«Բենջամին Դիզրայելի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
Սերում է [[անգլիկանություն]] ընդունած հրեական ընտանիքից։
 
Ակնառու դեր է խաղացել տորիներիտարիների կուսակցությունը պահպանողականի վերափոխելու գործում։ [[1868]] թվականին [[1874]]-[[1880]] թվականներին եղել է վարչապետ, վարել է էքսպանսիոնիստական քաղաքականություն։ Իր գլխավոր խնդիրներից մեկը համարել է [[Ռուսաստան]]ի դեմ պայքարը։ [[Բեռլինի կոնգրես]]ում ([[1878]]) [[Բիսմարկ Օտտօ ֆոն|Բիսմարկի]] օգնությամբ Դիզրայելին վերանայել տվեց [[Սան Ստեֆանո]]յի հաշտության պայմանագիրը, որի հետնանքով մի շարք սլավոնական ն հայաբնակ մարզեր նորից ընկան թուրքական տիրապետության տակ։ Նրան է պատկանում «․․․Մեզ համար կարևորը հայկական վտանգի դեմ [[Թուրքիա]]յում պաշտպանվելու միջոցներ գտնելն է» արտահայտությունը, որը պարզում է նրա գլխավորած անգլիական պահպանողական կառավարության իմպերիալիստական քաղաքականությունը [[Հայկական հարց]]ում։ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] ամբողջության պահապանի կեցվածքը չխանգարեց Դիզրայելին զավթելու ([[1878]]) [[Կիպրոս]] կղզին։ [[Աֆղանստան]]ի դեմ [[1878]]-[[1880]] թվականների գաղութային պատերազմում [[Անգլիա]]յի պարտությունը և անգլիական տիրապետության դեմ Տրանսվաալի բուրերի [[1880]] թվականի ապստամբությունը նպաստեցին Դիզրայելի կառավարության տապալմանը։
 
Իշխանության ղեկին գտնվելու տարիներին վարել է գաղութատիրական, կայսրության տնտեսական և քաղաքական հզորության ամրապնդման քաղաքականություն։ Թուրքիայում Անգլիայի դիրքերը ամրապնդելու և հարավային ուղղությամբ Ռուսաստանի առաջխաղացումը խոչընդոտելու նպատակով՝ փակել է աչքերը թուրքական իշխանությունների կողմից ազգային-ազատագրական շարժումները արյան մեջ խորտակելու քաղաքականության վրա։ 1875-78 թթ. մերձավորարևելյան ճգնաժամի և ռուս-թուրքական (Բալկանյան) պատերազմի ընթացքում պաշտպանել է Օսմանյան կայսրության ամբողջականությունը։ Կտրականապես մերժել է Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագիրը՝ պատերազմի սպառնալիքի տակ պարտադրելով Ռուսաստանին վերանայել այն և այդ նպատակով հրավիրել 1878 թվականի [[Բեռլինի կոնգրես (1878)|Բեռլինի կոնգրես]]ը։ Օգտվելով Բալկանյան պատերազմում Թուրքիայի պարտությունից՝ Բարձր Դռանը պարտադրել է անգլո-թուրքական Կիպրոսի համաձայնագիրը, համաձայն որի Բրիտանական կայսրությանն է անցել Կիպրոս կղզին՝ Ռուսաստանի դեմ Անգլիայի աջակցության դիմաց։