«Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրություն, փոխարինվեց: : → ։ (7)
չ (կետադրություն, փոխարինվեց: : → ։ (7))
 
== Կոչման կարգավիճակը և կոչում ստացողները ==
2014թ. օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին և ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, բալետմայստերներին, կոնցերտմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, երաժիշտ-կատարողներին` ցուցաբերած վարպետության, բարձրարվեստ բեմական կերպարներ, երաժշտական ստեղծագործություններ, բեմադրություններ, կինոֆիլմեր ստեղծելու և արվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ վաստակի համար:համար։
 
2002-2014թթ. Ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը շնորհվում էր թատրոնի, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, երաժիշտ-կատարողներին՝ բարձր վարպետության, աչքի ընկնող բեմական կերպարներ, երաժշտական ստեղծագործություններ, ռադիոբեմադրություններ, կինոֆիլմեր ստեղծելու և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար։
 
== Կոչման շնորհման միջնորդությունը ==
2014թ. օգոստոսի 9-ից [[Հայաստանի Հանրապետության Նախագահ]]ը շնորհում է պատվավոր կոչումներ անձնական նախաձեռնությամբ, նաև պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա:վրա։ Այլ կերպ ասած, միջնորդություն ներկայացնել կարող է ոչ թե Կառավարությունը, այլ պաշտոնատար անձինք:անձինք։
Հայաստանի Հանրապետության Ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:Նախագահը։ ՀՀ Նախագահի 2014թ. սեպտեմբերի 16-ի ՆՀ-396 հրամանագրի համաձայն, կոչումը շնորհելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում:դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով:միջոցով։
 
2002-2014թթ. պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով նաև լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով, բացի այդ, անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող էր շնորհել Հայաստանի Հանրապետության Նախագահը։
 
== Շնորհագիր և կրծքանշան ==
2014թ. օգոստոսի 9-ից հետո հանձնվող շնորհագրի և կրծքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է [[Հայաստանի Հանրապետության Նախագահ]]ը:ը։
 
Ժողովրդական արտիստի պատվավոր կոչման համար տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
 
2002-2014թթ. կոչմանն արժանացած անձանց շնորհվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձևի շնորհագիր, կրծքանշան։
 
2002-2014թթ. հանձնվող «ՀՀ ժողովրդական արտիստ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ութանկյունից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով։ Ութանկյան տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ողբերգակի և կատակերգակի դիմակների ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ ժողովրդական արտիստ» գրությամբ։
 
== Կոչման շնորհման վիճակագրությունը ==
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008թ. ապրիլի 9-ից առ այսօր) կոչումը շնորհվել է 20 անձի։
 
Կոչում ստացած 20 անձանցից 17-ը տղամարդ են, 3-ը՝ կին։
274 306

edits