«Կիբեռնետիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
Ըստ օգտագործվող գիտական կոնկրետ մեթոդների կիբեռնետիկան բաժանվում է տարբեր ճյուղերի, օրինակ, առանձնացվում են՝ մաթեմատիկական, տեխնիկական, կենսաբանական, բժշկական, տնտեսագիտական, լեզվաբանական կիբեռնետիկաներ։
===Մաթեմատիկական կիբեռնետիկա ===
''Մաթեմատիկական'' կիբեռնետիկան ուսումնասիրում է կառավարման համակարգերի մաթեմատիկական մոդելներ, օրինակ, վերացական ավտոմատներ, տարբեր տիպի ընդհատ սխեմաներ, հաշվողական մեքենաների ծրագրեր, կապի ինֆորմացիոն գծեր ևն։և այլն։ Ամեն մի այդպիսի մոդելի համար տրվում են մաթեմատիկական սահմանումներ, որոնց միջոցով նկարագրվում են տվյալ համակարգի հետևյալ հիմնական յուրահատկությունները՝ 1. ներքին վիճակներ, որոնցում կարող է գտնվել համակարգը, 2. արտաքին միջավայրից ստացվող ազդանշաններ («համակարգի մուտքը»), 3. դեպի արտաքին միջավայր ուղարկվող ազդանշաններ («համակարգի ելքը»), 4. օրենք, որի համաձայն ներքին վիճակները և ելքային ազդանշանները փոփոխվում են մուտքային ազդանշանների ազդեցությամբ («համակարգի կառավարման օրենքը»)։ Նշված սահմանումների հիման վրա տրվում է տվյալ համակարգի միջոցով իրացվող ինֆորմացիայի ձևափոխության նկարագրությունը («համակարգի գործունեությունը»)։ Կառավարման համակարգերի ուսումնասիրման գործում մաթեմատիկական կիբեռնետիկան հիմնական ուշադրությունը դարձնում է հետևյալ խնդիրներին՝ 1. համակարգերի սինթեզելը (կառուցել նշված գործունեությամբ ինչ-որ համակարգ), 2. համակարգերի վերլուծությունը (պարզաբանել տրված համակարգի գործունեության օրինաչափությունները), 3. համակարգերի ձևափոխությունն ու լավացումը՝ օպտիմալացումը (կառուցել տրված գործունեությամբ այս կամ այն տեսակետից լավ կամ լավագույն համակարգ)։ Առանձին տեղ են գրավում կառավարման համակարգերի հուսալիության և նրանց աշխատանքի ստուգման, սխալների հայտնաբերման և ուղըղման մեթոդների հետազոտությունները։ Այս հարցերի ուսումնասիրության մաթեմատիկական հիմքն են, օրինակ, վերացական ավտոմատների, ինֆորմացիայի և կոդավորման, ընթացակարգերի (ալգորիթմների), հավանականությունների տեսությունները, մաթեմատիկական տրամաբանությունը։
 
===Տեխնիկական կիբեռնետիկա ===
''Տեխնիկական'' կիբեռնետիկան ուսումնասիրում է կիբեռնետիկայի սկզբունքների կիրառման և իրացման հնարավորությունները արդի տեխնիկայի ասպարեզներում։ Դրանցից հիմնականներն են՝ ընդհանուր և մասնագիտացված էլեկտրոնային հաշվողական մեքենաների կառուցումը և շահագործումը, արտադրական պրոցեսներում տեխնիկական սարքավորումների ավտոմատ կառավարումը, ավտոմատ ինֆորմացիոն համակարգերի կառուցումն ու շահագործումը, տեսողական և լսողական պատկերների ավտոմատ ճանաչումը և այլն։ Ամեն մի ավտոմատ համակարգում կարելի է առանձնացնել արտաքին ազդանշաններ ընդունող մասը, ինֆորմացիա վերամշակող մասը, որը, ելնելով ստացված ինֆորմացիայից, ստեղծում է ելքային ազդանշաններ, և կատարող մասը, որը իրացնում է այդ ազդանշանները։ Տեխնիկական կիբեռնետիկան ուսումնասիրում է միայն այնպիսի ավտոմատ համակարգեր, որաեղ ինֆորմացիա վերամշակող մասը բավականաչափ բարդ է և նրա կառուցման համար պահանջվում են հատուկ մաթեմատիկական և տեխնիկական միջոցներ։ Տեխնիկական կիբեռնետիկայի զարգացման մակարդակը [[ԽՍՀՄ]] տարիներին հնարավորություն էր տալիս ինֆորմացիոն կառավարման գործունեության զանազան ասպարեզներում մարդու աշխատանքը փոխարինել մեքենայի աշխատանքով (օրինակ, տեղեկատու-ինֆորմացիոն և դիսպետչերական ծառայությունները, արտադրական պրոցեսների կառավարումը են)։ Սակայն ԽՍՀՄ տարիներին չպարզաբանվեց այն հարցը, թե ինչ չափով է ընդհանրապես հնարավոր ավտոմատացնել մարդու գործունեությունը տեխնիկական միջոցների կառավարման բնագավառում։ Տեխնիկական կիբեռնետիկայի միջոցով լուծվող խնդիրների բարդությունը էապես կախված է այն բանից, թե որքանով է ճշգրտված խնդրի դրվածքը։ Այսպես, օրինակ, տպագրական տեքստի ավտոմատ ընթերցման խնդիրը համեմատաբար հեշտ է, եթե հարցը վերաբերում է միայն սահմանափակ տեսակների տպատառերի վերլուծությանը, սակայն խնդիրը չափազանց դժվարանում է, եթե այն վերաբերում է կամայական պագրական տեքստին, իսկ ձեռագրի ավտոմատ ընթերցման խնդիրը (այսինքն՝ «ավտոմատ մեքենագրողի» կառուցումը) գուցե և անլուծելի է գիտության արդի մակարդակով։ Կենսաբանական կիբեռնետիկան ուսումնասիրում է կենդանի բնության մեջ գործող կառավարման պրոցեսները կենդանական աշխարհի տարբեր մակարդակներում, ինչպես, օրինակ, բջիջ, հյուսվածք, ներքին օրգան, օրգանիզմն ամբողջությամբ, օրգանիզմների խմբավորում։