«Ապարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
|ենթարկում =
|երկիր = Հայաստան
|պատկեր = Aparan Panorama3.jpg
|զինանշան =
|զինանշանի լայնություն =
Տող 37.
|առաջին հիշատակում = II-րդ դար
|այլ անվանումներ = Բաշ Ապարան (մինչև [[1935]])
 
|տարածք =
|բարձրության տեսակ = Ծովի մակարդաքից
Տող 52 ⟶ 51՝
|ժամային գոտի = +4
|DST =
|հեռախոսային կոդ = +374 (252)<ref>[http://www.orangearmenia.am/help_centre/useful-numbers/Regional-Codes-arm.pdf Հայաստանի մարզերի կոդերը]</ref>
|փոստային ինդեքս = 0301
|փոստային ինդեքսներ =
Տող 77 ⟶ 76՝
[[Պատկեր:Drastamat Kanayan mausoleum.jpg|մինի|մինի|Դրաստամատ Կանայանի դամբարանը]]
 
'''Ապարան''', քաղաք [[Հայաստանի Հանրապետության]] [[Արագածոտնի մարզ]]<nowiki/>ի [[Ապարանի տարածաշրջան]]<nowiki/>ում։ [[Երևան]]ից 59 կմ դեպի հյուսիս-արևմուտք, [[Քասաղ]]ի ավազանի վերին մասում, [[Ապարանի դաշտ]]ի հյուսիս-արևմուտքում, 1880 մ բարձր։ Քաղաքը գտնվում է [[Երևան]]-[[Սպիտակ]] ավտոմայրուղու վրա։
 
== Անվանում==
Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ապարանը հնում կոչվել է [[Քասաղ]], առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը՝ [[2-րդ դար]]ում Casala ձևով։
 
Քասաղը եղել է պատմական Հայաստանի [[Նիգ]] գավառի կենտրոնը՝ [[Գնթունյաց]] նախարարական տան նստավայրը, որտեղ [[5-րդ դար]]ում նրանց կառուցած [[Քասախի բազիլիկ]]ը կանգուն է։ [[10-րդ դար]]ում Քասաղը սկսում են անվանել Ապարան, այսինքն՝ պալատ։ Քասաղն՝ Ապարան անունը ստացել է այն բանից հետո, երբ [[Մոկք|Մոկաց]] Ապարանք գյուղի [[Ապարանից Սուրբ Խաչ վանք]]ի մասունքը տեղափոխվում է այստեղ։ Ըստ ավանդության՝ Ապարան անվանումը պայմանավորված է լուսե կանթեղով, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից էլ առաջացել է Անպարան անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ապարան։ Թեև նույնիսկ [[18-րդ դար]]ում [[Զաքարիա Քանաքեռցի]] պատմիչը օգտագործել է Քասաղ տեղանունը։ Ապարան է վերանվանվել 1935 թվականին։
 
== Պատմություն ==
Մինչև [[1995]] թվականը եղել է քաղաքատիպ ավան և Ապարանի վարչական շրջանի կենտրոնը, 1995 թվականին վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։ 18-րդ դարից մինչև [[1935]] թվականը կրել է [[Բաշ-Աբարան]] անունը։ Բաշ-Աբարանում 1918 թվականին Ապարանի բնակիչները հերոսական [[Բաշ-Ապարանի ճակատամարտ|ճակատամարտ]] են տվել [[Ալեքսանդրապոլ]]ից [[Երևան]] շարժվող թուրք զավթիչներին, այդպիսով կասեցնելով թուրքական զորքի առաջընթացը։
 
Ամեն տարի [[մայիսի 28]]-ին մեծ տոնակատարությամբ նշվում է [[Բաշ Ապարանի ճակատամարտ|Բաշ Ապարանի հերոսամարտ]]<nowiki/>ի տարելիցը։
 
== Աշխարհագրություն ==
Ապարանը գտնվում է [[Արագած]] լեռնազանգվածի արևելյան փեշերին։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1880 մետր։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են՝ ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են՝ համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է պլյուս 17-18 աստիճանների, իսկ հունվարյանը՝ մինուս 6-8 աստիճանների միջև ըստ Ցելսիուսի սանղակի։
 
Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը կազմում է 450-600 միլիմետր։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են<ref>[http://aragatsotn.gov.am/about-communities/802/ Աշխարհագրության մասին aragatsotn.gov.am կայքում]</ref>։
 
== Բնակչություն ==
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին (1914-1918) Ապարանում վերաբնակեցվել են [[Վան]]ից, [[Մուշ]]ից, [[Ալաշկերտ]]ից, [[Էրզրում]]ից և [[Խոյ]]ից գաղթած մեծ թվով բնակիչներ։ Բնակչության ազգային կազմում մեծամասնություն են կազմում հայերը, կան նաև եզդիներ։
 
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության [[2005]] թ. տվյալների, առկա բնակչությունը կազմում է 5711 մարդ, որից 47% տղամարդիկ են, 53% կանայք։ Համայնքն ունի 3 դպրոց, մեկ երաժշտական դպրոց, մշակույթի տուն, գրադարաններ, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց։
 
[[2013]] թվականի [[հունվարի 1]]-ի տվյալներով քաղաքում ապրում է 6 500 բնակիչ<ref>[http://www.armstat.am/file/article/bnakch_01.01.13.pdf Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայություն]</ref>։
 
{| align="center" rules="all" cellspacing="0" cellpadding="4" style="border: 1px solid #999; border-right: 2px solid #999; border-bottom:2px solid #999"
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ապարան» էջից