«Կարմիր շեղում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
:<math> v = c \frac {{(1+z)^2} -1} {{(1+z)^2} +1} </math>։
 
Առաջին հեռավոր օբյեկտները, որոնց համար հայտնաբերվեց կարմիր շեղումը [[քվազարներ]]ն էին՝ մինչև ավելի կատարելագործված աստղադիտակների ստեղծումը, որոնց օգնությամբ հնարավոր եղավ նկատել գալակտիկաների կարմիր շեղումը:
Առայժմ հայտնի ամենահեռավոր [[քվազարներ]]ի համար գրանցվել է <math>z= 3.5</math>, որը համապատասխանում է <math>v= 0.9c</math> հեռացման արագության:
 
Հաբլի օրենքը <math> v = Hr </math> տեսքով ճիշտ է համեմատաբար փոքր կարմիր շեղումների, այսինքն՝ փոքր հեռավորությունների համար: Մեծ հեռավորությունների դեպքում այն պարունակում է տարածության կորությունից կախված լրացուցիչ անդամ: H-ի որոշման խնդիրը սերտորեն կապված է գալակտիկաների հեռավորությունների որոշման հետ: 1976-ին H-ն ընդունվել է 50—60 [[կիլոմետր|կմ]]/([[վայրկյան|վրկ]]·[[պարսեկ|Մպս]]):
 
Կարմիր շեղման երևույթը վկայում է, որ [[Տիեզերք]]ի աստղագիտական դիտումների համար մատչելի մասում բոլոր գալակտիկաներն իրարից հեռանում են: Դա նշանակում է, որ դիտվող Տիեզերքը ստացիոնար վիճակում չի գտնվում։ Կարմիր շեղումը [[Տիեզերքի ընդլայնում|Տիեզերքի ընդլայնման]] և [[Մեծ պայթյուն|Մեծ պայթյունի տեսության]] ապացույց է։
 
Ամենահեռավոր օբյեկտները, [[Հաբլի օրենք]]ին համապատասխան, ամենամեծ կարմիր շեղումն ունեն։ Դիտարկված ամենամեծ կարմիր շեղումը, որը համապատասխանում է ամենամեծ հեռավորությանը և ամենանասկզբնական ժամանակներին, [[մնացորդային ճառագայթում|տիեզերքի միկրոալիքային ֆոնային ճառագայթումն]] է։ Դրա կարմիր շեղման արժեքը մոտ {{math|''z'' {{=}} 1089}} է ({{math|''z'' {{=}} 0}} համապատասխանում է ներկա ժամանակին), և ցույց է տալիս Տիեզերքի վիճակը շուրջ 13.8 միլիարդ տարի առաջ<ref>{{cite web
|title = Cosmic Detectives
|url=http://www.esa.int/Our_Activities/Space_Science/Cosmic_detectives
|authorlink =
|work =
|publisher = The European Space Agency (ESA)
|date = 2013-04-02
|doi =
|accessdate = 2013-04-25}}
</ref> և Մեծ պայթյունի սկզբնական պահից 379 000 տարի անց<ref>Տիեզերքի ֆոնային միկրոալիքային ճառագայթման՝ մնացորդային ճառագայթման ճշգրիտ չափումներն արվել են Տիեզերքի ֆոնային զննում ([[Տիեզերքի ֆոնային զննում|COBE]]) փորձով։ Վերջնական հրապարակված ջերմաստիճանը է 2.73 Կ։ Այդ մասին տե՛ս հետևյալ հաշվետվությունը՝ ''Fixsen, D. J.; Cheng, E. S.; Cottingham, D. A.; Eplee, R. E., Jr.; Isaacman, R. B.; Mather, J. C.; Meyer, S. S.; Noerdlinger, P. D.; Shafer, R. A.; Weiss, R.; Wright, E. L.; Bennett, C. L.; Boggess, N. W.; Kelsall, T.; Moseley, S. H.; Silverberg, R. F.; Smoot, G. F.; Wilkinson, D. T.. (1994). "Cosmic microwave background dipole spectrum measured by the COBE FIRAS instrument", ''Astrophysical Journal'', 420, 445''։ Ավելի ճշգրիտ չափումներ են արվել [[WMAP]] (''Wilkinson Microwave Anisotropy Probe'') փորձով։</ref>։
 
[[Կատեգորիա:Տիեզերագիտություն]]