«Արտաշես Բաբալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
== Կենսագրություն ==
=== Ուսում ===
Ծնվել է 1886 թվականի նոյեմբերի 17-ին, Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Սովորել է Շուշիի ռուսական ռեալական դպրոցում։ Պատանեկան տարիքից մասնակցել է ՀՅԴ աշակերտական խմբերին։ Վաղ երիտասարդ տարիքում անդամակցել է ՀՅԴ Շուշիի կոմիտեին, ապա` Ղարաբաղի կենտրոնական կոմիտեին։ Հայ-թաթարական կռիվների ժամանակ գործուն մասնակցություն է ունեցել Ղարաբաղի ինքնապաշտպանության ճակատում։ 1906-1907 թվականներին [[Բաքու|Բաք­վում]] գործակատար է աշխատել նավ թարդյունաբերական մի ըն կերությունում։ընկերությունում։ 1907-1912 թվականներին սովորել է [[Շվեյցարիա]]յի [[Ժնև]] քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետում և բժշկության դոկտորի աստիճան ստացել։ Ժնևում ևս շարունակել է կուսակցական եռանդուն գործունեությունը, եղել «Ու­սա­նող» ամսագրի խմբագրական կազմի անդամ և աշխատակցել ՀՅԴ օրգան «Դրօ­շա­կին»։ 1912 թվականին վերադարձել է Շուշի, ապա մեկնել [[Սանկտ Պետերբուրգ]] և Օբուխովի հիվանդանոցում բժիշկ է աշխատել։ Միաժամանակ պատրաստվել է պետական քննություն հանձնելու` Ռուսաստանում բժշկությամբ զբաղվելու թույլտվություն ստանալու համար։ 1913 թվականի օգոստոսին, որպես ՀՅԴ [[Ռուսական կայսրություն|Ռու­սաս­տա­ն]]ի ու սանողականուսանողական միությունների խորհրդից ընտրված պատվիրակ, մասնակցել է [[Կարին]]ում ՀՅԴ 7-րդ ընդհանուր ժողովին։
 
=== Քաղաքական գործունեություն ===