«Ստեփան Զելինսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Զելինսկի ՍտեՓան Պավելի''', Մկրտչյան Ստեփան Ամիրզադի (13․8․1847, գյուղ Յարըմջա, այժմ՝ Նախիջնանի ԻՍ...»:
(Տարբերություն չկա)

09:23, 15 փետրվարի 2015-ի տարբերակ

Զելինսկի ՍտեՓան Պավելի, Մկրտչյան Ստեփան Ամիրզադի (13․8․1847, գյուղ Յարըմջա, այժմ՝ Նախիջնանի ԻՍՍՏ Նախիջնանի շրջանում (1904, Թիֆլիս), հայ ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան։ 1866-ին ավարտել է Նախիջեանի գավառական գիմնազիան, 1870-ին՝ Թիֆլիսի Ալեքսանդրյան ինստիտուտը և նշանակվել Զէսքաթալայի գավառական ուսումնարանի ուսուցիչ։ 1872-ին տեղափոխվել է Երևան՝ որպես պրոգիմնազիայի ն օրիորդաց Սուրբ Հռիփսիմյան ուսումնարանի ուսուցիչ։ Տիրապետել է հայերեն, ռուսական, արևելյան ու եվրոպական մի քանի լեզուների։ 1883-ին տեղափոխվել է Սուխում, որտեղ ժանդարմական վարչությունը նրա դեմ քաղաքական մեղադրանք հարուցելով՝ ստիպել է թողնել պաշտոնը։ Որոշ ժամանակ անց Զելինսկին նշանակվել է Թիֆլիսի պետական կալվածների մինիստրության պաշտոնյա։ Պաշտոնական գործերով եղել է Երևանի, Նախիջնանի, Օրդուբադի, Դարալագյազի, Զանգեզուրի, Շամախիի, Լենքորանի և այլ գավառներում, ձեռնարկել Անդրկովկասի ազգաբնակչության կենցաղին վերաբերող նյութերի հավաքմանը։ 1882-ին ռուս գրող և պատմաբաև Դ․ Լ․ Մորդովցևի հետ մասնակցել է Արարատ կատարած վերելքին։ Մասնակցել է Թիֆլիսի հնախոսական ժողովի աշխատանքներին, եղել Հայոց բարեգործական ընկերության, Ռուսաց արքայական այգեգործական ընկերության Կովկասյան բաժանմունքի, Կայսերական ազգագրական ընկերության անդամ։ Մամուլում («Արձագանք», «Մշակ») տպագրվել են Զելինսկու՝ Նախիջեանի գավառի հայերի կենցաղին,ժողովրդական բժշկությանը, Անդրկովկասի այգեգործությանը ն այլ հարցերի նվիրված հոդվածներ։ Ազգագրական ուսումնասիրություններից կարևոր են 19-րդ դարի վերջին Անդրկովկասի արքունական գյուղացիների տնտեսական վիճակին ն կենցաղին նվիրված նրա աշխատությունները։ Զելինսկու ուսումնասիրությունների մեծ մասն անտիպ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։