«Ծերունին և ծովը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:1952 գրքեր, ավելացվեց Կատեգորիա:1952 վիպակներ ՀոթՔաթ գործիքով
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։
Տող 30.
|վիքիքաղվածք =
}}
'''«Ծերունին և ծովը»''', [[վեպ]], որը գրել է ամերիկացի հեղինակ [[Էռնեստ Հեմինգուեյ]]ը, [[1951]] թվականին, [[Կուբա]]յում։ Այն հրատարակվել է [[1952]] թվականին։ Այն համարվում է Հեմինգուեյի վերջին ծավալուն գեղարվեստական ստեղծագործությունը, որը հրատարակվել է նրա կյանքի ընթացքում։ Այն Հեմինգուեյի ամենահայտնի աշխատանքներից մեկն է։ Այն մի ծերունի ձկնորսի մասին է, ով պայքարում է մեծ ձկան դեմ՝ ծովի հոսանքից փորձելով դուրս քաշել նրան։ «Ծերունին և ծովը» ստացել է գեղարվեստական գրականության [[պուլիտցերյան մրցանակ]] [[1953]] թվականին, իսկ [[1954]] թվականին [[Նոբելյան մրցանակ]]ի կոմիտեի կողմից դասվել է գրականության համար նոբելյան մրցանակակիրների շարքերը։
 
== Բովանդակություն ==
«Ծերունին և ծովը» մի պատմություն է, որտեղ նկարագրվում է ծերունի ձկնորսի և մարլին ձկան պայքարը։ Վեպը սկսվում է նրանով, որ հեղինակը խոսում է ձկնորսի մասին, ով արդեն 84 օր ծովում է և ոչ մի ձուկ դեռ չի որսացել։ Սանտիագոն համարվում է դժբախտության ամենավատ տեսակը (սալաո)։ Իրականում, նա այնքան դժբախտ է, որ իր աշակերտի ծնողները արգելել են տղային ձկնորսության գնալ ծերունու հետ և ուղարկել են նրան ավելի հաջողակ ձնորսի հետ։ Սակայն տղան, նվիրված մնալով ծերունուն, ամեն գիշեր այցելում է նրա հյուղակը, նրան սնունդ էր բերում և ծերունու հետ քննարկում էր ամերիկյան [[բեյսբոլ]]ը և նրա սիրելի մարզիկ Ջո Դիմաջիոյին։ Սանտիագոն Մանոլինին ասում է, որ հաջորդ օրը պատրաստվում է ուղևորվել հեռավոր [[ծով]], Կուբայի հյուսիս, Ֆլորիդայի նեղուցները, ձկնորսության, վստահ լինելով, որ իր վատ բախտի վերջը եկել է։ Այսպիսով, 85-րդ օրը Սանտիագոն միայնակ ուղևորվում է իր մակույկով։ Ջուրը գցելով իր կարթը նա վստահ է, որ մինչև առաջին կեսօր մարլինը խայծը կուլ կտա։ Չկարողանալով կարթը ձգել, ծերունին հասկանում է, որ փոխարենը ձուկն է իր կողմը քաշում կարթը։ Երկու օր երկու գիշեր ծերունին իր մարմնով պահում է կարթի լարվածությունը։ Չնայած որ վնասվում է պայքարի արդյունքում, սակայն Սանտիագոն կարեկցանքով է մոտենում իր ախոյանին՝ հաճախ նրան համարելով իր եղբայրը։ Նա կարծում է, որ ոչ ոք արժանի չի ուտելու մարլինին՝ նրա արժանապատվության պատճառով։ Չարչարանքների 3-րդ օրը [[ձուկ]]ը, ցույց տալով իր հոգնածությունը, սկսում է պտտվել մակույկի շուրջը։ Սանտիագոն, արդեն ամբողջովին հոգնատանջ և զառանցանքի մեջ, ուժերը հավաքելով իր կողմ է քաշում կարթը և մարլինին հարվածում է հարպունին՝ վերջակետ դնելով երկարատև պայքարին։ Սանտիագոն, մարլինին ձգելով մակույկի մի կողմը, ուղևորվում է տուն՝ մտածելով այն բարձր գնի մասին, որով կարող է վաճառել ձուկը շուկայում և թե քանի մարդ կարող է սնվել այս ձկով։ Մինչդեռ ծերունին մակույկով փորձում է հասնել ափին, [[Շնաձուկ|շնաձկներին]] գրավում է արյունը մարլինից հոսող։ Առաջին շնաձկանը Սանտիագոն սպանում է իր հարպունով։ Նա նոր հարպուն է պատրաստում մյուս շնաձկներին սպանելու համար. ամբողջությամբ սպանում է 5 շնաձուկ և շատերին հեռու է քշում։ Սակայն շնաձկները շարունակում են մոտենալ մակույկին և մինչև կեսգիշեր նրանք արդեն կուլ են տալիս մարլինի ամբողջական մարմինը՝ թողնելով միայն կմախքը։ Ի վերջո հասնելով ափին մինչև լուսաբաց Սանտիագոն մինչև իր հյուղակը հասնելը պայքարում է ՝ ծանր կայմը կրելով իր ուսերին։ Արդեն տանը նա ընկնելով իր անկողնու վրա՝ խորը քուն է մտնում։ Հաջորդ օրը ձկնորսների մի խումբ է հավաքվում մակույկի շուրջը, որտեղ դեռ գտնվում էր ձկան կմախքը։ Ձկնորսներից մեկը ձուկը չափում է, որը պոչից մինչև քիթը կազմում էր 5,5 մետր։ Մակույկին մոտ գտնվող սրճարանում գտնվող զբոսաշրջիկները կարծում են, որ դա շնաձուկ է։ Մանոլինը, անհանգստանալով ծերունու համար, նրան գտնում է անկողնում խորը քնած։ Տղան ծերունու համար բերում է թերթեր և [[սուրճ]]։ Երբ վերջինս արթնանում է, տղան խոստանում է, որ միասին պիտի ձկնորսության գնան։ Քնի ժամանակ Սանտիագոն երազում է իր երիտասարդության և աֆրիկական ափերին գտնվող [[առյուծ]]ների մասին։
 
