«Տարասեռ համակարգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: )հ → ) հ oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
'''Տարասեռ համակարգեր''', հետերոգեն համակարգեր , անհամասեռ ֆիզիկաքիմիական համակարգեր, որոնք կազմված են տարբեր ֆիզիկական հատկություններ կամ քիմական բաղադրություն ունեցող մասերից (ֆազերից)։ Տարասեռ [[համակարգ]]երի մի ֆազը կից ֆազից սահմանազատվում է բաժանման ֆիզիկական մակերևույթով, որի վրա տեղի է ունենում համակարգի մեկ կամ մի քանի հատկությունների (բաղադրություն, [[խտություն]], էլեկտրական կամ [[մագնիսական դաշտ]], բյուրեղական ցանցի պարամետրեր ևն) կտրուկ փոփոխություն։ Ֆազերի հատկությունների տարբերությունները թույլ են տալիս, գոնե սկզբունքորեն, տարասեռ [[համակարգ]]երիի մասերի մեխանիկական բաժանումը։ Տարասեռ [[համակարգ]]երն են են իրենց վրա սեփական [[գոլորշի]]ներ ունեցող [[հեղուկ]]ները (միևնույն նյութը գտնվում է տարբեր ագրեգատային վիճակներում), միևնույն նյութի բյուրեղական տարբեր ձևափոխությունների խառնուրդները (օրինակ, ռոմբային և մոնոկլինային [[ծծումբ]]), իրար խառնած միմյանց մեջ չլուծվող կամ սահմանափակ լուծվող [[հեղուկ]]ները (ֆազերը տարբերվում են բաղադրություններով) և այլն։ Տարասեռ համակարգերը և համասեռ (հոմոգեն) համակարգերը հաճախ միմյանցից կտրուկ սահմանազատել հնարավոր չէ, օրինակ, կոլոիդ լուծույթները միջանկյալ տեղ են գրավում մեխանիկական խառնուրդների (կախույթներ) և իրական (մոլեկուլային) լուծույթների միջև։ «Տարասեռ համակարգեր» հասկացությունը լայնորեն կիրառվում է [[ֆիզիկա]]յում, [[քիմիա]]յում և հատկապես քիմիական թերմոդինամիկայում։{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ֆիզիկա]]