«Սուրբ Առաքելոց եկեղեցի (Անի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրություն
Տող 53.
Կառուցվել է 1004-1031-ին։ Ներսից՝ քառախորան, չորս անկյուններում՝ մատուռ-ավանդատներով, արտաքուստ քառակուսի հատակագծով կենտրոնագմբեթ կառույց է։ Ճակատները մասնատված են երկուական խորշերով և հարդարված որմնակամարներով։ Անիի Սբ. Առաքելոց եկեղեցին [[Ավանի տաճար|Ավանի կաթողիկոսության Սբ․ Հովհաննես]] եկեղեցուց հետո հայկական երկրորդ հնգագմբեթ եկեղեցին է։
 
XII դ․ Անիի Սբ. Առաքելոց եկեղեցուն հվ-ից կցել են գավիթ, որի ծածկը խաչվող կամարների կիրառման վաղ օրինակներից է։ Հարթ առաստաղը կազմված է սև ու կապույտ ներկված քարե սալերից։ Արլ․ ճակատի կենտրոնում շքամուտքի խորշն է, երկու կողմերում՝ զույգ խորշերով (այս հորինվածքը նախօրինակ է ծառայել Երևանի Մատենադարանի գլխ․ ճակատի ճարտարապետության համար)։ Անիի Սբ. Առաքելոց եկեղեցին XII–XIV դդ․ բազմաթիվ նվիրատվություններ է ստացել (դրամ, հողեր, կալեր, ջրաղացներ, կրպակներ)։ 1031-ին Իշխանաց իշխան Վահրամի որդի Աբուղամրը նվիրել է Կառնուտի այգին, 1038-ին ոմն Գրիգոր՝ Ավետարան։ Եկեղեցու և գավթի պատերին XIII դ․ փորագրվել են Անիի բնակչության կյանքը կանոնակարգող բազմաթիվ հրամաններ և օրենքներ (ապահարկության, երկրաշարժից հետո փողոցներում առևտրի արգելման, ամուսնության և ամուսնալուծման վերաբերյալ, կաշառակերությունը դատապարտող ևն)։ Ըստ գավթի ներսի արձանագրության, 1301-ին [[Զաքարե Բ]] Մեծի թոռ իշխան Աղբուղան այցելել է Անի, տեսել զքաղաքս աղքատացեալ․․․ զի շատ հարկ էր ի վերա դրած, որ ի սկզբանե չէր եղել, և հրամայել է քաղաքացիներին զիջել հարկերից երեքը։
 
1909-ին պեղվել է եկեղեցու տարածքը։ Այժմ կիսավեր վիճակում պահպանվել է գավիթը։
Տող 65.
 