== Նախապատմություն և հրատարակություն ==
Հեմինգուեյը վեպը գրել է 1951 թվականին, հրատարակել է [[1952]] թվականին։ Այն նվիրված է Հեմինգուեյի գրական խմբագիր Մաքսվել Պերկինսինին, հայտնվել է «Լայֆ» ամսագրի 1952 թվականի սեպտեմբերյան համարում, իսկ երկու օրում վաճառվել է ամսագրի 5 մլն. օրինակ։ <ref>{{cite book| url= http://books.google.com/books?id=XfPa5B2blv0C&lpg=PR27&dq=the%20old%20man%20and%20the%20sea%20&pg=PR27#v=onepage&q=the%20old%20man%20and%20the%20sea&f=false |last=Perkins| first=Maxwell |authorlink= Maxwell Perkins | editor1-last=Bruccoli | editor1-first=Matthew J. | editor1-link= Matthew J. Bruccoli| editor2-last=Baughman | editor2-first=Judith | title=The sons of Maxwell Perkins: letters of F. Scott Fitzgerald, Ernest Hemingway, Thomas Wolfe, and their editor | publisher=University of South Carolina Press | year=2004 |page=xxvii | isbn= 1-57003-548-2}}</ref> <ref>{{cite news|title=A Hemingway timeline Any man's life, told truly, is a novel |url=http://www.kcstar.com/hemingway/ehtimeline.shtml |date=June 27, 1999 |work=[[The Kansas City Star]] |publisher=KansasCity.com |accessdate=2009-08-29}}</ref> Գիրքը ընդգրկվելով «Մանթ Կլաբի» հավաքածույում՝ Հեմինգուեյին դարձնում է հայտնի։ <ref name = "Desnoyers p13">{{Harvnb|Desnoyers|p=13}}</ref> Առաջին անգամ հրատարակվել է 50,000 օրինակով։ <ref>{{Harvnb|Oliver|1999|p=247}}</ref> Նկարազարդված տարբերակը սև ու սպիտակ էր։ Վեպը արժանացել է պուլիտցերյան մրցանակի 1953 թվականի մայիսին։ <ref name="Meyers p489">{{Harvnb|Meyers|1985| p=489}}</ref>
«Ծերունին և ծովը» դասավանդվում է աշխարհի տարբեր մասերի դպրոցներում։ Հեմինգուեյը այս գրքի հերոս ծերունու միջոցով ցանկանում էր ցույց տալ հարգանքը, որը կարող է լինել պայքարի ժամանակ, և [[Աստվածաշունչ|աստվածաշնչյան]] զուգահեռներ անցկացնել իր ժամանակակից աշխարհում։ Հավանաբար հիմնվելով Գրեգորիո Ֆուենտեսի կերպարի վրա՝ Հեմինգուեյը ի սկզբանե պլանավորել էր Սանտիագոյի պատմությունը օգտագործել, որը դարձավ «Ծերունին և ծովը»։ Նա նկարագրում է ծերուկ ձկնորսի իրական պատմությունը, որը գրեթե համընկնում էր Սանտիագոյի և մարլինի պատմության հետ։ <ref>[http://books.simonandschuster.com/Old-Man-and-the-Sea/Ernest-Hemingway/9780684830490/excerpt/1 Old Man and the Sea. Introduction: The Ripening of a Masterpiece.] Simon and Schuster. Retrieved September 29, 2012.</ref><ref>Hemingway, Ernest (edited by William White) (1967). ''By-Line: Ernest Hemingway. Selected articles and dispatches of four decades''. New York: Scribner's.</ref>
<!-- The book is generally classified as a [[novel]] because it is shorter than an average novel, has no chapters or subdivisions as novels generally have, but is significantly longer than a typical short story. -->
 
