«Սկզբնախաղ (շախմատ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Vadgt տեղափոխեց էջը «Սկզբնախաղ»-ից «Սկզբնախաղ (շախմատ)»
No edit summary
Տող 22.
* Ճիշտ սկզբնախաղեր
* [[Սխալ սկզբնախաղեր]]
 
== Սկզբնախաղային թեորիա և շախմատիստների նախապատրաստում ==
 
20-րդ ակտիվորեն սկսեց զարգանալ սկզբնախաղային թեորիան։ Ստեղծվեցին նորագույն սկզբնախաղեր և սկզբնախաղային տարբերակներ։ 20 - րդ դարի երկրորդ կեսին սկզբնախաղերի ուսումնասիրությունը հիմնականում արդեն կատարվում էին առանձին տարբերակներում, որոնք առաջանում էին այս կամ այն հայտնի սկզբնախաղերից։ Իսկ վերջին տարիներին [[Մայք Տայմանով | Մայք Տայմանովի]] խոսքերով․ « Շախմատային թեորյան զարգանում է 20-ից 25-րդ քայլերի միջև։ Ոչ մի նոր ռազմավարություն, նոր գաղափար, նոր համակարգեր այլս չկան» ։ Մի քանի դարերի սկզբնախաղային ուսումնասիրությանը, ինչպես նաև հզոր շախմատային ծրագրերի վերլուծությունը սկզբնախաղը դարձրել են շախմատային պարտիայի նվազ ստեղծագործական մասը։ Հիմնական բոլոր տարբերակները մանրամասնորեն վերլուծված են մինչև 15-ից 20-րդ քայլը, առանձին դեպքերում նույնիսկ ավելի խորը։
 
Սկզբնախաղային այսպիսի խորը վերլուծությունը պահանջում է լուրջ պատրաստվածություն շախմատիստներից։ Նույնիսկ որակավորված, բայց սիրողական մակարդակով խաղացող շախմատիստները ստիպված են լինում ուսումնասիրել հիմնական խաղացվող սկզբնախաղերը և դրանց տարբերակները։ Պրոֆեսիոնալ շախմատիստը չի կարող լավ խաղ ցույց տալ առանց հիմնական սկզբնախաղերի և դրանց տարբերակների իմացության։ Նրանից պահանջվում է նաև որոշ տարբերակների խորը վերլուծություն։ Այսպիսի իրավիճակը շատերին դուր չի գալիս և շատ շախմատիստներ քննադատում եմ «սկզբնախաղի չափազանց համակարգչայնացումը»։ Դժգոհություն է առաջացնում այն փաստը, որ սկզբնախաղում այլևս գրեթե տեղ չունի շախմատային արվեստը, ինչպես նաև ավելի թույլ մակարդակ ունեցող շախմատիստները ոչնչով չեն զիջում հմուտներին, պարտիայի այս փուլում։ Սկբնախաղի ուսումնասիրվածության խնդրի հաղթահարումը հավանաբար կլինի [[Ֆիշերի շախմատ|Ֆիշերյան շախմատի]] տարածումը, որտեղ արդեն անիմաստ կլինի սկզբնախաղի մեխանիկական ուսումնասիրությունը, քանի որ ֆիշերյան շախմատը հիմնված է պատահական դիրքերի վրա։