«Նիկոլա Պուսեն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 34.
XVII դարի սկզբում անտիկ և Վերածննդի արվեստի գործերին ծանոթանալու համար սկսվում է երիտասարդ նկարիչների հոսքը Հռոմ:Նրանց թվում էր նաև Նիկոլա Պուսսենը: 1624 թվականին, լինելով արդեն բավականին հայտնի նկարիչ, Պուսսենը գնում է Իտալիա և մտերմանում է բանաստեղծ Մարինոյի հետ, որը սերմանում է նրա մեջ սեր իտալական բանաստեղնների նկատմամբ: Նա սկսում է ուսումնասիրել իտալական պոեզիան:
1625-1626 թվականնորից նրան պատվիրում են նկարել «Երուսաղեմի ավերումը», որը նույնպես չի պահպանվել; բայց ավելի ուշ նա նկարում է այս նույն նկարի մեկ այլ տարբերակը: Այն պահպանվում է հիմա Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում: 1627 թվականին Պուսենը նկարում է «Գերմանիկայի մահը», որում պատկերված է լեգիոներների հրաժեշտը մահացող հրամանատարի հետ: Հերոսի մահը ընկալվում է, որպես հասարակական բնույթի ողբերգություն: Նկարի նպատակն է պարտքի կատարումը: Նկարիչը տեղավորել է կերպարներին ոչ խորը տարածության մեջ և բաժանել է դրանք պլանների: Այս կտավում ակնհայտ է կլասիցիզմի առկայությունը. գործողության պարզությունը, ճարտարապետականություն, կոմպոզիցիայի կառուցում: Պուսենի աչքերով գեղեցկության չափանիշները առանձին մասերի համաչափությունն ու ամբեղջականությունը, հարմոնիա, կոմպոզիցիայի պարզություն, որոնք դարձան վարպետի ոճը:Նրա արվեստի բնորոշ հատկանիշներից են ռացիոնալիզմը, որը առկա էր ոչ միայն կոմպոզիցիոն կառուցվածքում, այլ նաև թեմայում: Հենց այս ժամանակահատվածում նա ստեղծում եմ պատկերակալով նկարներ` միջին չափի: Պուսենը նկարում է բանաստեղծական ու միֆոլոգիական թեմաներով` «Բանաստեղծի ոգեշնչվածությունը» (Փարիզ, Լուվր),«Պառնաս», 1630-35 (Պրադա, Մադրիդ):
== Գրականություն ==
* Пуссен, Никола // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
* Cambry, «Essai sur la vie et les ouvrages du Poussin» (П., VII);
* Gaul de St-Germain, «Vie de N. Poussin, consideré comme chef de l'école française» (П., 1806);
* H. Bouchit, «N. Poussin sa vie et son oeuvre, suivi d’une notice sur la vie et les ouvrages de Ph. de Champagne et de Champagne le neveu» (П., 1858);
* Poillon, «Nicolas Poussin, étude biographique» (2 изд., Лилль, 1875).
{{Commons|Nicolas Poussin|Նիկոլա Պուսեն}}
|