«Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։ (47)
Տող 4.
Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկենը և նրա «Մատանիների տիրակալը»
 
Անշուշտ, բոլորը դիտել են «Մատանիների տիրակալը» եռապատումի երեք կինոնկարները՝ «Մատանու եղբայրությունը», «Երկու ամրոց» և «Արքայի վերադարձը»:։ Կինոեռապատումը բարձր գնահատվեց քննադատների կողմից և բազմաթիվ մրցանակներ ստացավ, այդ թվում՝ 17 «[[Օսկար]]»:։ Բացի այդ, եռապատումը կինոյի պատմության մեջ դարձավ ամենաշահավետ կինոնախագծերից մեկը:մեկը։ Երեք ֆիլմի վրա ծախսվել է 280 միլիոն դոլար, իսկ եկամուտները կազմել են մոտ 3 միլիարդ դոլար:դոլար։ Իսկ «Արքայի վերադարձը» ֆիլմը մտավ կինոյի պատմության մեջ որպես ամենաշահավետ 5 ֆիլմերից մեկը «[[Ավատար]]», «[[Տիտանիկ]]», «Հարրի Պոտերը և մահվան պարգևները (մաս 2)», «Տրանսֆորմերներ 3» ֆիլմերից հետո:հետո։
Բայց, հավանաբար, շատերը չգիտեն, որ այդ երեք կինոնկարները նկարահանվել են անգլիացի գրող, անգլոսաքսոնական լեզվի և գրականության օքսֆորդյան պրոֆեսոր Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկենի «Մատանիների տիրակալը» ֆանտաստիկ, հեքիաթային, էպիկական և հերոսական ասքի հիման վրա:վրա։ Այդ ժանրը անգլերենում անվանում են «ֆենթեզի», որի իսկական համարժեք բառը հայերենում չկա:չկա։ Իհարկե, Տոլկենից առաջ էլ գրվել են այդ ժանրի ստեղծագործություններ, որոնցից կարելի է նշել [[Ռոբերտ Հովարդ]]ի «[[Կոնան]]», [[Էդգար Բերրոուզ]]ի «[[Տարզան]]» և այլ գրքեր, բայց ժանրը զարգացավ և հանրահայտ դարձավ շնորհիվ վիպասքի թողած հսկայական ազդեցության:ազդեցության։ Դյուցազներգությունը լույս է տեսել 1954-1955 թվականներին:թվականներին։ 1968 թվականին անգլիախոս աշխարհում այն կարդացել էր 50 միլիոնից ավելի մարդ, իսկ այժմ, երբ վեպը թարգմանվել է 40-ից ավելի լեզուներով, ընթերցողների թիվը անկասկած անցել է մի քանի 100 միլիոնից:միլիոնից։ Իսկ 2003 թվականին բրիտանական BBC ինտերնետային և հեռուստառադիոընկերության հարցումների համաձայն 200 լավագույն գրքերի ցուցակում առաջին տեղը գրավեց «Մատանիների տիրակալը»:։ Վստահ կարելի է ասել, որ «Մատանիների տիրակալը» երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անգլերեն լեզվով գրված ամենահանրաճանաչ գիրքն է, իսկ Ջոն Տոլկենը՝ ժամանակակից ֆենթեզի գրականության «հայրը»:։
Ուղղակի ապշեցուցիչ է, նույնիսկ անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է մեկ մարդ հնարել մի ամբողջ աշխարհ՝ [[Միջերկիր]]ը, իր ժողովուրդներով, աստվածներով, աշխարհագրությամբ, բուսական և կենդանական աշխարհով, որը միանգամայն իրական է թվում:թվում։ Հնարել մի քանի հազարամյակի պատմությամբ երկրներ, ստեղծել արհեստական լեզուներ այդ երկրների ժողովուրդների համար, բազում կերպարներ:կերպարներ։ Բավական է ասել, որ 1983-1996 թվականներին նրա որդու՝ Քրիսթոֆեր Տոլկենի ջանքերով և խմբագրությամբ լույս է տեսել «Միջերկրի պատմությունը» 12 հատորանոց մատենաշարը:մատենաշարը։ Իհարկե, այդ ամենի հետևում համարյա 40 տարվա քրտնաջան աշխատանք է թաքնված:թաքնված։ «Մատանիների տիրակալը» Տոլկենը մտահղացել է դեռևս ուսանողական տարիներին, երբ սովորում էր Օքսֆորդի համալսարանում:համալսարանում։ Լինելով փայլուն լեզվաբան, բանասեր, գրականագետ (նա հանդիսանում է տասներեք հատորանոց «Անգլերեն լեզվի Օքսֆորդյան բառարանի» համահեղինակներից մեկը)՝ նա անընդհատ փորձում էր գտնել Ուելսի լեգենդները, իռլանդական և իսլանդական սագաները, սկանդինավյան դիցաբանությունը, Արթուր թագավորի և Կլոր Սեղանի ասպետների մասին ասքերը, գերմանական «[[Նիբելունգների երգը]]» էպոսը միավորող նախահիմքերը:նախահիմքերը։ Հենց այդ ժամանակ էլ դրվեց վիպասքի հիմքը:հիմքը։ Սկզբից այն կոչվում էր «Սիլմարիլիոն», որը, սակայն, լույս տեսավ միայն հեղինակի մահից հետո:հետո։
