'''Սրապյան Արմենուհի Նիկողոսի''' ([[փետրվարի 18]], [[1918]], [[Երզնկա]] - [[հուլիսի 28]], [[2000]]), հայ սովետական բանասեր, բնագրագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր ([[1974]])։
== Կենսագրություն ==
Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը ([[1940]])։ [[1943]]-ից աշխատում է ՀՍՍՀՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտումում։ Աշխատությունները նվիրված են հայ հին գրկականությանյան, միջնադարյան հայ արձակի և պոեզիայի, թարգմանական մատենագրության ու գրական կապերի առանցքային հարցերին։ Կազմել է «էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» (համահեղինակներ՝ Սուրեն Ավդալբեկյան, Մ․ Մկրտչյան, [[1957]]) ժողովածուն։ Զբաղվել է Հովհաննես (Պլուզ) երզնկացու և [[Կոստանդին Երզնկացի|Կոստանդին Երզնկացու]] կյանքի ու ստեղծագործության քննությամբ («Հովհաննես Երզնկացի», [[1958]] և «Կոստանդին Երզնկացի», [[1962]], գիտահամեմատական բնագրեր և ուսումնասիրություն)։ Լույս են տեսել Արմենուհու «Հայ միջնադարյան զրույցներ» ([[1969]], ուսումնասիրություն և բնագրեր) և «Պատմութիւն վասն մանկանն և աղջկանն․ Պատմութիւն յաղագս Փահլուլ թագաւորին» ([[1983]], ներածություն, գիտահամեմատական բնագրեր և ծանոթագրերը) գրքերը։