«Դիֆերենցիալ մեխանիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
'''Դիֆերենցիալ մեխանիզմ''', սարք, որի միջոցով կարելի է ստանալ [[բաղադրիչ շարժումների գումար]] կամ տարբերություն հանդիսացող [[արդյունարար շարժում]]։ Մեկ ազատության աստիճանով դիֆերենցիալ մեխանիզմներում բաղադրիչ շարժումները [[կինեմատիկա|կինեմատիկորեն]] կապված են և իրականացվում են մեկ հաղորդակով, իսկ արդյունարարը ստացվում է որպես այդ շարժումների տարբերություն։ Վերջիններս կիրառավում են փոքր ճշգրիտ տեղափոխությունների կամ մևծ [[ուժ]]երի ստացման համար (օրինակ, մետաղահատ հաստոցներում)։ Երկու կամ ավելի ազատության աստիճաններով դիֆերենցիալ մեխանիզմներում բաղադրիչ շարժումներն անկախ են և կատարվում են յուրաքանչյուրն իր օղակում։ Կան այսպիսի դիֆերենցիալ մեխանիզմների տարբեր տեսակներ, սակայն առավել տարածված են կոնային ատամնանիվներով դիֆերենցիալ մեխանիզմները (սովորաբար անվանում են դիֆերենցիալ), որոնք գլխավորապես օգտագործվում են ավտոմոբիլներում կամ տրանսպորտային այլ մեքենաներում։ Դիֆերենցիալ մեխանիզմների օղակների իրական [[արագություն]]ների միջն եղած կախումն արտահայտվում է w<sub>i</sub>+w<sub>2</sub>=2w<sub>n</sub> կամ n<sub>1</sub>+n<sub>2</sub>=2ո<sub>w</sub> բանաձևով, որտեղ w<sub>i</sub>, w<sub>2</sub>, w<sub>n</sub> և n<sub>1</sub> n<sub>2</sub>, ո<sub>w</sub> համապատասխանաբար կենտրոնական անիվների և տարիչի [[անկյունային արագություն]]ներն ու [[պտտման հաճախականություն]]ներն են։ Դիֆերենցիալ մեխանիզմը կիրառվում է նաև վարիատորներում և հաշվիչ-վճռող սարքերում։
 
 
[[Կատեգորիա:Մեխանիզմներ]]
[[Կատեգորիա:Տեխնիկա]]
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ավտոմեքենաների մասեր և մեխանիզմներ]]