«Կարթագեն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: → |
|||
Տող 50.
== Պատմություն ==
Ներկայիս [[Թունիս]] քաղաքի տեղում, հնագույն ժամանակներում եղել է ծաղկուն և հզոր մի քաղաք՝ [[Կարթագեն]] անունով։ Խոշոր նավահանգիստ քաղաքը միշտ լեցուն էր առևտրական [[նավ]]երով, որոնք հեռու երկրներ էին տանում Կարթագենի ապրանքները։ Ք.ա. V դարում վերածվելով հարուստ և հզոր քաղաք-պետության՝ որը կարճ ժամանակահատվածով գրավեց [[Միջերկրական ծով|միջերկրածովյան]] մի շարք [[կղզի]]ներ բացառությամբ [[Սիցիլիա]]յի։ Հիմնել են [[Տյուրոս]]ից գաղթած [[փյունիկեցիներ]]ը [[մ.թ.ա. 825]] թվականին։ «Qart-ḥadašt» անվանումը [[փյունիկերեն]]ից թարգմանվում է որպես «նոր քաղաք»։ Կարթագենը Փյունիկյան Տիր պետության կախվածությունից ազատվել և անկախություն է ձեռք բերել [[մ.թ.ա. 650]] թվականին։ Սկսած անկախության հիմնադրումից՝ այն սկսել է գերիշխանություն ձեռք բերել [[Միջերկրական ծով]]ի և Հյուսիսային Աֆրիկայի շրջանում տեղակայված այլ փյունիկյան բնակավայրերի նկատմամբ, որն ավարտվել է [[մ.թ.ա. 3-րդ դար]]ում։ Մ.թ.ա. 7—[[Մ. թ. ա. 4-րդ դար|4]] դարերում իրեն է ենթարկել Հյուսիսային Աֆրիկայի առափնյա տարածքի զգալի, [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] հարավային մասը և [[Միջերկրական ծովի կղզիների ցանկ|միջերկրածովյան մի շարք կղզիներ]]։ Մ.թ.ա. 535 թվականին էտրուսկների դաշնակցությամբ Կորսիկայի մոտ ջախջախելով հույն գաղութաբնակների ուժերը և [[մ.թ.ա. 500|մ.թ.ա. մոտ 500]] թվականին կործանելով [[Տարտեսսոս պետությունը]](Պիրենեյան թերակղզում)՝ Կարթագենը ամրապնդեց իր իշխանությունը և առևտրի մենաշնորհը Արևմտյան Միջերկրականում։ Սակայն մ.թ.ա. մոտ 480 թվականին պարտվելով հույներին՝ երկար ժամանակ դադարեցրեց հարձակումը նրանց վրա։ [[Մ.թ.ա. 5-րդ դար]]ի կեսին Կարթագենը իրեն ենթարկեց [[Հյուսիսային Աֆրիկա]]յի լիբիական երկրագործ բնակչությանը։ Այդ ժամանակաշրջանում Կարթագենը ընդգրկում էր Հյուսիսային Աֆրիկան, [[Սիցիլիա|Արևմտյան Սիցիլիա]]ն, [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] հարավային մասը և [[Սարդինիա]]ն։
[[Պատկեր:NE 500ad.jpg|մինի|Կարթագենը գտնվում է [[Վանդալներ]]ի թագավորության կենտրոնում]]
[[Մ.թ.ա. 5-րդ դար]]ի վերջին Կարթագենը վերսկսեց պայքարը [[Սիրակուսե]]ի դեմ՝ Սիցիլիային տիրելու համար։ [[Մ.թ.ա. 3-րդ դար]]ի սկզբին Կարթագենի իշխանության տակ է գտնվել գրեթե ամբողջ [[Սիցիլիա]]ն՝ բացառությամբ Սիրակուսեի։ Պունիկյան առաջին պատերազմում ([[մ.թ.ա. 264]]—[[Մ.թ.ա. 241|241]]) Կարթագենի և Հռոմի միջև պայքարի հիմնական առարկան Սիցիլիան էր։ Պարտություն կրելով, Կարթագենը հրաժարվեց Սիցիլիայից՝ հօգուտ [[Հռոմեական կայսրություն|Հռոմ]]ի և վճարեց զգալի ռազմատուգանք։ Մ. թ. ա. 241 թվականին բռնկեց լիբիացի գյուղացիների ապստամբություն, որին մասնակցեցին նաև փախած ստրուկներ։ Կարթագենը մեծ դժվարությամբ [[մ.թ.ա. 238]] թվականին ճնշեց ապստամբությունը։ Մ.թ.ա. 3-րդ դարում, 30—20-ական թվականներին իշխանությունը Կարթագենում անցավ դեմոկրատական խմբավորմանը, որը գլխավորեց Համիլկար Բարկան (Հռոմի հետ պատերազմը վերսկսելու կողմնակից)։ [[Մ.թ.ա. 237]]—[[Մ. թ. ա. 219|219]] թվականի ընթացքում Կարթագենը ոչ միայն վերականգնեց իր տնտեսական և ռազմական հզորությունը, այլև Համիլկար Բարկայի, Հասդրուբալի և Հաննիբալի արշավանքների հետևանքով զգալիորեն ընդլայնեց իր տիրույթները Պիրենեյան թերակղզում (մինչև [[Էբրո]] գետը)։ Մ. թ. ա. 219 թվականին Հաննիբալի կողմից Հռոմին դաշնակից Սագունտ քաղաքի գրավումը Պունիկյան երկրորդ պատերազմի ([[մ.