյուղից Հասան Գ-ի որդի Հասան Դ-ին։ Թշնամիների դեմ տարած հաղթանակները Քուրդ Բ-ն հավերժացրել է [[Կարբի]]ի հաղթակամար-եկեղեցու կառուցումով, որի շինարարությունն ամենայն հավանականությամբ ավարտվել է [[1338]] թ-ին և որը իր գաղափարական մատուցմամբ` հաղթակամար-եկեղեցի, եզակի երևույթ է հայկական միջավայրում։
 
==Գրականություն==
# [[Զաքարիա Սարկավագ]], Պատմագրութիւն, հ. 3, [[Վաղարշապատ]], [[1870]] թ.:։
# [[Տիգրան Պետրոսյանց]], [[Վաչուտյաններ]], Ե., [[2001]] թ., 363 էջ։
# Վիկտոր Պետրոսյանց /[[Տիգրան Պետրոսյանց]]/, [[Վաչուտյան]] իշխանական տան տոհմածառը, ,, բանբեր Երևանի համալսարանի,,, [[1981]] թ., թիվ 3:
 
[[Կատեգորիա:Վաչուտյաններ]]
281 413

edits