«Հայկաշեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։ (2)
Տող 36.
|Վիքիպահեստում =
}}
'''Հայկաշեն''', ավան [[Մեծ Հայք]]ի [[Տուրուբերան]] աշխարհի [[Հարք]] գավառում, Խաչ լճից դեպի արևմուտք, ներկայիս Օրենքենտ գյուղից դեպի հարավ, Բըլըջան լեռան արևելյան ստորոտում։ Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] վկայության, անվանադիր նախնի [[Հայկ]] նահապետը կառուցեց է այս ավանը , երբ իր որդիների, թոռների և ընդոծինների հետ Բաբելոնից վերադարցավ իր նախնիների (հայրերի) գավառը՝ այսինը [[Հարք]]:։ Քանի որ Հայկաշենը կառուցվեց նախ քան Դյուցազնամարտը՝ [[Հայկ]]ի և Բելի պատերազմը, հետևաբար Հայկաշենը պետք է որ կառուցված լինի մոտավորապես մ.թ.ա. 2493-2494 թթ.:։
 
Ներկայում պահպանվել են ավանի ավերակները։ Շինությունները կառուցվել էին շրջանաձև դասավորված խոշոր անտաշ քարերից։ Ավանը շրջապատված էր մոտ 600 մ երկայնությամբ շրջանաձև պարսպապատով։ Միջնավանը ունի մոտ 250 մ շրջանագիծ։ Ավանի շրջանաձև հատակագիծը և շինությունները հիշեցնում է դարաշրջանի հնդեվրոպական այլ շինություններ (օրինակ Արքայիմը)։ Հայկաշենից դեպի արևմուտք, 300 մ հեռավորության վրա, գտնվում է մի աղբյուր, որից և օգտվել են ավանի հնավուրց բնակիչները։ Հայկաշենից մոտ 2 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվում է նախկին Գերեզմանք կոչվող լեռը, որի գագաթին, ըստ ավանդության, [[Հայկ]]ը զետեղել էր սպանված Բել բռնակալի դիակը։ Ըստ որոշ աղբյուրների, այդ լեռան ներկայիս թուրքերեն անվանումը՝ Բըլըջան առաջացել է «Բելի ջան» (Բելի մարմին) բառակապակցությունից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հայկաշեն» էջից