«Մաքս Լիբերման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Լիբերման (Liebermann) Մաքս''' (20.7.1847, Բեռլին —8.2.1935, Բեռլին), գերմանացի նկարիչ: Սովորել է Բեռլինում (1866...»:
(Տարբերություն չկա)

13:55, 18 փետրվարի 2015-ի տարբերակ

Լիբերման (Liebermann) Մաքս (20.7.1847, Բեռլին —8.2.1935, Բեռլին), գերմանացի նկարիչ: Սովորել է Բեռլինում (1866—68) և Վայմարում (1868—72): «Բեռլինի սեցեսիոնի» (գեղարվեստական ընկերություն) հիմնադիր (1898—99): Բեռլինի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1897), պրեզիդենտ (1920) և պատվավոր պրեզիդենտ (1932): Ֆաշրիզմի օրոք հետապնդվել է: Կրել է Դ. Կուրբեի, Յո. Իսրայելսի, Մ. Մունկաչիի ազդեցությունը, հանդես է եկել որպես գերմանական ռեալիզմի շարունակող: Վաղ շրջանի գործերում պատկերել է բանվորուհիների, գյուղացիների, արհեստավորների, ձկնորսների («Սագերի փետրումը», 1872, «Վշամանարան», 1887, երկուսն էլ՝ Ազգային պատկերասրահ, Բեռլին): 1890-ական թվականներից դարձել է գերմանական իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ: Լիբերմանը նաև խոշոր դիմանկարիչ է, գրաֆիկ, արվեստի հարցերին նվիրված գրքերի հեղինակ: Մաքս Լիբերման. «Կինը այծերի հետ» (1890,Ստորին Սաքսոնիայի թանգարան, Տաննովեր):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։