«Աշտիշատի եկեղեցական ժողով (356)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։
Տող 3.
'''356 թվականի Աշտիշատի եկեղեցական ժողով''', [[Աշտիշատ]] ավանում հավաքված երկրորդ եկեղեցական ժողովը, որը տեղի է ունեցել [[356]] թվականին։
 
Երկրորդ ժողովը գումարվել է [[Ներսես Ա Մեծ]] կաթողիկոսի նախաձեռնությամբ, եպիսկոպոսների և ավագ իշխանների մասնակցությամբ, Հայոց [[Արշակ Բ]] թագավորի ([[350]]–[[368]]) օրոք։ Ժողովը եղել է կանոնադիր, սահմանել կանոնական որոշումներ։ Որոշ չափով սահմանափակել է ժողովրդից գանձվող հարկերը, ամրապնդել եկեղեցու տնտեսական և քաղաքական ազդեցությունը։ Եկեղեցական կալվածատիրությունը պահպանելու նպատակով ժողովը որոշում է, փոքրասիական մի քանի եկեղեցիների նաման հաստատեցին կուսակրոն միաբնակների դաս:դաս։ [[Մեծ Հայք]]ում [[քրիստոնեություն]]ն արմատավորելու համար սահմանել է բոլոր գավառներում հիմնել [[հունարեն|հունական]] և [[ասորերեն|ասորական]] դպրոցներ (Մեծ Հայքում IV դարում ուսուցումը կատարվել է այդ լեզուներով), արգելել [[պարսկերեն]]ի ուսուցումը, փակել [[զրադաշտականություն|զրադաշտական]] ատրուշաններն ու մոգության դպրոցները։ Ժողովը կանոնադրությամբ արգելել է [[հեթանոսություն|հեթանոսական]] որոշ սովորույթներ՝ մերձավոր ազգականների ամուսնությունը, մեռելների վրա մոլեգին լացն ու կոծը ևն։ Նախատեսել է բացել որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ, որոնց խնամատարությունը կատարվելու էր ավաններից ու ագարակներից գանձվող հատուկ հարկերի հաշվին։
 
== Գրականություն ==