«Վիկտոր Վասնեցով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։ (2)
Տող 25.
| վիքիպահեստ =
}}
'''Վիկտոր Միխայլովիչ Վասնեցով''' ([[մայիսի 15]], [[1848]] - [[հուլիսի 23]], [[1926]]), ռուս նկարիչ։
 
== Կյանքը ==
Սովորել է [[Պետերբուրգ]]ի Գեղարվեստը խրախուսող ընկերության նկարչության դպրոցում [[1867]] - [[1868]]՝ Ի․ Ն․ Կրամսկոյր մոտ և Գեղարվեստի ակադեմիայում [[1868]]-[[1975]], որի իսկական անդամն էր [[1893]] թվականից։ Պերեդվիժնիկների ընկերության անդամ [[1878]] թվականից։ Այցելել է [[Ֆրանսիա]] ([[1876]]) և [[Իտալիա]] ([[1885]])։
 
== Աշխատանքային գործունեությունը ==
[[1870]]-ական թվականներին հանդես է եկել ժանրային նկարներով («Բնակարանից բնակարան», [[1876]], Տրետյակովյան պատկերասրահ, [[Մոսկվա]])։ [[1880]]-ական թվականներին ստեղծել է ազգային պատմության, ռուսական բիլինաների և ժողովրդական հեքիաթների թեմաներով խորապես հայրենասիրական գործեր՝ գրեթե ամբողջովին դրանց նվիրելով իր հետագա ստեղծագործությունը․ («Պոլովցիների դեմ Իգոր Սվյատոսլավիչի մղած մեծ ճակատամարտից հետո» [[1880]], «Ալյոնուշկա» [[1881]], Վ․ Մ․ Վասնեցով․ «Դյուցազուններ» [[1881]]-[[1998]], Տրետյակովյան պատկերասրահ, [[Մոսկվա]]) «Իվան Ցարևիչը գորշ գայլի վրա» [[1889]], «Դյուցազուններ» [[1881]]-[[1898]], «Իվան Վասիլևիչ Ահեղ արքան» ([[1897]], բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ ժողովրդական, բանաստեղծական ոգով են ներթափանցված Ա․ Օսարովսկու «Չյունանուշիկը» հեքիաթպիեսի (բեմական Ս․ Ի․ Մամոնտովի տնային թատրոնում, [[1882]]) և Ռիմսկի-Կորսակովի նույնանուն օպերայի (բեմական [[Մոսկվա]]յում, Մամոնտովի մասնավոր օպերայում, [[1886]] թվականին) զգեստների և բեմանկարների էսքիզները։
 
[[1883]]-[[1985]] թվականներին [[Մոսկվայի պատմության թանգարան|Մոսկվայի պատմության թանգարանի]]ի համար ստեղծել է «Քարի դար» մոնումենտալ պաննոն, [[1885]]-[[1996]] թվականներին՝ [[Կիև]]ի Վլադիմիրյան տաճարի որմնանկարների մեծ մասը։ Մի շարք դիմանկարների («Ա․ Մ․ Վասնեցով», [[1878]], «Իվան Պետրով», [[1883]], երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում), նկարազարդումների հեղինակ է։
 
Վասնեցեվի [[գծանկար]]ներով են կառուցվել [[եկեղեցի]] և հեքիաթային՝ «Հավի ոտներով խրճիթը» Աբրամցևոյում ([[Մոսկվա]]յի մոտ, [[1883]]), Տրետյակովյան պատկերասրահի ճակատը [[1902]]։ Խորհրդային տարիներին Վասնեցովը շարունակել է ստեղծագործել ժողովրդական հեքիաթային թեմաներով («Անմահ Կաշչեյը», [[1917]]-[[1926]], Վիկտոր Միխայլովիչ Վասնեցովի տուն - թանգարան, [[Մոսկվա]])։
 
== Ստեղծված ապրանքանիշներ ==
Վիկտոր Վասնեցովը առաջատար ապրանքանիշ ոլորտի հաղինակն էր, [[պատերազմ]]ի զոհերի կամավոր հավաքագրող:հավաքագրող։ Ազատ է արձակվել [[Մոսկվա]]յի քաղաքային պետական ​​վարչակազմի կողմից [[1914]] թվականին:թվականին։
 
== Պատկերասրահ ==
Տող 69.
 
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Վասնեցով, Վիկտոր}}
[[Կատեգորիա:Ռուս նկարիչներ]]
[[Կատեգորիա:1848 ծնունդներ]]