Սկզբից լույս տեսավ «Հոբիտ» գիրքը, որը ուղղակի հեքիաթ էր՝ նախատեսված պրոֆեսոր Տոլկենի երեխաների համար, բայց այնտեղ արդեն ուրվագծվում է վիպասքի նախապատմությունը:նախապատմությունը։ «Հոբիտում» իրադարձությունները կատարվում են «Մատանիների տիրակալից» 60-80 տարի առաջ:առաջ։ «Հոբիտը» լույս տեսավ 1937 թվականին, իսկ «Մատանիների տիրակալը»՝ 1954-1955 թվականներին և միանգամից հսկայական հաջողություն ունեցավ ընթերցողի մոտ:մոտ։ Ճիշտ է, անգլոամերիկյան քննադատությունը մի տասը տարի տատանվում էր, բայց արդեն պարզ էր, որ գրքի հաջողությունը անցողիկ երևույթ չէ, և այն դեռ շատ սերունդներ կկարդան:կկարդան։
Իսկ 1960-ական թվականներին ԱՄՆ-ում «Մատանիների տիրակալի» իսկական «բում» սկսվեց:սկսվեց։ Երիտասարդությունը, որը հրապուրված էր ազատության և խաղաղության գաղափարներով, Տոլկենի մեջ տեսավ իր կուռքին և դաշնակցին:դաշնակցին։ Ինքը՝ հեղինակը, այնքան էլ գոհ չէր այդ պաշտամունքից, չնայած խոստովանում էր, որ այդպիսի հաջողությունը իրեն դուր է գալիս:գալիս։ Նա նույնիսկ ստիպված էր փոխել հեռախոսի համարը, որովհետև երկրպագուները արդեն անտանելի էին դառնում իրենց զանգերով:զանգերով։
Տոլկենի կենսուրախ ու մաքուր, խստաբարո գիրքը չարի և բարու հավերժական պայքարի մասին է:է։ Նրա հիմնական գաղափարը բարու հաղթանակն է, որի համար հերոսները պատրաստ են զոհաբերել անգամ կյանքը:կյանքը։
Տոլկենը ունի բազմաթիվ հետևորդներ:հետևորդներ։ Նրա ընկերն ու բարեկամն էր [[Քլայվ Ստեյփլզ Լյուիս]]ը՝ «[[Նարնիայի քրոնիկներ]]ի» հեղինակը, «ֆենթեզի» ժանրի հիմնադիրներից մեկը:մեկը։ Նրա և Տոլկենի ստեղծագործությունները փոխադարձ ազդեցություն են ունեցել միմյանց վրա:վրա։ Ամբողջ աշխարհում բազմաթիվ հեղինակներ խոստովանում են Տոլկենի ուղղակի ազդեցությունը իրենց ստեղծագործության վրա:վրա։ Նրանցից կարելի է նշել [[Ջոան Ռոուլինգ]]ին՝ «[[Հարրի Պոտեր]]ի» հեղինակին և սանկտ-պետերբուրգցի գրող, մեր հայրենակից [[Նիկ Պերումով]]ին (Փիրումյան), որի վեպերում իրադարձությունները կատարվում են «Մատանիների տիրակալից» 300 տարի անց:անց։
Տոլկենի ստեղծագործությությունները ստացել են բազմաթիվ միջազգային մրցանակներ, նրանց հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, մուլտֆիլմեր, ստեղծվել են համակարգչային խաղեր, գրվել են պիեսներ, սիմֆոնիկ ստեղծագործություններ:ստեղծագործություններ։ Տոլկենի անունով անվանվել է աստերոիդ, Միջերկրի աշխարհագրական անունների և հերոսների անուններով անվանել են իրական աշխարհագրական օբյեկտներ և կենդանիներ:կենդանիներ։ Լույս են տեսնում ամսագրեր:ամսագրեր։ Գոյություն ունեն բազմաթիվ ինտերնետային կայքեր, որոնք ստեղծել են նրա երկրպագուները:երկրպագուները։ Գրականագիտության մեջ ստեղծվել է տոլկենագիտության ճյուղը:ճյուղը։
«Մատանիների տիրակալի» նկատմամբ նոր հետաքրքրություն բռնկվեց [[Պիտեր Ջեքսոն]]ի կինոեռապատումի նկարահանումից հետո:հետո։ [[Նոր Զելանդիա]]յում, որտեղ նկարահանվել է «Մատանիների տիրակալը», իշխանությունների կողմից պահպանվում են նկարահանման վայրերը:վայրերը։ Դրանք հրապուրում են բազմաթիվ զբոսաշրջիկների:զբոսաշրջիկների։ Օրինակ՝ նրանց ցույց են տալիս Բիլբոյի «բույնը»:։ Իսկ այժմ, կրկին Նոր Զելանդիայում, ըստ «Հոբիտի», նկարահանվում են 3 ֆիլմ, որոնցից առաջինը դուրս է եկել 2012թ., երկրորդը՝ 2013թ., իսկ երրորդը՝ 2014 թվականին:թվականին։
Հայերեն լույս են տեսել «Հոբիտ» և «Մատանիների տիրակալի» առաջին մասը՝ «Պահապանները» անունով:անունով։ Հետաքրքիր փաստերի թվում նշենք նաև, որ [[Ուկրաինա]]յում 1998 թվականին «Մատանիների տիրակալի» մոտիվներով նկարահանվել է հեռուստասերիալ, որտեղ Գորլումի դերում խաղացել է հայտնի դերասան [[Ռաֆայել Քոթանջյան]]ը, իսկ Ջեքսոնի ֆիլմերում նույն դերի համակարգչային կերպարի համար օգտագործվել է անգլիահայ դերասան Էնդի Սերքիսի շարժումներն ու ձայնը:ձայնը։
== Ստեղծագորությունները ==