«Անդերսոն Լուիս դե Աբրեու Օլիվեյրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 43.
 
== Կենսագրություն ==
=== Գրեմիո ===
Անդերսոնը ծնվել է [[Ալեգրե]] նավահանգիստում, այն քաղաքում, որն աշխարհին նվիրել է ականավոր բրազիլացի [[Ռոնալդինյո]]ին, ու հենց [[Ռոնալդինյո]]ի նման էլ Անդերսոնը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան «[[Գրեմիո]]» ակումբում, որը նրան ընդունեց դեռ այն ժամանակ, երբ նա ընդամենը 5 տարեկան էր: Բրազիլական ակումբի հիմնական կազմում նրա դեբյուտը կայացավ 18 տարեկան հասակում, ու թև Անդերսոնն այնտեղ անցկացրեց ընդամենը 5 խաղ, նա հայտնի դարձավ, քանի որ հենց նրա գոլը թույլ տվեց թիմին անցնել [[Բրազիլիա]]յի առաջնության բարձրագույն լիգա՝ [[2005 թվական]]ի «[[Նաուտիկոյ]]ի» հետ լարված պայքարում:
[[2005 թվական]]ի [[ապրիլ]]ին Անդերսոնը [[Բրազիլիա]]յի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն և առաջնության արդյունքներով նրան շնորհվեց առաջնության լավագույն խաղացողի «[[Ոսկե գնդակ]]ը», որը նրանից առաջ ստացել էին «[[Արսենալ]]ի» կիսապաշտպան [[Սեսկ Ֆաբռեգաս]]ը և «[[Լիվերպուլ]]ի« նախկին հարձակվող [[Ֆլորենտ Սինամա-Պոնգոլը]]:
=== Պորտու ===
Շուտով Անդերսոնը տեղափոխվեց [[Եվրոպա]] և իր առաջին հանդիպումն անցկացրեց «[[Պորտուի]]» կազմում [[2006 թվական]]ի [[մարտ]]ին: Անդերսոնի օգնությամբ «[[Պորտուն]]» այդ տարի դուբլ արեց և դարձավ [[Պորտուգալիա]]յի չեմպիոն, ինչպես նաև շահեց ազգային գավաթը:
[[2006]]-[[2007]] մրցաշրջանում Անդերսոնը «[[Պորտու]]» ակումբում անցկացրեց 15 խաղ (որոնցից 9-ում դուրս եկավ մեկնարկային կազմում) և խփեց 2 գնդակ: Նրա առաջընթացին խանգարեց ոտքի կոտրվածքը, բայց նա կարողացավ դաշտ վերադառնալ և օգնեց [[Պորտուգալիա]]յի չեմպիոններին պահպանել այդ տիտղոսը:
 
[[2007 թվական]]ի [[սեպտեմբեր]]ին կայացավ Անդերսոնի դեբյուտը [[Չեմպիոնների Լիգա]]յի խմբային փուլի առաջին խաղում, որտեղ «[[Պորտուն]]» ընդունում էր [[Մոսկվա]]յի «բանակայիններին» (ЦСКА): Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0-0:
=== Մանչեսթեր Յունայթեդ ===
[[2007 թվական]]ի [[մայիսի 31]]-ին «[[Մանչեստեր Յունայթեդ]]ը» հայտարարեց, որ համաձայնության է եկել «[[Պորտու]]ի» հետ՝ Անդերսոնի «[[Օլդ Թրաֆֆորդ]]» տեղափոխվելու վերաբերյալ, ինչը մանկունիանցիների համար արժեր մոտ 17 միլիոն ֆունտ:
Ահա թե ինչ է ասում Անդերսնի մասին ֆուտբոլային փորձագետներից մեկը. «Նա շատ երիտասարդ է, վարպետական փոխանցումներ է կատարում, շատ խելացի է ու արագ: Ցավոք, վնասվածքի պատճառով նա միայն մրցաշրջանի կեսն անցկացրեց դաշտում, բայց միևնույն է դարձավ «[[Պորտուի]]» առաջատար խաղացողներից մեկը: Անդերսոնն ունի բոլոր հնարավորությունները [[«Յունայթեդ]]ի» հիմնական կազմում ամրապնդվելու համար» «[[Յունայթեդ]]ում» Անդերսոնի դեբյուտը կայացավ [[2007 թվական]]ի [[սեպտեմբերի 1]]-ին՝ «[[Սանդերլենդ]]ի» հետ խաղում: Այդ մրցաշրջանում նա 38 հանդիպում անցկացրեց ինչպես մեկնարկում, այդպես էլ փոխարինման դուրս գալով: Շատ լավ համագործակցում էր դաշտի կենտրոնում [[Պոլ Սքոուլզ]]ի հետ և մի շարք հանդիպումներում գերազանց խաղ ցույց տվեց: Երիտասարդ բրազիլացին մեծ սառնասրտություն ցուցաբերեց, երբ նրան բաժին հասավ լինելու [[Մոսկվա]]յում կայացած [[Չեմպիոնների Լիգա]]յի եզրափակիչում [[11]] մետրանոց խփողներից մեկը:
Տող 56 ⟶ 58՝
| image = Flag of Brazil.svg
}}
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}