«Լևուլոզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Լևուլոզ''', ֆրուկտոզ, պտղաշաքար կամ մրգաշաքար, ''C6H12O6'', մոնոսախարիդների խմբի ածխաջուր, գլյուկոզ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Լևուլոզ''', ֆրուկտոզ, պտղաշաքար կամ մրգաշաքար, ''C6H12O6'', մոնոսախարիդների խմբի [[ածխաջուր]], գլյուկոզի իզոմերը: Քաղցր համով անգույն բյուրեղներ են, հալացման ջերմաստիճանը՝ ''102— 104°C'': Լավ է լուծվում ջրում: Պարունակվում է բույսերում (հատկապես մրգերում), սովորաբար [[գլյուկոզ|գլյուկոզի]] հետ: Կազմում է [[Մեղր|մեղրի]] հիմնական մասը ''(50%)'': Քիչ քանակությամբ Լևուլոզ կա կենդանի օրգանիզմների [[Արյուն|արյան]] մեջ և [[լյարդ|լյարդում]]: Օրգանիզմում առաջացնում է մոնոֆոսֆորային և դիֆոսֆորային էսթերներ, որոնք [[Ածխաջրածիններ|ածխաջրային]] փոխանակման կարևոր միջանկյալ նյութեր են: Բևեռացած լույսի հարթությունը պտտում է ձախ (տեսակարար պատումը՝—93°): Ստացվում է սախարոզը և ինուլինը հիդրոլիզելով, ինչպես նաև [[D - գլյուկոզ|D - գլյուկոզի]] վրա ալկալիներ ազդելով: Մոտավորապես ''2,5-3'' անգամ քաղցր է գլյուկոզից և ''1,5'' անգամ՝ [[եղեգնաշաքար|եղեգնաշաքարից]]: Կիրառվում է սննդի արդյունաբե¬արդյունաբերության և բժշկության մեջ:
րության և բժշկության մեջ:
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևուլոզ» էջից