«Տասներկուանիստ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
"Dodekaedr_makeres.PNG" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ INeverCry մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Per c:Commons:Deletion requests/Davitavyan: |
"Dodekaedr_artagcac_gndi_sharavix.PNG" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ INeverCry մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Per c:Commons:Deletion requests/Davitavyan: |
||
Տող 6.
== Բնության մեջ ունեցած դերը ==
Բնության մեջ բազմաթիվ օրգանիզմներ, նյութեր հանդես են գալիս դոդեկաեդրի մոդելի տեսքով: Օրինակ` Վոլվոքսը,Երկաթի պիրիտը և այլն: Վոլվոքսը ջրիմուռ է` բաղկացած պարզագույն բազմաբջիջ օրգանիզմներից, իրենից ներկայացնում է սֆերիկ թաղանթ` կազմված հիմնականում յոթանկյուն, վեցանկյուն և հնգանկյուն բջիջներից (այսինքն` բջիջներից որոնք ունեն 7, 6 կամ 5 հարևան բջիջներ, յուրաքանչյուր գագաթ ընդհանուր է 3 բջջի համար)։ Կան այնպիսիները, որոնք ունեն քառանկյուն և ութանկյուն բջիջներ, բայց կենսաբանները նկատել են, որ եթե այդպիսի «անկանոն» բջիջները (5-ից քիչ և 7-ից ավելի կողմ ունեցող) բացակայում են, ապա հնգանկյուն բջիջները միշտ 12-ով շատ են յոթանկյուն բջիջներից (ընդհանուր բջիջների թիվը կարող է գերազանցել հազարը)։ Այս պնդումը հետևում է Էյլերի բանաձևից։
Ֆուլերենը ածխածնի տարատեսակներից մեկն է։ Այն հայտնաբերվել է այն ժամանակ, երբ փորձել են մոդելավորել տիեզերքում ընթացող գործընթացները։ Հետագայում գիտնականները երկրային պայմաններում կարողացան սինթեզել և հետազոտել այդ գնդաձև մոլեկուլների բազմաթիվ ածանցյալներ։ Առաջացավ [[ֆուլերեն]]ների քիմիան։ Որոշ միացություններ, որոնք ունեն C60 ֆուլերենի բյուրեղային կառուցվածքը հանդիսանում են լավ հաղորդիչներ,117Կ կրիտիկական ջերմաստիճանով։ Փորձեր են տարվում ֆուլերենի հիմքի վրա ստեղծվել նյութեր նորաստեղծ մոլեկուլային էլեկտրոնիկայի համար։ Բայց ֆուլերեն, ինչպես պարզվեց առկա է նաև Երկրի ընդերքում։
Իմաստունները ասում էին «Անտեսանելին հասկանալու համար, ուշադիր նայիր տեսանելիին»։ [[Սալվադոր Դալի]]ն իր «Խորհրդավոր երեկո» կտավում ընտրել է հենց դոդեկաեդրը։ Այդ կտավում դոդեկաեդրի համաչափության կենտրոնը համընկնում է [[Հիսուս Քրիստոս]]ի հետ։
|