«Մակաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։ (3)
Տող 14.
Հայտնի են մակաբույծ [[բակտերիա]]ներ, սնկեր, [[վիրուս]]ներ, [[ծաղկավոր բույսեր]] և այլն։ Չկան մակաբույծ [[մամուռ]]ներ, պտերանմաններ և մերկասերմեր։ Մակաբույծ բույսերի համար տեր կարող են լինել ոչ միայն բույսերը, այլև կենդանիները և մարդը։ Բակտերիաների առաջացրած հիվանդություններից են անգինան, [[տուբերկուլոզ]]ը, ժանտախտը, [[խոլերա]]ն և այլն։ Սնկերը վնասում են մաշկը, մազերը, թոքերը և այլն։ Մակաբույծի թափանցումը բույսի հյուսվածքների մեջ կախված է նրա ֆիզիոլոգիական ակտիվությունից և բույսի դիմադրողականությունից։ Մակաբույծ բույսերը լինում են քլորոֆիլակիր և քլորոֆիլազուրկ։ Առաջինները կանաչ մակաբույծներ են և իրենք են սինթեզում օրգանական նյութեր, իսկ տիրոջից վերցնում են գլխավորապես [[ջուր]] և հանքային [[աղեր]]։ Սրանք կոչվում են կիսամակաբույծներ (օմելա, ճրագախոտ և այլն)։ Երկրորդները լրիվ մակաբույծներ են և տիրոջից վերցնում են և՝ օրգանական, և՝ անօրգանական նյութեր։ Հանդիպում են քիչ թե շատ պայմանական՝ ֆակուլտատիվ, և անպայման՝ օբլիգատ։
 
Պայմանական մակաբույծներն ավելի հաճախ վնասում են թուլացած [[բույսեր]]ը կամ բույսերի անգործունյա մասերը (օրինակ՝ պահվող [[միրգ|մրգեր]], [[բանջարեղեն]] և այլն) և արագորեն մահացնում վարակված մասերը:մասերը։ Անպայման մակաբույծները վնասում են գլխավորապես առողջ բույսերը:բույսերը։ Սկզբում դրանք թույլ են ներգործում, այնուհետև բույսի [[լուսասինթեզ]]ը դադարում է, շնչառությունն ուժեղանում, [[բջիջներ]]ը սկսում են մահանալ, իսկ [[մակաբույծ]]ը [[սպոր]] է առաջացնում և շուտով մահանում:մահանում։
{{ՀԲ}}
{{ՀՍՀ}}