== Գրական նշանակություն և քննադատություններ ==
«Ծերունին և ծովը» նոր համբավ բերեց Հեմինգուեյին։ Վեպը ի սկզբանե շատ հանրաճանաչ դարձավ։ Շատ ընթերցողների մոտ այն վերականգնեց Հեմինգուեյի՝ որպես լավ գրողի հեղինակությունը։ Գրքի հրատարակիչը այն համարեց «նոր դասական ոճ», իսկ մի շարք քննադատներ այն համեմատում էին Վիլյամ Ֆոլկների «Արջը» և Հերման Մելվիլսի «Մոբի-Խուզարկու» գրքերի հետ։
 
=== Սանտիագոն որպես իսպանացի ===
Տող 53.
Ժոզեֆ Վոլդմերի ակնարկը՝ «Confiteor Hominem. Էռնեստ Հեմինգուեյի մարդու կրոնը» վեպի դրական քննադատական ընթերցանություն է։ Ակնարկում առկա պնդումներից ամենահիշարժանը Վելդմերի պատասխանն է «Որն է գրքի մեսիջը» հարցին, «Պատասխանը ենթադրում է 3-րդ մակարդակ, որով պետք է ընթերցվի գիրքը, որպես Հեմինգուեյի նախորդ բոլոր աշխատանքների փոխաբերական մեկնաբանություն, որի միջոցով կարել է ասել, որ «Ծերունին և ծովը» գրքի կրոնական մոտեցումները նույնը չեն, ինչ որ հեղինակի նախորդ աշխատանքներում էր և որ Հեմինգուեյը վերջնականապես վճռական քայլ է կատարել իր այսպես կոչված կրոնական մակարդակով մարդկության փիլիսոփայության վսեմացման վերաբերյալ»։ <ref name="waldmeir">*{{cite journal | last = Joseph Waldmeir | title=''Confiteor Hominem:'' Ernest Hemingway's Religion of Man | journal=Papers of the Michigan Academy of Sciences, Arts, and Letters | volume=XLII | year=1957 | pages=349–356}}</ref>
Վոլդմերը ամենանշանավոր քննադատներից մեկն է, ով ամբողջությամբ քննարկել է վեպի [[Քրիստոնեություն|Քրիստոնեական]] պատկերների նշանակությունը։
«‘Ay,′ նա բարձրաձայն ասաց։ Այս բառի համար թարգմանական համարժեք չկա և միգուցե սա մարդու կողմից ինքնաբերաբար արվող ձայն է»:։ <ref name="old man">{{cite book | last = Hemingway | first = Ernest | year = 0000 | title = The Old Man and the Sea | location = New York | publisher=Charles Scribner's Sons }} hardcover: ISBN 0-684-83049-3, paperback: ISBN 0-684-80122-1</ref>
 
== Ծանոթագրություններ ==