=== Կից կառույցները ===
Հավանական է, որ ի սկզբանե Առաքելոց եկեղեցին կառուցվել է բացօթյա գավթում։ Դարերի ընթացքում այս գավիթը լցվել է եկեղեցուն գրեթե լրիվ շրջապատած շենքերով։ Այս կառույցներից միայն մեկը՝ հարավային գավիթն է, որ մեր օրեր է հասել այնպիսի վիճակում, որը հնարավորությունէ տալիս գաղափար կազմելու նրա մասին, սակայն 1909 թ. կատարված պեղումերը ի հայտ են բերել նաև այլ կառույցների հիմքեր։ Գավթից մնացած հատվածը գտնվել է եկեղեցու հարավարևելյան անկյան և հարավային գավիթի արևելյան ճակատի դիմաց։ Գավթի և եկեղեցու մակարդակը ավելի ցածր է եղել քաղաքի մակարդակից։ Եկեղեցու արևելյան կողմից մի ճանապարհ է անցել արևելյան ճակատին զուգահեռ՝ գավիթի մակերևույթից 1.5 մետր բարձրության վրա։ Այս ճանապարհից դեպի գավիթ և հարավային գավիթ են իջել վեց աստիճան ունեցող մի սանդուղքով։ Գավիթի հատակը ծածկված է մեծ մասամբ որպես գերազմանաքար ծառայող քարով։ Փորագրված խաչքարերի մնացորդները ևս գտնվել են գավթում։ Այն անցումը, որտեղ գտնվել են այլ գերեզմանաքարեր, եղել է մայր եկեղեցու արևելյան պատի կողմից։ Անցումներն այս պատի դիմացը գտնվող աստիճաններով ընթացել են ճանապարհի տակից՝ դեպի, հավանաբար, որպես դամբարան ծառայող մառանով սենյակ։ Եղել է նաև մի դամբարան, որը հենված է եղել եկեղեցու արևելյան ճակատի հյուսիսարևելյանհյուսիս-արևելյան անկյան վրա։ Այն գրեթե լրիվ ոչնչացվել է, սակայն մեզ հասած մի շարք փորագրված կտորներում նշված է, որ այն պատկանում է 12–րդ դարին։ Եկեղեցու հյուսիսային կողմի վրա մի գավիթ է կառուցվելայն որպես դամբարան է ծառայել և ունեցել է դեպի արևելք հակված աբսցիս։ Սյուների նախագծից ելնելով՝ Մառը այս կառույցը թվագրել է ամենաուշը՝ 11–րդ դարի առաջին կեսով։ Երկու մուտք է ունեցել. մեկը՝ արևմտյան կողմից, որով մուտք էին գործում հարթ պատեր ունեցող մի սենյակ, իսկ մյուսը՝արևելյանը հասնում էր գավիթ, ուր հավանաբար մուտք էին գործում հյուսիսարևելյանհյուսիս-արևելյան անկյունում գտնվող դամբարանի ճանապարհով։ Եկեղեցու արևմտյան կողմում կառուցված է եղել մի սենյակ։ Սա նույնպես ծառայել է որպես դամբարան, և այստեղ մուտք են գործել հարավային գավիթի արևմտյան ճակատում գտնվող մի դռնից։ Ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է, որ այստեղ եղել է տանիք, որը հենված է եղել բազմանկյուն քարե պատվանդանների վրա կանգնած փայտե սյուների վրա։ Ներսում գտնվել է 1184 թ. մի արձանագրություն ունեցող գերեզմանաքար, որը պատկանել է Բարսեղ կաթողիկոսին (ցուցադրված է վերևում)։ Եկեղեցու հարավային կողմի վրա կռթնած մի գավիթ է եղել։ Այս կառույցը հավանաբար գոյություն է ունեցել 13-րդ դարի սկզբներից։ Արևմտյան տարածքի մեծ մասի հետ մեկտեղ քանդվել են նաև գավիթի հարավային և արևմտյան բոլոր պատերը։ Նարթեքսի միայն արևելյան պատն է կանգուն մնացել։ Այս կառույցը թուրք գրականության որոշ ստեղծագործություններում սխալմամբ նշվել է որպես «Սելջուկյան քարվանսարայ»։ Հարավային գավիթի պատերի վրա կան բազմաթիվ հայերեն արձանագրություններ։ Մեծ մասը 13–րդ դարին են պատկանում (ամենահինը՝ 1215 թ.), որոշներն էլ 14–րդ դարից են (ամենանորը՝ 1348 թ.)։ Մեծ մասը ոչ կրոնական թեմաներով են։ Նրանց մեջ, օրինակ, հանդիպում են ֆինանսական վարչության որոշումներ, հարկադրումից և առևտրական կալանքներից ազատված պահումներ կամ էլ զեղչման մասին մանրամասն փաստաթղթերով հիմնավորումներ։ Նման արձանագրությունները կարևորվում են այնքանով, որ դրանք գաղափար են տալիս տվյալ ժամանակահատվածում Անիի տնտեսական կյանքի մասին, և այն հանգամանքով, որ գավիթն օգտագործվել է ինչպես կրոնական, այնպես էլ այլ նպատակներով։
 
=== Կառույցի ուսումնասիրությունը ===