թ.ա. 218]]—[[Մ.թ.ա. 201|201]]) առիթ հանդիսացավ։ Այս պատերազմի ընթացքում կողմերը պայքարում էին Արևմտյան Միջերկրականում գերիշխանության և առևտրում ու ծովագնացության մեջ առավելության հասնելու համար։ Թափանցելով [[Իտալիա]] և մի շարք ճակատամարտերում ջախջախելով (ամենախոշորը [[մ.թ.ա. 216]] թվականին [[Կաննե]]ի մոտ) հռոմեական բանակները՝ Հաննիբալը անմիջական սպառնալիք ստեղծեց Հռոմի համար։ Սակայն նա չկարողացավ զարգացնել հաջողությունը։ Հռոմեացիները պատերազմը տեղափոխեցին [[Աֆրիկա]]։ [[Մ.թ.ա. 202]] թվականին [[Զամա]]յի ճակատամարտում պարտվելուց հետո Կարթագենը հաշտության պայմանագիր կնքեց Հռոմի հետ։ Կարթագենը զրկվեց [[Իսպանիա]]յի իր տիրույթներից՝ հօգուտ Հռոմի, դրանից բացի, իրավունք չուներ պատերազմներ վարել առանց Հռոմի համաձայնության։ [[Մ.թ.ա. 149]] թվականին Հռոմը, երկյուղելով Կարթագենի տնտեսական հզորացումից, սկսեց Պունիկյան երրորդ պատերազմը ([[մ.թ.ա. 149]]—[[Մ.թ.ա. 146|146]]), որի հետևանքով Կարթագենը, եռամյա պաշարումից հետո, լիովին ոչնչացվեց, իսկ բնակչությունը ստրկացվեց։ Կարթագենի տարածքի մի մասը տրվեց նումիդիացիներին, մնացած մասը դարձավ Հռոմեական պրովինցիա՝ Աֆրիկա անունով։ Կարթագենի արվեստը, ծագումով լինելով փյունիկյան, կրել է [[Հին Եգիպտոս]]ի և [[Հին Հունաստան|Հունաստան]]ի ազդեցությունը։ Կարթագենում կառուցվել են բազմահարկ տներ, տաճարներ, դամբարաններ։ Պահպանված սակավաթիվ կառույցներից է Ատեբանի աշտարականման, բուրգով պսակված դամբարանը [[Դուգգա]]յում ([[մ.թ.ա. 200]], ճարտրապետ՝ Աբարիշ)։ Քաղաքի շրջակայքում հայտնաբերված ոսկերչական իրերը, կավե կանթեղները, անոթները, արձանիկները, դիմակները, ինչպես և մարդկային ֆիգուրների պատկերներով քանդակազարդ սարկոֆագները պատկերացում են տալիս Կարթագենի արվեստի մասին։
== Պունիկյան Պատերազմները ==
=== Պատերազմ Սիցիլիայի համար ===
[[Սիցիլիա]] կղզին [[Իտալիա]]յի հարավում էր և դեռևս Ք.ա. VI դարից այն պատկանանում էր [[Հունաստան]]ին։ Այն հանդիսանում էր հույների ամենաեկամտաբեր տարածքներից մեկը։ Ք.ա. IV դարի վերջերին այստեղ երևացին առաջին հռոմեացիները։ Հույները կարողացան հերոսական դիմադրություն ցույց տալ սակայն պարտվեցին։ Կնքված պայմանագրով [[Սիցիլիա]]յի որոշ շրջաններ անցան [[Իտալիա]]յին։ Սիցիլիան հետաքրքրում էր նաև [[Կարթագեն]]ին, և Ք.ա. III դաորւմ այդ հետաքրքրությունները գլուխ կանգնեցին։ Կարթագենցիները հարձակվեցին Սիցիլիայի վրա և նվաճեցին որոշ հողեր։ Ք.ա. 241 թվականին թուլացած [[Հռոմ]]ի և Կարթագենի միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի [[Հունաստան]]ը զրկվեց Սիցիլիայից։ Կղզին բաժանվեց պայմանագիրը կնքողների միջև։
=== Պունիկյան II պատերազմը ===
[[Սիցիլիա]]յի համար մղված պատերազմից հետո, մի քանի տարի անց [[Կարթագեն]]ը կրկին հզորացավ: Նույն դարավերջին Կարթագենի բանակը՝ Հաննիբալի առաջնորդությամբ կարողացավ գրավել [[Իսպանիա]]ն: Այնտեղ կային արծաթի հարուստ հանքաքարեր: [[Իսպանիա]]յում ապրող ցեղերից կարթագենցիները կազմեցին հզոր մի բանակ: Հաննիբալը հռոմեացիների ոխերիմ ոսոխն էր: Հաննիբալի գահակալությամբ սկսվեց կարթագենա-հռոմեական մի նոր հակամարտություն: Երկար սպասելո հռոմեացիների հարձակմանը, Հաննիբալը հենց ինքը նախահարձակ եղավ: Հաննիբալի զարքը ցամաքով անցավ [[Իտալիա]]: [[Ալպյան լեռներ]]ը անցնելով [[Հաննիբալ]]ը հանգրվանեց Պո գետի ափին: Այստեղ ապրող գալլերը, որոնք թշնամանքով էին վերաբերվում հռոմեացիներին, միացան կարթագենցիներին: Այսպես սկսվեց Պունիկյան II պատերազմը:
== Օրենսդիր իշխանություն ==
|