«Հայկական մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։ (2)
Տող 48.
[[447]] թվականին, «աշխարհագիր» (մարդահամար և եկամուտների հաշվառում) կատարելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա Դենշապուհն ավելացրել է [[Հայաստան]]ից գանձվող հարկերը, սահմանափակել հոգևորականների իրավունքները, պառակտել հայ նախարարների միասնությունը, հայրենասեր նախարարներին զրկել իրենց ժառանգական պաշտոններից ու արտոնություններից, խրախուսել չարաշահումներն ու կամայականությունները, ոտնահարել հայ ժողովրդի ազգային և կրոնական զգացումները։
[[Պատկեր:Վարդան Մամիկոնյան,.jpg|մինի|ձախից|[[Վարդան Մամիկոնյան]]]]
Նման նախապատրաստական քայլերից հետո [[Հազկերտ II]]-ը [[449]] թվականին հատուկ հրովարտակով հայերից պահանջել է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն։ [[Արտաշատ]]ում գումարված համազգային ժողովը մերժել է Պարսից արքունիքի պահանջները, ինչը որակվել է հակապետական խռովություն, և Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կանչվել են [[Տիզբոն]]՝ պատասխանատվության։ Հաշվեհարդարից խուսափելու համար նրանք դիմել են առերես հավատափոխության և [[449]] թվականի աշնանը վերադարձել հայրենիք, որտեղ արդեն տարերայնորեն ծավալվել էր ազատագրական պայքարը։ Գլխավորելով այն՝ հայ նախարարները խնդիր են դրել վերահաստատել Հայոց թագավորությունը։
 
Պարսկակական արքունիքը կեղծ խոստումներով [[450]] թվականի [[ամառ|ամռանը]] կարողացել է հրապուրել մարզպան [[Վասակ Սյունի|Վասակ Սյունուն]] և ուրիշ նախարարների։ Դրանով պառակտվել է հայոց պայքարի ճակատը, սակայն հայկական զորաբանակը և ժողովրդական աշխարհազորը՝ միահմուռ կերպով կանգնել են հայրենիքը պաշտպանելու։ [[Վարդան Մամիկոնյան]]ի և նրա զինակիցների գլխավորությամբ [[451]] թվականի [[մայիսի 26]]-ին [[Ավարայրի ճակատամարտ]]ում հայերն արժանի հակահարված են տվել թշնամուն։ Հայոց սպարապետը զոհվել է, բայց հայ իշխանները հետագա համառ մարտերով [[Հազկերտ II]]-ին հարկադրել են [[Հայաստան]]ից հետ կանչել պարսկական զորքերի մնացորդներին, հրաժարվել կրոնափոխության ծրագրից, թեթևացնել հարկերը, ճանաչել հայոց մարզպանության ինքնավարությունը և վարել սիրաշահելու քաղաքականություն։
Տող 57.
[[Պատկեր:Vahan Mamikonyan.jpg|մինի|[[Վահան Մամիկոնյան]]]]
 
Պարսկական զորքերը ջախջախիչ պարտություն են կրել [[482]] թվականի [[Ակոռիի ճակատամարտ]]ում և [[483]] թվականին՝ [[Ներսեհապատի ճակատամարտ]]ում։ [[482]] թվականին [[Կուր]] գետի ափին տեղի ունեցած [[Ճարմանայի ճակատամարտ]]ում թեև հայ-վրացական միացյալ զորքերը պարտվել են և տվել զգալի կորուստներ (զոհվել են Սահակ Բագրատունին, սպարապետի եղբայր Վասակը և ուրիշներ), սակայն [[Վահան Մամիկոնյան]]ը մերժել է պարսկական հրամանատարության հաշտության առաջարկը և շարունակել լեռնային համառ կռիվները [[Սասանյաններ]]ի զորքերի դեմ։
 
[[484]] թվականին հեփթաղների դեմ պատերազմում պարսկական զորքերի պարտությունից և Պերոզի զոհվելուց հետո Սասանյան նոր արքա Վաղարշը Հայաստանից դուրս է բերել իր զորքերը և հաշտության առաջարկով պատվիրակություն ուղարկել Վահան Մամիկոնյանի մոտ։ [[484]] թվականին ստորագրած [[Նվարսակի պայմանագիր|Նվարսակի պայմանագրի]] համաձայն՝ Սասանյան արքունիքը վերստին հաստատել է մարզպանական [[Հայաստան]]ի ինքնավարությունը և նախարարների ավանդական իրավունքները, պարտավորվել է չմիջամտել նրանց ներքին գործերին, չխրախուսել հայրենադավ և հավատուրաց մարդկանց, չցուցաբերել կամայականություններ, հարգել հայերի դավանանքի ազատությունը։
 
