«Ուսուցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.130.39.94 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մասնակցի վերջին տարբերակին։
Տող 65.
 
 
===== Վերնագրի տեքստ =====
==Ուսուցման նյարդաբանություն==
 
Ուսուցման գործընթացին մասնակցում են այնպիսի կառույցներ, ինչպիսիք են հիշողությունը, կարճաժամկետ պատկերների ձևավորումը, հմտությունների մշակման և ավտոմատացված շարժումներն ապահովող գոյացությունները։
 
Ուսուցմանը մասնակցող ուղեղային կարևորագույն գոյացություններից է հիպոկամպը, որն ունենալով մեծաքանակ կապեր ուղեղի բազմաթիվ հատվածների հետ, ապահովվում է տեղեկատվության փոխադրումը կարճատևից երկարատև հիշողություն։ Նշաձև կորիզը հիպոկամպի հետ միասին ապահովում է ուսուցման ընթացքում յուրացված տեղեկատվության հուզական երանգավորումը։ Զոլավոր մարմինը մասնակցում է գործողության ծրագրի մշակմանը, հմտությունների ձևավորմանը։ Տեսաթումբը կեղև է հասցնում ուսուցման ընթացքում օգտագործվող տեղեկատվության ողջ հոսքը։ Ուղեղաբնային ցանցաձև գոյացությունը և տեսաթմբի ոչ մենահատուկ կորիզները ապահովում են ընդհանուր ակտիվացման ֆոնը և այն օպտիմալ գործառնական վիճակը, որն անհրաժեշտ է ուսուցման համար։ Քունքային բլթի միջային կեղևի մակերեսն ապահովում է վերջին իրադրությունների մասին հիշողության հետքերի ժամանակավոր պահպանումը և համախմբումը։ Մեծ կիսագնդերի հարճակատային կեղևի մասնակցությունը ուսուցման գործընթացին կապված է ընթացիկ գործունեության ժամանակ աշխատանքային հիշողության ապահովման հետ։
 
 
==Ուսուցման խանգարումներ==