[[485]] թվականին սպարապետ [[Վահան Մամիկոնյան]]ը ճանաչվել է նաև տանուտեր Հայոց և մարզպան, որին [[505]] թվականինին հաջորդել է կրտսեր եղբայրը՝ [[Վարդ Մամիկոնյան]]ը։ Այդ իրավիճակը մարզպանական Հայաստանում պահպանվել է մինչև 570-ական թվականները։
Տող 118.
=== Հայաստանի մարզպանության վերացումը ===
{{Հիմնական հոդված|Արաբական արշավանքները Հայաստան}}
[[7-րդ դար]]ի սկզբում [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզում]] մինչ այդ առանձին ապրող [[արաբական ցեղերի տեղաշարժերը միջին դարերում|արաբական ցեղերը]] միավորվում են մեկ պետության կազմում:կազմում։ Կարճ ժամանակահատվածում [[արաբներ]]ը կրողանում են հաղթել պատերազմներից հոգնած [[մերձավոր Արևելք|մերձավորարևելյան]] երկու տերություններին, նախ՝ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիային]], ապա՝ [[Սասանյան Պարսկաստան]]ին՝ նվաճելով հսկայական տարածքներ։ 630-640-ական թվականներին արաբները բյուզանդացիներից խլում են [[Սիրիա]]ն, [[Պաղեստին]]ը, [[Փյունիկիա]]ն ու [[Եգիպտոս]]ը և մոտենում Հայաստանի սահմաններին։ [[642]] թվականին [[Նեհավենդի ճակատամարտ]]ում արաբները հաղթում են պարսիկներին, և ցած են նետում [[Քավեհի դրոշ]]ը։ Սասանյան Պարսկաստանը կործանվում է և իրանահպատակ ժողովուրդները անկախանում են կամ անցնում արաբների գերիշխանության տակ։
[[Պատկեր:DSC02500.JPG|մինի|[[Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսիան)]]]]
Արաբական զորքերը [[640]] թվականին առաջին անգամ ներխուժեցին [[Հայաստան]]։ Նրանց զորամասերը մտան [[Տարոն]] և կռվի բռնվեցին հայկական փոքրաթիվ ջոկատի դեմ։ Կոտրելով տարոնցիների դիմադրությունը՝ արաբները շարժվեցին դեպի հյուսիս և անցան [[Հայկական պար]] լեռնաշղթան։ Հայոց սպարապետ [[Թեոդորոս Ռշտունի]]ն այդ ժամանակ գտնվում էր [[Նախիջևան]]ում և չի հասցնում օգնության գալ մայրաքաղաք [[Դվին]]ի բնակիչներին։ Արաբներն անարգել պաշարում ու կարճ ժամանակահատվածում գրավում են քաղաքը. բնակիչների մեծ մասը սպանվում է, կողոպտվում կամ գերի ընկնում։ Թեոդորոս Ռշտունին հավաքելով իրեն ենթակա ուժերը փորձեց հակահարվածել և գերությունից փրկել հայերին [[Կոգովիտ]]ում, բայց հաջողության չհասավ։
Տող 124.
[[642]]-[[643]] թվականներին արաբները երկրորդ անգամ ներխուժեցին Հայաստան։ Երկրում գտնվող բյուզանդական զորքերը խուսափեցին մարտի մեջ մտնելուց և բնակչությանը թողեցին բախտի քմահաճույքին։ Արաբները ասպատակեցին հայկական մի շարք գավառներ։ Թուլացած Բյուզանդիան շուտով ստիպված դուրս է բերում իրեն հպատակ զինված ուժերը Հայաստանից։ [[650]] թվականին, երբ արաբները երրորդ անգամ արշավեցին դեպի Հայաստան, Թեոդորոս Ռշտունուն հաջողվեց հաղթանակ տանել նրանց նկատմամբ, սակայն վերջնականապես ջախջախել արաբական զինուժին նրան չհաջողվեց ու վերջինս որոշում կայացրեց նրանց դեմ կռվելու փոխարեն, փորձել գտնել ընդհանուր շահեր և կնքել խաղաղության համաձայնագիր։
 
Հայ-արաբական հաշտության պայմանագրով հայկական տարածքները միավորվում են, նրանց են կցվում հարևան [[Վրաստան]]ը, [[Աղվանք]]ը և [[Դերբենդ]]ը։ Վարչաքաղաքական նոր միավորը կոչվում է [[Արմինիա կուսակալություն]]։ Այն դառնում է [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] մասը:մասը։
 
== Հայաստանի մարզպանների ցուցակը ==
Տող 213.
| բարձրացվել է [[Որմիզդ Դ]] շահի կողմից
|-
| [[Հրահատ մարզպան | Հրահատ]]
| [[586]] - [[589]]
| բարձրացվել է [[Որմիզդ Դ]] շահի կողմից
|-
| [[Հրատին մարզպան | Հրատին]]
| [[589]] - [[590]]
| բարձրացվել է [[Որմիզդ Դ]] շահի կողմից
|-
| [[Մուշեղ Բ Մամիկոնյան |Մուշեղ Մամիկոնյան]]
| [[590]] - [[591]]
| բարձրացվել է [[Մորիկ]] կայսեր կողմից